Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Տղամարդուն անհրաժեշտ է կնոջ ջերմությունը. Սամվել Թոփալյան

22.04.2014

 Ladynews.am-ի հյուրասրահում է դերասան Սամվել Թոփալյանը:

-Սամվե՛լ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ հայր դառնալու կապակցությամբ: Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում երեխայի ծնունդը:

-Շնորհակալություն (ժպտում է): Դեռ այնքան խառն են զգացողությունները… Այն, որ ասում են, թե կյանքդ կտրուկ փոխվում է, իմաստավորվում, միանշանակ, այդպես է: Սկսում ես ավելի իրապես տեսնել ու հասկանալ, թե ինչի համար ես աշխատում ու առհասարակ` ամեն ինչին այլ կերպ ես նայում:

-Ձեր կինը` Սոնան, մասնագիտությամբ սոցիոլոգ է, եթե լիներ դերասանուհի, դա Ձեզ կխանգարե՞ր ընտրության հարցում:

-Չեմ մտածել այդ մասին (մտածում է): Ինձ համար կարևոր է մարդու տեսակը, ոչ թե մասնագիտությունը:

-Առհասարակ ի՞նչ եք կարծում` կարիերան, աշխատանքը որքանո՞վ է էական և կարևոր կնոջ համար:

-Չեմ ուզում առանձնացնել կին կամ տղամարդ: Մարդուն առհասարակ աշխատանքը տալիս է ինքնավստահություն, առավելևս, եթե սիրում ես գործդ, պրոֆեսիոնալ ես, ապա այն դառնում է ուղղակի հաճույք: Աշխատանքը և՛ կնոջը, և՛ տղամարդուն ավելի լիարժեք է դարձնում:

600x580

-Մի անգամ նշել եք, որ նյութական առումով բարդ է դերասանի մասնագտությամբ ապրելը: Ձեր աշխատանքով կարողանո՞ւմ եք Ձեր կնոջ և որդու համար կենցաղային բավարար պայմաններ ապահովել:

-Այնպես չէ, որ գոհ եմ, բայց չեմ էլ բողոքում, փառք Աստծո` դեռ կարողանում եմ:

-Տեսնելով ու գործնականում ծանոթ լինելով դերասանի մասնագիտության բարդությունների հետ` կխրախուսե՞ք, թե՞ կփորձեք հեռու պահել Ձեր որդուն, եթե նա ապագայում որոշի շարունակել Ձեր գործը:

-Չեմ խրախուսի, բայց եթե զգամ, որ պետք է նա այդ գործում լինի, ապա կօգնեմ:

-Կարծիք կա, որ արվեստագետների ընտանիքներն այդքան էլ կայուն չեն լինում, ի՞նչ կասեք այս առումով:

-Ցանկացած մասնագիտություն ունեցող անձանց ընտանիքներում էլ կարող են լինել բաժանումներ, վեճեր, անհամաձայնություններ: Բանն այն է, որ արվեստագետների ընտանիքները հանրության աչքի առջև են, ուշադրության կենտրոնում, հետևապես ամեն խնդիր դառնում է նկատելի և քննարկման առարկա:

600x580

-Ի՞նչ եք կարծում` ընտանիքի ստեղծման և պահպանման գլխավոր նախապայմանը ո՞րն է:

-Սերը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը:

-Իսկ խանդն, ըստ Ձեզ, սիրո արտահայտչամիջո՞ց է:

-Բարդ հարց է, չեմ կարող միանշանակ ասել:

-Դուք չե՞ք խանդում Ձեր կնոջը:

-Երևի` ոչ:

600x580

-Սամվե՛լ, ի՞նչ է տղամարդն առաջին հերթին ակնկալում սիրելի կնոջից:

-Տղամարդը կնոջից առաջին հերթին ջերմություն է ակնկալում, հետո նաև` իրար հասկանալու ունակություն և այլն…

-Ի՞նչը Ձեզ գրավեց Սոնայի մեջ:

-Ամենակարևորը` կանացիությունը, ինչպես նաև խելքը. դա էլ կարևոր է, իհարկե, քիչ է լինում, ոչ երկուսն էլ մի մարդու մեջ գտնել, բայց լինում է:

-Ի՞նչ կմաղթեք կանանց:

-Անհոգ կյանք բոլորին. մեր կանայք, մայրերն ու քույրերը արժանի են երջանիկ ու անհոգ կյանքի:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13018 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 460 անգամ
18.04.2024
Դիտվել է 230 անգամ
19.04.2024
Դիտվել է 179 անգամ
23.04.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster