Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 3-9-ը 2021 թ

03.05.2021

Մայիսի 3-9-ը նվազող լուսին է: Այս շաբաթ պատասխանատվությունն ու կարգապահությունը կօգնեն խուսափել գործերում քաոսից, իսկ պահպանողականությունն ու նորի նկատմամբ անվստահությունը միայն օգուտ կբերեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Խոյ

Կարևոր բաներ, որոնք հետաձգել եք ապագայի համար, ավելի լավ է հիմա ավարտեք: Փոխարենը հանգիստ խղճով կարող եք անցկացնել հանգստյան օրերը: Այս շաբաթ ձեզ սպասվում են հանդիպումներ ընկերների հետ: Ոչ մի դիետա կամ սահմանափակումներ: Այդուհանդերձ, մի փոքր ֆիզիկական ակտիվություն անհրաժեշտ է:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Ցուլ

Փորձեք հիմա ավելորդ շարժումներ չանել: Սովորեք պատվիրակել: Ընկերները կարող են տհաճ անակնկալներ մատուցել. պատրաստ եղեք անսպասելի քայլերի: Եղանակը հիմա փոփոխական է, կա մրսելու վտանգ: Եթե քաղաքից դուրս գնաք, աշխատեք նախապես մտածել բոլոր մանրամասների մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Երկվորյակ

Հիանալի ժամանակ է ցանկացած բանակցությունների և հաշտեցման համար: Նույնիսկ ամենանեղացկոտ մարդիկ կներեն ձեզ, եթե այդ մասին ճիշտ խնդրեք: Փողը շռայլորեն մի ծախսեք, փորձեք լինել խնայող, իմաստուն: Եթե լինեն բարենպաստ առաջարկներ, նախապես խորհրդակցեք մտերիմների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Խեցգետին

Ժամանակն է աշխատել սխալների վրա: Ընդունեք ձեր բացերը, եթե այդպիսիք կան, և ազատ զգացեք բանիմաց մարդկանցից օգնություն խնդրելիս: Երեխաները կարող են զարմացնել իրենց գործողություններով կամ դատողություններով: Երիտասարդ սերնդի վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց առաջ մտածեք դրա մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Առյուծ

Բախտը հիմա ձեր ուղեկիցը չի լինի: Բայց եթե չհուսահատվեք, իրավիճակը շուտով կկայունանա: Մայիսի 6-27-ը սպասեք ֆինանսական մուտքերի, որոնցից այլեւս հույսներդ կտրել էիք: Դրանց մի մասը ծախսեք ինքներդ ձեզ ուրախացնալու վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Կույս

Այս ժամանակահատվածում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ընդ որում, հարկ չի լինի զգալի ջանքեր գործադրել: Հանդիպեք ընկերների հետ հնարավորինս հաճախ, սովորականից մի փոքր ավելի ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ համար: Ավելի լավ է հիմա չվիճել ղեկավարության հետ. դա ձեզ վրա թանկ կնստի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Կշեռք

Փորձեք ժամանակն ու էներգիան անիմաստ չվատնել: Եթե կարող եք հրաժարվել ինչ-որ բան անելուց, ապա արեք դա: Հնարավոր են ուղևորություններ, որոնք նախկինում չեք նախատեսել: Ստիպված կլինեք վերանայել ձեր ժամանակացույցը: Հանգստյան օրերին սիրելիի համար ռոմանտիկ անակնկալ կազմակերպեք, նա կգնահատի դա:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Կարիճ

Այս ժամանակահատվածում բոլոր կարևոր հանդիպումները պլանավորեք առավոտյան: Դրանք կլինեն ամենաարդյունավետը: Երեկոները, ընդհակառակը, հանգստացեք: Որոշներին սպասվում է հիասթափություն իրենց երկրորդ կեսից: Մի շտապեք եզրակացություններ անել. ձեզ մտածելու ժամանակ տվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Աղեղնավոր

Եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, ապա առայժմ հետաձգեք: Ընդհակառակը, այս շրջանում ավելի լավ է հետ քաշվեք: Մեծ է ապագա սիրելիի հետ հանդիպելու հավանականությունը, հատկապես՝ ամսի 3-ին և 4-ին: Այս օրերին եղեք անդիմադրելի հմայիչ, որպեսզի անմիջապես գրավեք մարդիկանց ուշադրությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Այծեղջյուր

Աշխատանքում ձեզ սպասվում է ծանրաբեռնված շրջան: Հանձնարարականները շատ կլինեն, բայց դրանք կատարելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Ընտանիքի անդամներին խնդրեք, որ իրենք զբաղվեն տնային գործերով: Այժմ դուք, ամենայն հավանականությամբ, կհանդիպեք մի մարդու, ով ապագայում կարող է ձեզ տհաճ անակնկալ մատուցել: Ուշադիր եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Ջրհոս

Ավելորդ աղմուկ մի հանեք: Ուշադիր եղեք. մեծ է հավանականությունը, որ մտերիմներից մեկը ձեզ հուսախափ կանի: Թուլացեք և հանգիստ ընդունեք այդ փաստը: Այժմ լավագույնը պասիվ հանգիստն է: Լիցքավորվելու հիանալի միջոց կլինի գրքի հետ բազմոցին պառկելը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը․ Ձկներ

Կենցաղային գործերն ու տան հետ կապված ամեն ինչ հիմա առաջին պլան կմղվեն: Ավելի ուշադիր հետևեք ձեր առողջությանը: Հնարավոր են ինչպես քրոնիկական հիվանդությունների սրացումներ, այնպես էլ նորերի առաջացում: Մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3464 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․

11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2024 10:44
ԱՄՆ Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնի և Շվեդիայի Լունդ համալսարանի բժշկական հետազոտողների թիմը պարզել է, որ հղիության ընթացքում լուրջ բարդություններ ունեցող կանայք ծննդաբերությունից հետո երկար տարիներ վաղաժամ մահվան ռիսկի են ենթարկվում:
17-04-2024 10:42
Իտալական ռեստորանը մեկ շիշ անվճար գինի է առաջարկում հաճախորդներին, ովքեր ճաշի ժամանակ հրաժարվում են բջջային հեռախոսներից։ Վերոնայում գտնվող Al Condominio ռեստորանի սեփականատեր Անջելո Լելլան ասում է, որ նպատակն է խրախուսել ընթրիքի մասնակիցներին զրուցել միմյանց հետ, այլ ոչ թե անընդհատ նայել իրենց հեռախոսներին:
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 561 անգամ
12.04.2024
Դիտվել է 242 անգամ
16.04.2024
Դիտվել է 149 անգամ
17.04.2024
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster