Մի ստուգեք. ինչով է տարբերվում վստահելի մարդը
28.04.2018
Վստահությունը ներքին զգացողություն է, որը սակայն ուրիշների մոտ ամրացնելու կարիք է ունենում: Շատ մարդիկ ցանկանում են միայն իրենց տեսքով ցույց տալ, թե որքան լավ ընկերներ են և որքան կարելի է նրանց վրա հույս դնել և վստահել: Ահա մի քանի առանձնահատկություններ, որոնք ցույց կտան, որ մարդը վստահելի է:
Լսելու կարողություն
Յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու և մասամբ գոնե աջակցություն զգալու: Երբեմն արժե չպահել ամենախելացիի նման այլ ուղղակի նստել և լսել, թե ինչ են ասում ուրիշները:
Համբերություն
Վստահության արժանի մարդու ամենալավ գծերից մեկն անցնող պահը վերապրելու կարողությունն է, չհամարելով այն հիանալի կամ ոչինչ չարժեցող, առանց դրան չափազանց մեծ կարևորության տալով: Շատ բարդ է չմտածել, թե ինչ է կատարվում քո շուրջը, սակայն նրանք, ովքեր կարողանում են վերահսկել սթրեսը՝ կենտրոնանալով ամենագլխավորի վրա, ավելի հաճախ հաղթանակ են տանում:
Թևերը քշտել և աշխատել
Եթե ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, այդպիսի մարդը մեկնում է իր ձեռքը, և ոչ թե նրա համար, որ իրեն դրդում են, այլ որովհետև նա է այդպես ցանկանում: Նա, ով սովորել է սեփական կամքով օգնել, մեծ առավելություն ունի:
Սխալի ընդունում
Դուք ինչ-որ բա՞ն եք արել: Ընդունեք դա, ներողություն խնդրեք, դաս քաղեք և առաջ շարժվեք: Այդպես են վարվում վստահության արժանի մարդիկ:
Նեղ շրջապատ
Վստահության արժանի մարդը սովորաբար երկրպագուների մոտ չի հայտնվում, չի շոյվում նրանց ուշադրությունից: Ավելի հարմար է մտերիմ հարաբերություններ պահպանել մի քանի մարդկանց հետ և չհամարել ինքդ քեզ մոլորակի կենտրոն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6858 անգամ
Читать на русском
|