Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

4 իր, որոնք չպետք է տանը պահել՝ անհաջողությունը վանելու համար

 

17.04.2021

Իր տան ներսը զարդարելու համար մարդը ձեռք է բերում տարբեր իրեր և դասավորում սենյակներում: Սա հիանալի արդյունք է տալիս. կեցավայրը դառնում է հարմարավետ, գեղեցիկ, մերկ պատերը տխուր չեն թվում, երբ տուն ենք վերադառնում:

Սակայն հարկ չկա գնել այն ամենը, ինչը դուր է գալիս․ պետք է զգոնություն պահպանել։ Հարցն այն է, որ կան առարկաներ, որոնք ոչ թե զարդարում են տունը, այլ իրական սպառնալիք են նրա բնակիչների համար: Որոշ իրեր կարող են լուրջ վտանգ պարունակել: Դրանց կանդրադռնանք ստորև:

Ծվային խեցիներ

Սրանք շատ գրավիչ տեսք ունեն, բայց տանը ծվային խեցիների առկայությունը կարող է անհանգստության զգացում առաջացնել այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու մոտ: Եվ այս զգացումը խաբուսիկ չի լինի:

600x400

Ծովային խեցիները էներգետիկ առումով դեպի տուն են գրավում գողերին ու ստախոսներին, ովքեր կարող են դուրս հանել բոլոր արժեքները, մարդուն ոչինչ չթողնելով: Նման իրերի էներգիան կարող է նաև բացասաբար ազդել տան բնակիչների առողջության վրա. նրանք կարող են սկսել լուրջ խնդիրներ ունենալ սրտի և մարսողության հետ:

Քողարկված իմաստով հուշանվերներ

Արձանիկներ կարելի է տեսնել յուրաքանչյուր տանը: Դրանք այնքան տարածված են դարձել, որ ոչ ոք ուշադրություն էլ չի դարձնում: Բայց հարկ է հիշել, որ նման իրերը թաքնված իմաստ ունեն:

Օրինակ՝ ձկների կերպարով արձանիկները կարող են դեպի տուն դժվարություններ և դժբախտություններ ներգրավել: Եթե արձանիկը բաց բերանով վայրի կենդանի է պատկերում, ապա անծանոթները կարող են սկսել ագրեսիա արտահայտել բնակարանի տերերի նկատմամբ: Սև թռչունների արձանները տան բնակիչների կյանք կբերեն արցունքներ և տխտություն:

Մեռած էներգիայով առարկաներ

Դրանց թվում են կենդանիների խրտվիլակները, գանգերը, կմախքները: Մահվան էներգիա կա բոլոր այն առարկաների մեջ է, որոնք կապված են մահվան հետ, որոնք ստացվել են ինչ-որ մեկին սպանելու միջոցով:

600x400

Տանը մեռած էներգիա պահելու կարիք չկա, քանի որ դա բացասաբար կանդրադառնա յուրաքանչյուրի բարեկեցության և առողջության վրա:

Նվերներ, որոնք վստահություն չեն ներշնչում

Մարդը, ով վստահում է իր կանխազգացողությանը, կարող է իրեն նվիրած ցանկացած առարկայի հետ շփման առաջին իսկ րոպեներից, հասկանալ, որ նվիրատուն ինչ-որ վատ բան է նախատեսել:

Եթե զգացողություն եք ունենում, որ ստացված նվերից բացասական էներգիա է գալիս, ապա այն չպետք է թողնել տանը: Նույնիսկ ավելորդ անգամ պետք չէ դրան դիպչել: Ավելի լավ է դեն նետել հնարավորինս շուտ, որպեսզի ձեր կյանք խնդիրներ ու դժբախտություններ չբերեք:

Չարժե ռիսկի գնալ՝ թվարկված իրերն ու առարկաները տանը թողնելով: Եթե դեն նետելու ցանկություն չկա, ապա գոնե պետք է դրանք հանեք դարակներից ու տեսանելի այլ տեղերից: Նույնիսկ այդպես կնվազի դրանց բացասական ազդեցությունը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2812 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Հոգեբանը նշել է, թե որքան պետք է տևի սեքսը

02.02.2024
Հոգեբանը ցրել է սեքսի մասին տարածված միֆը, որը հանգեցնում է վեճերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 635 անգամ
16.04.2024
Դիտվել է 197 անգամ
17.04.2024
Դիտվել է 145 անգամ
18.04.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster