Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան Նռան ապարանջան՝ հավով

23.01.2021

Հավով Նռան ապարանջան աղցանն այսօր մեծ ժողովրդականության նոր ալիք է ապրում: Այո, այնպիսին, որ պատրաստվում է շուտով շրջանցել բոլորի կողմից սիրված Օլիվյեին և Ծովատառեխին՝ մուշտակի տակ:

Առաջարկում ենք «ապարանջանի» տարբերակներից մեկը, բնականաբար, պահպանելով դասականի գաղափարը: Եթե ցանկանում եք հավով աղցանի համն ավելի նուրբ դարձնել, ապա սոուսի մեջ մայոնեզի մեկ երրորդը փոխարինեք բարձր յուղայնությամբ թթվասերով (առնվազն 40%) և դրան ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և քերած կեղևը: Ի դեպ, հավի կրծքամիսը կարող եք չտապակել, այլ եփել ջեռոցում՝ փայլաթիթեղի մեջ փաթաթված՝ ուրցով և սխտորով:

Բաղադրիչները

•400 գ հավի կրծքամիս
• 4 ձու
• 1 նուռ
• 400 գ բազուկ
• 300 գ կարտոֆիլ
• 300 գ գազար
• 1 միջին կարմիր քաղցր սոխ
• սամիթի մի փոքրիկ փունջ
•2 պճեղ սխտոր
• ուրցի 5 ճյուղ
• 250 գ մայոնեզ
• կիտրոնի հյութ
• ձիթապտղի յուղ
• աղ
• թարմ աղացած սեւ պղպեղ

Պատրաստման եղանակը

600x400

Քայլ 1

Հավով Նռան ապարանջան աղցանի համար ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը եփեք աղ արած ջրի մեջ կամ շոգեխաշեք: Սառեցրեք, մաքրեք: Քերեք բանջարեղենը մանր քերիչով:

600x400

Քայլ 2

Ձվերը պինդ խաշեք, սառեցրեք, մաքրեք, մանր կտրատեք:

600x400

Քայլ 3

Մաքրեք սոխը, կտրատեք փոքր խորանարդների և ցողեք կիտրոնի հյութով: Կտրատեք սամիթը: Մաքրեք նուռը:

 600x400

Քայլ 4

Հավի կրծքամիսը կտրատեք փոքր խորանարդների: Սխտորը դանակով ճզմեք և մաքրեք: Լցրեք այն նախապես տաքացրած թավայի մեջ և 1 րոպե ձիթապտղի յուղով տապակեք միչև հոտը գա:

600x400

Քայլ 5

Լցրեք կրծքամիսը և ուրցը թավայի մեջ և խառնելով մինչև 5 րոպե եփեեք բարձր կրակի վրա: Վերցրեք կրակի վրայից և սառեցրեք: Հեռացրեք սխտոր և ուրցի ճյուղերը:

600x400

Քայլ 6

Ափսեի կենտրոնում բաժակ տեղադրեք: Հավով նռան ապարանջան աղցանը պատրաստվում է շերտերով՝ շրջանաձև:

 600x400

Քայլ 7

Առաջին շերտում լցրեք կարտոֆիլը: Մի փոքր աղ ու պղպեղ լցրեք և վրան մայոնեզ քսեք:

600x400

Քայլ 8

Երկրորդ շերտը գազարն է: Մի փոքր աղ ու պղպեղ արեք և պատեք մայոնեզով:

600x400

Քայլ 9

Երրորդ շերտը հավն է, վրան դրեք սոխ ու սամիթ: Մի փոքր աղ ու պղպեղ արեք և մայոնեզ քսեք:

600x400

Քայլ 10

Հետո ձվի շերտն է: Մի փոքր աղ ու պղպեղ արեք և պատեք մայոնեզով:

600x400

Քայլ 11

Հաջորդ շերտը ճակնդեղն է, այն պետք է աղցանը ծածկի բոլոր կողմերից: Մի փոքր աղ ու պղպեղ արեք և պատեք մայոնեզով:

600x400

Քայլ 12

Աղցանը լավ սեղմեք, ծածկեք սննդային թաղանթով և 3 ժամ դրեք սառնարանի մեջ, այնուհետև զգուշորեն հանեք բաժակը: Ամբողջ աղցանը խիտ պատեք նռան հատիկներով և 3 ժամով կրկին դրեք սառնարանի մեջ:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3375 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Սմբուկով «նավակներ»

27.10.2023
Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 188 անգամ
28.03.2024
Դիտվել է 151 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster