Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սյուզի Մելիքյանի երջանկության բանաձևը

07.04.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Սյուզի Մելիքյանը:

-Սյուզի՛, ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց քո կյանքում:

-Կարելի է ասել` ամեն ինչ, առօրյան, աշխարհայացքը և էլի շատ բաներ:

-Ստացվո՞ւմ է համատեղել անձնական կյանքն ու կարիերան:

-Ամեն ինչ  մեզանից է կախված, եթե մի բան շատ ենք ցանկանում, հասցնում ենք և անում:

-Սյուզի՛, ընտանիքում, ամուսնական կյանքում ինչպիսի՞ն ես, ինչպե՞ս կբնորոշես քեզ:

-Այնպիսին եմ, ինչպիսին չէի պատկերացնում, որ կարող եմ լինել:

-Այսի՞նքն:

-Հոգատար, ուշադիր, տան ու ընտանիքի հետ կապված:

 600x580

-Պատահո՞ւմ է, որ հոգնես կենցաղային պարտականություններից:

-Ո՛չ, չեմ հոգնել դեռ, անգամ հաճելի է:

- Իսկ  ո՞ր ուտեստն ես հաճույքով և ամենալավը պատրաստում:

-Ամեն օր տարբեր ուտեստներ եմ պատրաստում, որպեսզի հետաքրքիր լինի: Մենք միայն առավոտյան ենք տանը սնվում, աղցաններ եմ հաճախ պատրաստում և փորձում եմ կամաց-կամաց ամեն ինչ էլ սովորել:

- Երգչուհի, գեղեցկուհի, ով ունի բազմաթիվ երկրպագուներ, ամուսնությունից հետո  երկրպագուներիդ թիվը նվազե՞ց:

-Ո՛չ, չի նվազել, նման բան չեմ նկատել: Իմ երկրպագուները շատ հավատարիմ են, միշտ հետաքրքրվում են ինչ նորություններ ունեմ, ինչ գործունեություն եմ ծավալում:

 600x580

-Արդեն որպես ամուսնացած կին, կասե՞ս՝ ինչ է նշանակում լինել լավ կին:

-Դա տարիների ընթացքում է հաջողվում, ամեն դեպքում` ես փորձում եմ լինել այդպիսին: Լավ կնոջ կերպարի մեջ ինձ համար կարևոր են տղամարդու հանդեպ ունեցած հավատարմությունն ու ուշադրությունը: Ընդհանրապես շատ բաներ կան, որոնք կնոջ մեջ պետք է լինեն, որպեսզի տղամարդու համար հաճելի լինի տվյալ կնոջ կողքին:

-Հասցրե՞լ ես հասկանալ ինչ է պետք  տղամարդուն, որպեսզի նա իրեն երջանիկ ու սիրված զգա սիրելի կնոջ հետ:

-Հասցրել եմ հասկանալ, դա մի քիչ անհատական է, բայց կարծում եմ` կարևոր է տղամարդը կնոջից ստանա ջերմություն և հանգստություն:

 600x580

-Գեղեցիկ և ներկայանալի տեսք ունենալու համար ի՞նչ պետք է անի կինը ըստ Սյուզի Մելիքյանի:

-Կինը պետք է ներքուստ գեղեցիկ լինի, այդ ներքին գեղեցկությունն էլ պահանջում է ներքին հանգստություն, բարություն: Արտաքնապես գեղեցիկ լինելու համար էլ պետք է խնամել և պահպանել այն, ինչ տվել է բնությունը:

-Սյուզի՛, ինչպիսի՞ ներքին հատկանիշների կրող պետք է լինի կինը, որպեսզի տղամարդուն գրավի:

-Յուրաքանչյուր տղամարդու դեպքում այդ հատկանիշները տարբերեն, սակայն անկեղծությունն ու մաքրությունը ցանկալի ու գնահատելի են միշտ:

 600x580

-Կանացի ի՞նչ թուլություններ ունեք:

-Կոսմետիկ միջոցների, օծանելիքների և այլ կանացի իրերի նկատմամբ:

-Ի՞նչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար:

-Կնոջը պետք է սիրել և լինել սիրված. դա է երջանկության բանալին:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 8790 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2024 10:44
ԱՄՆ Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնի և Շվեդիայի Լունդ համալսարանի բժշկական հետազոտողների թիմը պարզել է, որ հղիության ընթացքում լուրջ բարդություններ ունեցող կանայք ծննդաբերությունից հետո երկար տարիներ վաղաժամ մահվան ռիսկի են ենթարկվում:
17-04-2024 10:42
Իտալական ռեստորանը մեկ շիշ անվճար գինի է առաջարկում հաճախորդներին, ովքեր ճաշի ժամանակ հրաժարվում են բջջային հեռախոսներից։ Վերոնայում գտնվող Al Condominio ռեստորանի սեփականատեր Անջելո Լելլան ասում է, որ նպատակն է խրախուսել ընթրիքի մասնակիցներին զրուցել միմյանց հետ, այլ ոչ թե անընդհատ նայել իրենց հեռախոսներին:
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 563 անգամ
12.04.2024
Դիտվել է 242 անգամ
16.04.2024
Դիտվել է 150 անգամ
17.04.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster