Ինչ կոշիկներ գնել ամռան համար, եթե ցանկանում եք ուշադրություն գրավել
29.05.2021
Նոր Yeezy-ը ձեզ աննկատ չի թողնի:
Ամառը թակում է դուռը, ինչը նշանակում է, որ ժամանակն է այլընտրանք փնտրել գերժամանակակից սպորտային կոշիկներին:
Քանյե Ուեսթի և adidas-ի նոր Yeezy Foam Runner-ն անկասկած կլինի սեզոնի ամենացանկալի ընտրությունը:
Մուգ կապույտ Mineral Blue գույնի նոր նմուշը նորաձևության սիրահարներին ներկայացվելու է մայիսի 29-ին:
Foam Runner-ն ամբողջական նմուշ է՝ պատրաստված ջրիմուռներից և թեթև էթիլենվինիլացետատից։ Օվալաձեւ օդանցքները կնպասեն օդի թափանցմանը։
Այս «սպորտային կոշիկները» վառ գուլպաներով հատկապես նորաձեւ տեսք կունենան:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2544 անգամ
Читать на русском
|