Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լիբանանի ընտրանուն
08.04.2021
Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում:
«Փյունիկ» մարզադաշտում ապրիլի 8-ին կայացած միջազգային մրցաշարի առաջին տուրի երկրորդ հանդիպմանը Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Լիբանանի ընտրանու նկատմամբ: Խաղի 6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սելին Ալ-Հադդադը, իսկ 45-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մարալ Արթինը:
Հիշեցնենք, որ Our game կանանց միջազգային մրցաշարի առաջին տուրի մյուս հանդիպումը կայացել էր ապրիլի 7-ին՝ Լիտվայի և Հորդանանի հավաքականներ միջև։ Լիտվայի հավաքականը հաղթանակ տարավ 1:0 հաշվով: 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուգնե Լազդաուսկայտեն:
Դիտվել է 1231 անգամ
|