Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Քսենիա Չիլինգարովան` հոր հետ հարաբերությունների, շոփոմոլուրթյան և իտալացի ընկերոջ մասին

06.10.2022

Բարձրաշխարհիկ տիկին, ձմեռային հագուստի Arctic Explorer ապրանքանիշի կրեատիվ տնօրեն և նորաձևության կրքոտ հետևորդ Քսենյա Չիլինգարովան պատմել է իր ընկերոջ, հոր հետ հարաբերությունների և նորաձևության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին։

Հայտնի բևեռախույզ և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի դուստրը հարցազրույց է տվել Մադոննա Մուրին` նրա YouTube ալիքի համար։ Ներկայացնում ենք ամենահետաքրքիր հատվածները։

Հոր հետ հարաբերությունների մասին

Հայրիկը, երբ լսեց, որ ես սկսել եմ բիզնեսով զբաղվել, բռնեց գլուխը և մտածեց. «Ինչո՞ւ է իմ երեխան այսքան աննորմալ, իրավաբաննական կրթություն կստանայի, կամուսնանայի, թոռներ կծնեի, նրա մոտ ամեն ինչ կստացվեր, իսկ հիմա էլ՝ իտալացի ընկեր ունի»։

 600x400

Երիտասարդ ընկերոջ մասին

Իմ ընկեր Նիկոլը ռուսերեն չի խոսում։ Երեք տարի սովորում եմ իտալերեն, բայց դա երկար գործընթաց է: Կցանկանայի մի օր նաև սահուն գրել սովորել: Տարօրինակ կերպով հանդիպեցինք, սա իսկական վեպի պատմություն է։ Ես թվագիտությամբ եմ զբաղվում, իսկ բարեկամուհիս ինձ խնդրեց «հաշվել» իրեն և իր ընկերոջը: Հաշվում եմ, նայում եմ թվերին ու մտածում. «Աստված իմ, սրանք ինձ համար կատարյալ թվեր են»։ Մեկուկես տարի անց մենք պատահաբար հանդիպեցինք ռեստորանում։ Ընկերուհիս նրան բերեց մեր սեղանի մոտ, և զրույցի ընթացքում պարզվեց, որ այդ թվերն իրենն են։ Մենք սկսեցինք հանդիպել:

 600x400

Մեզ մոտ իտալական կրքեր են՝ մենք վիճում ենք ու հաշտվում։ Ռուսներն ավելի քիչ են հակված իրենց զգացմունքներն արտահայտելուն, մենք ավելի զուսպ ենք։ Արդեն երեք տարի է՝ ապրում եմ Իտալիայի և Ռուսաստանի միջև։ Նախկինում հնարավոր էր այնտեղ հասնել երեք ժամում, իսկ հիմա՝ 12-ում: Մեր հարաբերություններն անընդհատ փորձությունների են ենթարկվում ինչ-որ կատակլիզմներով․ սկզբում համաճարակ էր (նա մեզ բռնացրեց Միլանում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում), որոշ ժամանակ մենք, նույնիսկ, բաժանվեցին, քանի որ ընկերս արգելափակված էր (երկու ամիս մենք իրար չտեսանք):

Շոպոմոլության մասին

600x400

Այո, ես իսկապես սիրում եմ հագուստ: Ինչ-որ պահի ես հասկացա, որ գնումների սիրահար լինելուց դարձել եմ կոլեկցիոներ: Ինչպես համակարգչային խաղում: Սկսեցի իրեր գնել գիտակցաբար. մի բան, որը կարող է արտացոլել ժամանակը, նորաձևությունը, միտումները ուղղությունները: Սա սթրեսի դեմ պայքարի ձև է: Երբ վատ եմ զգում, ինձ համար զգեստներ եմ գնում։ Ես ամբողջությամբ սիրահարված եմ հագուստին։

Ժամանակակից արվեստի մասին

600x400

Ես սկսեցի գնել ժամանակակից լուսանկարիչների աշխատանքները: Ճակատագիրն ինձ միշտ ինչ-որ բանի հանդիպեցնում է։ Հավաքածուն այսպես ձևավորվեց՝ ես մասնակցում էի աճուրդի և գնեցի Օլգա Չերնիշևայի աշխատանքը, այն ինձ այնքան դուր եկավ, որ դրանից հետո անմիջապես հասկացա, որ ցանկանում եմ ժամանակակից ռուսական արվեստի նմուշներ հավաքել։ Կոլեկցիոներները որոշակի տեսակի մարդիկ են, նրանք անպայման պետք է տնօրինեն առարկան: Աշխատանքների մի մասը ես գնել եմ ապառիկ: Հավաքածու ունենալը ես երբեք որպես ներդրում չեմ դիտարկել։

Առկա իրավիճակի մասին

600x400

Մինչ այդ ում հետ էլ հանդիպեիր, ամեն ինչ կապվում էր համավարակի հետ, իսկ այսօր դա հատուկ գործողությունն է: Ներկա իրավիճակն ընկալում եմ որպես զրոյացման շրջան, քանի որ այն ամենը, ինչ դուք անում էիք նախկինում, դադարել է նախկին ձևաչափով աշխատել։ Պետք է ամեն ինչ նորից սկսել: Սկզբում ես դիմադրեցի սրան, իսկ հետո հասկացա, որ անցյալը չի կարելի փոխել, ապագան անհայտ է, բայց մեզ տրվել է ներկան։ Պետք է փորձել ինչ-որ բան անել, ինձ համար դժվար է անգործությունը, այդ դեպքում էլ ավելի եմ խորասուզվում բացասական մտքերի մեջ:

Ես այն մարդկանցից եմ, ովքեր պետք է շարժվեն, այդպես ես հաղթահարում եմ տեղի ունեցածը: Հայրիկիս կարգախոսն է՝ չնվնվալ: Ես նույնպես հետևում եմ այս կանոնին։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 1860 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 556 անգամ
19.04.2024
Դիտվել է 196 անգամ
23.04.2024
Դիտվել է 147 անգամ
25.04.2024
Դիտվել է 74 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster