Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 13-19-ը 2022 թ

13.06.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Խոյ

Մի վախեցեք փոփոխություններից, հիմա դրանց համար ճիշտ ժամանակն է։ Այս շաբաթ ձեր կարիերայի հարցը կարող է բարենպաստ կերպով լուծվել, բայց ավելի լավ է ուրիշներին դեռ չպատմել ձեր հաջողությունների մասին: Երեքշաբթի ավելի լավ է ստեղծված իրավիճակը չդիտարկեք ուժի դիրքերից, սպասեք երկու օր, ու հանգամանքները կդասավորվեն ձեր օգտին, և դուք կխուսափեք կոնֆլիկտներից։ Հինգշաբթի օրը հուզականությունը սպառնում է խանգարել ձեր նվիրական նպատակների իրականացմանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Ցուլ

Այս շաբաթ դուք պետք է լինեք ծիծաղելիության աստիճան կարգապահ և ճշտապահ, այնուհետև հաջողությամբ ու շահավետ կլուծեք ձեր բազմաթիվ խնդիրները, համարձակորեն կընթանաք առաջ՝ դեպի նոր ձեռքբերումներ։ Այնուամենայնիվ, չորեքշաբթի օրը ձեր ճանապարհին չափազանց շատ խոչընդոտներ կլինեն, միգուցե չպե՞տք է առաջ գնալ: Հինգշաբթի օրը մի փորձեք կեցվածք ընդունել որպես գուշակ, քանի որ ձեզ արագ ձեր տեղը կդնեն։ Բայց ուրբաթ օրը ձեր նախաձեռնությունը կգնահատվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Երկվորյակ

Պետք չէ բաց թողնել այն բարենպաստ հնարավորությունները, որոնք ճակատագիրը կտա ձեզ այս շաբաթ, և դրանք շատ կլինեն։ Ամեն ինչ կստացվի լավագույն ձևով և առանց ձեր կողմից մեծ ջանքերի։ Ամեն ինչ հեշտությամբ կստացվի, կարծես ինքնին։ Աշխատանքը կբերի ոչ միայն կայուն և բարձր եկամուտ, այլև հաճույք։ Դուք ձեզ պրոֆեսիոնալ կզգաք։ Անձնական կյանքում ձեզ հաճելի փոփոխություններ ու անակնկալներ են սպասվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Խեցգետին

Աշխատեք ուրիշների հետ շփվել միայն այնքան, որքան անհրաժեշտ է, այլապես երկար խոսակցությունները ձեզ կհոգնեցնեն։ Սակայն դա չի վերաբերում ձեզ համար թանկ մարդկանց հետ շփմանը։ Երեքշաբթի օրը հարմար է բարդ խնդիրներ լուծելու և վաղուց սկսած գործերն ավարտին հասցնելու համար։ Չորեքշաբթի օրն աշխատեք նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը, կարեւոր հանդիպումներ մի կազմակերպեք։ Այս օրը ձեր աշխատանքն անարդյունավետ կլինի, ցանկալի արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք առավելագույն ջանքեր գործադրել։ Շաբաթը լավ օր է հանգստանալու կամ ընկերների հետ քաղաքից դուրս գնալու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Առյուծ

Շաբաթվա սկիզբը կբերի տոնական տրամադրություն և էներգիայի բարձրացում։ Ժամանակն է սկսել ինչ-որ նոր բան, գնալ ճամփորդության, փոխել աշխատանքը։ Ձեր նպատակին հասնելու համար մի՛ դիմեք շրջապատի մարդկանց վրա ճնշում գործադրելուն, այլապես ամեն ինչ կարող է ձեր դեմ շրջվել։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ուշադիր նայեք աշխատավայրում ընթացող «ստորին հոսանքներին», որպեսզի մի կողմ չմնաք կարևոր իրադարձություններից։ Կիրակի օրը չպետք է մերժեք հարազատների ու ընկերների խնդրանքները, քանի որ նրանք պարզապես ձեր աջակցության կարիքն ունեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Կույս

Այս շաբաթ թվում է, թե ձեզ սպասում են երկար ու անհաջող բանակցություններ և անկեղծ խոսակցություններ, որոնցից ավելի լավ կլիներ խուսափել: Այնուամենայնիվ, երեքշաբթի օրը, միանգամայն անսպասելիորեն, կարող եք ղեկավարությունից հավանություն ստանալ ձեր բոլոր ձեռնարկումների համար։ Աշխատեք լինել հավաքված ու կոկիկ, համբերատար եղեք բոլոր հարցերում։ Միայն այդ դեպքում ուրիշները կկարողանան գնահատել ձեր ստեղծագործական գաղափարներն ու ազդակները: Ուշադիր եղեք մանրուքներին, որոշ գործերում մանրուքներ չեն լինում։ Լավ ժամանակ է ձեր գաղափարներն ու հետաքրքրություններն առաջ մղելու համար: Հանգստյան օրերին հնարավոր են կոնֆլիկտներ երեխաների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Կշեռք

Այս շաբաթ դուք կարող եք ապահով կերպով ձեռնարկել ինչ-որ վիթխարի բան և չվախենալ մնալ առանց աջակցության: Բայց մի ձգտեք մշտապես լինել առաջնագծում, երբեմն ավելի լավ կլինի մի փոքր ստվերում մնալ։ Երկուշաբթի օրը գործերը, նորությունները, մտահոգությունները կարող են թափվել ձեր գլխին, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա ու ձեռնտու կլինի։ Շաբաթվա վերջում աշխատեք չկորցնել մտքի հստակությունն ու ուժեղ գործարար խելամտությունը, ձեր գործողությունները պետք է լինեն ճշգրիտ և վճռական։ Չեն բացառվում փոփոխություններ անձնական կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Կարիճ

Մտածեք ներկա իրավիճակի մասին։ Հենց հիմա դուք կարող եք փոխել այն: Որոշեք կարևոր քայլերը, և հաջողության կհասնեք։ Հիշեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է: Ցանկության դեպքում յուրաքանչյուր գաղափար ու երազանք կարող է իրականացվել։ Մանրուքների կողքով մի անցեք, ամեն ինչ հասկացեք մինչև վերջ։ Եկել է ժամանակը, երբ ձեր կարիերան վեր կգնա, դուք կստանաք երազանքների աշխատանքը, այն էլ ամենահարմար գրաֆիկով և լավ աշխատավարձով։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Աղեղնավոր

Այս շաբաթ հանգամանքները կարող են պահանջել մտքերի թարմություն, և որ կենտրոնացած լինեք ձեր գործողություններում: Աշխատեք չգերագնահատել ձեր հնարավորությունները, քանի որ գործընկերների ու մրցակիցների դիրքերը կարող են ավելի ամուր լինել։ Հինգշաբթին խոստանում է լինել շաբաթվա ամենաբարենպաստ օրերից մեկը ձեզ համար, այնպես որ հեռացրեք ձեզանից ծուլությունից, եթե չեք ցանկանում բաց թողնել բախտի թռչունը: Ուրբաթ օրը ձեզ կարող են համակել կասկածներն ու ինքներդ ձեզնից դժգոհությունը։ Եթե ձեզ հաջողվի գլուխ հանել դրանցից, ապա կհաղթահարեք մյուս գործերը, նույնիսկ՝ անլուծելի թվացող: Կիրակի օրը արժե հանգստանալ քաղաքից դուրս։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Այծեղջյուր

Հավանականություն կա, որ այս շաբաթ անսպասելի խնդիրների հանդիպեք։ Հնարավոր է բացահայտվի սիրելիի խաբեությունը։ Օգնության համար ավելի լավ է դիմել ընկերներին կամ հարազատներին։ Մի վախեցեք աշխատավայրում նախաձեռնող լինել, գործեք համարձակ ու վճռական։ Չորեքշաբթի, ամենայն հավանականությամբ, կհանդիպեք մարդկանց, ովքեր հետաքրքրված կլինեն ձեր խնդիրներով: Ուրբաթ օրը չափից դուրս մի վստահեք գործընկերներին. նրանցից շատերն առաջնորդվելու են բացառապես անձնական նկատառումներով, որոնց թվում չեն կարող լինել ձեր բարեկեցության մասին մտքերը: Հանգստյան օրերին հարազատներից կարելի է անակնկալներ սպասել, մեծ մասամբ՝ հաճելի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը. Ջրհոս

Այս շաբաթ հնարավորություն կունենաք դասավորել ձեր անձնական կյանքը։ Սպասեք խոստումնալից ծանոթության, միասին ապրելու առաջարկի, հնարավոր կլինի ամուր հիմք ստեղծել ձեր ընտանիքի համար։ Դուք կարող եք լինել լուրջ փոփոխությունների եզրին: Բայց աշխատանքում մեծ հաջողություններ ու շահավետ առաջարկներ սպասել պետք չէ։ Ուրբաթ փորձեք նվազագույնի հասցնել աշխատանքային օրը։ Հանգստյան օրերը պետք է տրամադրվեն կենցաղային խնդիրների լուծմանը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 13-19-ը․ Ձկներ

Դժվար ժամանակաշրջան է։ Շատ հանդիպումներ սպառնում են անօգուտ լինել, իսկ թյուրիմացությունների պատճառով գործերը հարթ չեն գնա: Ավելի լավ է այն ամենը, ինչ հնարավոր է, տեղափոխեք մեկ այլ շաբաթ։ Երեքշաբթի օրը, ձգտելով բացարձակ կատարելության, հիշեք, որ ամեն ինչ չէ, որ կախված է արտաքինից։ Շաբաթվա վերջում հաջող կանցնեն ճամփորդությունները, ուսումնասիրությունները և գրեթե ցանկացած մտավոր գործունեություն։ Շաբաթ օրը, կարծես թե, ստիպված կլինեք աշխատել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1435 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 15-21-ը 2022 թ

17.08.2022
Շաբաթվա առաջին կեսին սպասում են բազմաթիվ ճամփորդություններ ու հանդիպումներ։ Սակայն մարդկանց հետ շփումները հղի կլինեն որոշ խոչընդոտներով, ուստի դժվար թե գոհունակություն ստանաք։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 8-14-ը 2022 թ

08.08.2022
Անորոշությունների դեպքում անմիջապես պարզաբանեք իրողությունը՝ առանց իրավիճակն էլ ավելի խառնելու։
Այս օրերին պետք է ձեռնպահ մնաք ձեր կյանքի երկարաժամկետ պլաններ կազմելուց:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 1-7-ը 2022 թ

01.08.2022
Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արժե նախաձեռնող և միաժամանակ զգուշավոր լինել, խնդիրների լուծման համար ընտրեք յուրահատուկ ուղիներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 25-31-ը 2022 թ

25.07.2022
Այս շաբաթ կարևոր է որոշեք ձեր առաջնահերթ խնդիրները, և կհասնեք ձեր ուզած նպատակին, եթե, իհարկե, չափը չանցնեք զգացմունքների դեմ պայքարում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 18-24-ը 2022 թ

18.07.2022
Այս շաբաթ հստակ ձևակերպեք այն, ինչ ցանկանում եք և հանգիստ գնացեք հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ աստիճանաբար կդասավորվի ճիշտ այնպես, ինչպես ձեզ հարկավոր է:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 11-17-ը 2022 թ

11.07.2022
Մենակության ձեր ներքին ցանկությունը գրեթե անհնար է, ամբողջ շաբաթ դուք կլինեք ամեն ինչի մեջ: Այսպիսով, պատրաստվեք շփվելու, ժպտացեք և աշխարհից չփակվեք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2022 08:52
Դերասանուհի Սալմա Հայեքը կարող է միանալ «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ եթերաշրջանի նկարահանումներին։ Բացի Հայեքից թիմին հնարավոր է միանա նաեւ Էննի Մերֆին։ Ավելի վաղ դերասանական կազմ էին մտել Ահարոն Փոլը, Ջոշ Հարթնեթը, Քեյթ Մարան, Զազի Բիթզը եւ Ռորի Կալկինը։
20-08-2022 08:49
116 տարեկանում մահացել է Լեհաստանի ամենատարեց բնակիչը եւ աշխարհի երկրորդ ամենատարեց կինը՝ Թեկլա Յունեւիչը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Յունեւիչն ապրում էր Լեհաստանի հարավային Սիլեզիա մարզում: Նա ծնվել է 1906 թ. հունիսի 10-ին:
18-08-2022 09:04
Հնդկաստանի բնակչուհին ամուսնու հետ վիճաբանելուց հետո թունավորել է երկու որդիներին եւ դստերը։ Տղաները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ աղջիկը մահացել է՝ չնայած բժիշկների ջանքերին։
18-08-2022 08:59
Իսպանիայում անցորդները փրկել են տեղի բնակչուհուն, ում շատրվանում փորձում էր խեղդել 52-ամյա մի տղամարդ: Գինովցած իսպանացին մի կնոջ հետ լողում էր շատրվանում. որոշ ժամանակ անց նրանց մի երիտասարդ է մոտեցել եւ առաջարկել է նկարվել, սակայն երբ ստացել է հեռախոսը, փախել է, ինչից հետո տղամարդը որոշել է, որ իր ընկերուհին գողության հանցակից է, եւ փորձել է խեղդել նրան շատրվանում։
17-08-2022 09:57
Շոտլանդիայում ուժի մեջ է մտել օրենք, որը երաշխավորում է, որ կանանց համար հիգիենայի ապրանքները հասանելի կլինեն բոլոր նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն: Շոտլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ ինքն աշխարհում առաջինն է, որը օրինականորեն պաշտպանել է դաշտանի համար նախատեսված անվճար ապրանքների հասանելիության իրավունքը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.08.2022
Դիտվել է 10157 անգամ
16.08.2022
Դիտվել է 8733 անգամ
20.08.2022
Դիտվել է 6780 անգամ
17.08.2022
Դիտվել է 928 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster