Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելիս

08.10.2021

Տղամարդու և կնոջ հարաբերությունները բարդ հոգեբանական խաղ են, որը կամ ավարտվում է հարսանիքով, կամ բաժանմամբ ու սկանդալներով:

Ահա ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս հակառակ սեռի հետ շփվելիս՝ դրանով իսկ վախեցնելով տղամարդկանց իրենցից և զրկելով իրենց կյանքի ուրախությունից և սիրուց:

 

Սիրահարվելով ՝ կինը փորձում է անընդհատ լինել իր սիրելի տղամարդու հետ: Եվ եթե դա չի ստացվում կյանքի որոշ հանգամանքների պատճառով, օրինակ՝ աշխատանքի, ապա նա սկսում է զանգահարել ընտրյալին, SMS-ներ, հաղորդագրություններ ուղարկել:

Որոշ տղամարդկանց դա դուր է գալիս, հատկապես նրանց, ովքեր իրենք ևս խելագարորեն սիրահարված են այդ կնոջը և գոհ են նրա ցանկացած ուշադրությունից: Բայց այն տղամարդկանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց զգացմունքների և հարաբերությունների հարցում, ձեր մասին նման չափազանց մշտական հիշեցումը կարող է վախեցնել:

Եվ այն կինը, ով անընդհատ հիշեցնում է, որ հանուն տղամարդու պատրաստ է ամեն ինչի, թուլացնում է իրեն նվաճելու ցանկությունը՝ դրանով իսկ նվազեցնելով տղամարդու հետաքրքրությունն իր անձի նկատմամբ: Թող տղամարդը նախաձեռնությունը վերցնի, տվեք նրան իսկական տղամարդ զգալու հնարավորություն, հատկապես, երբ նա ձեր կողքին է:

Հաճախ կանայք ժամադրության ժամանակ սկսում են խոսել իրենց թերությունների մասին, թե՝ իրենք գեր են, մազերը՝ տգեղ, իսկ քիթը՝ ծուռ և այլն: Սովորաբար, այս կերպ կինը ձգտում է հաճոյախոսություն ստանալ: Բայց երբ նա սկսում է անընդհատ թվարկել իր թերությունները, տղամարդն, իսկապես, կարող է հավատալ դրանց և գնալ փնտրելու ավելի գրավիչ կին:

 600x400

Բացի այդ, հանդիպման ժամանակ մի խոսեք ձեր խնդիրների և նախկին ընկերների մասին: Խոսելով ձեր դժվարությունների և վշտերի մասին, դուք կարող եք տղամարդուն թվալ դեպրեսիվ, նևրոտիկ կամ պարզապես ձանձրալի, ով իր խնդիրներով ծանրաբեռնում է նույնիսկ առաջին պատահած մարդուն:

Իսկ նախկին ընկերոջ կամ ամուսնու մասին անընդհատ հիշատակումները կարող են ստիպել ձեր ընկերոջը մտածել, որ դուք դեռ սիրահարված եք նրան, կամ որ դուք վատ եք դաստիարակված, քանի որ ապագա զուգընկերոջ ներկայությամբ նախորդ հարաբերությունների մասին հիշատակումները էթիկապես անընդունելի են։

Ձեր առաջին ժամադրության ժամանակ մի հագնվեք ամենաթրենդային հանդերձանքով: Ցավոք, այն, ինչ նորաձեւ ու գեղեցիկ տեսք ունի նրբագեղ մոդելների վրա, սարսափելի է թվում սովորական կանանց պարագայում: Իսկ հայտնի ապրանքանիշերի չափազանց թանկարժեք հագուստները կարող են վախեցնել տղամարդուն՝ այնպես, որ նա կսկսի մտածել, թե իր առջև ոչ թե կին է, այլ նորաձևության փայլուն ամսագրի պատճեն:

Եղեք բնական և վստահ ինքներդ ձեզ․ այդ դեպքում դուք ծիծաղելի սխալներ թույլ չեք տա, իսկ եթե դրանք սպրդեն, ապա կընկալվեն որպես ձեր յուրահատկությունը, հաղորդակցվելու հատուկ ոճը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4585 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պահպանեք 2-2-2 կանոնը, և սերը կձգվի հավերժ

13.04.2022
Զարմանալի չէ, որ անգամ ներդաշնակ միությունները փլուզվում են առօրյա կյանքի լծի տակ։ Բայց, բարեբախտաբար, կա գաղտնի բանաձև, որը պաշտպանում է հարաբերությունները ձանձրույթից և լճացումից։

Սխալ, որը սեր որոնելիս թույլ են տալիս մեծահասակները

27.01.2022
Երջանկությունը կարող է գալ ցանկացած տարիքում: Բայց դա, այդ տարիքը, պետք է ճանաչել և ընդունել...

Ինչու են իրենց կանանցից քիչ վաստակող տղամարդիկ, ավելի հաճախ դավաճանում

13.01.2022
Այս ոչ մխիթարական եղրակացությանը հանգել է տարբեր տեսակի մոտիվացիաների մասին գրքի հեղինակ հոգեբանը։

Ինչու է տղամարդը խանդում կնոջը և ինչ անել դրա դեմ

16.12.2021
Խանդը զգացմունք է, որը հատուկ է յուրաքանչյուր տղամարդու։ Ոմանց նույնիսկ առիթ պետք չէ տալ՝ բուռն զգացմունքների ալիք առաջացնելու համար:

8 բան, որ տղամարդուն չի կարելի ներել

28.10.2021
Երբ կանանց հարցնում են, թե որն է ամենավատ բանը, որ տղամարդը պետք է անի հարաբերություններն ակնթարթորեն դադարեցնելու համար, նրանցից շատերն առաջին հերթին նշում են դավաճանությունը: Սակայն կան նաև այլ արարքներ, որոնք ոչ մի դեպքում չպետք է ներվեն:

Ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելիս

08.10.2021
Տղամարդու և կնոջ հարաբերությունները բարդ հոգեբանական խաղ են, որը կամ ավարտվում է հարսանիքով, կամ բաժանմամբ ու սկանդալներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-05-2022 11:01
Համացանցում չեն հանդարտվում վիճաբանությունները Calvin Klein-ի նոր գովազդային արշավի շուրջ, որին մասնակցում են հղի տղամարդ Ռոբերտո Բետեն և նրա կինը՝ Էրիկա Ֆերնանդեսը, որոնք երկուսն էլ տրանսգենդեր փոխակերպում են անցել:
16-05-2022 10:54
Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին երգիչ Մարկ Էնթոնին չորրորդ անգամ է ամուսնանալու։ Նրա նոր ընտրյալը «Միսս Տիեզերք - 2021» տիտղոսը նվաճած Նադիա Ֆերեյրան է։ Մրցույթում աղջիկը ներկայացնում էր Պարագվայը։
16-05-2022 10:38
Աճուրդի հանված ամենամեծ սպիտակ ադամանդը վաճառվել է 21,7 միլիոն շվեյցարական ֆրանկով (21,9 միլիոն դոլար), ինչը շատ քիչ է նման զարդի համար: 228,31 կարատանոց քարը, որը գոլֆի գնդակից մեծ է, ըստ shantnews-ի՝ Ժնևում վաճառվել է Christie’s աճուրդի տան կողմից։
16-05-2022 10:31
Քորթնի Քարդաշյանը եւ Թրևիս Բարքերը պաշտոնապես ամուսնացել են Լաս Վեգասում մասնավոր արարողությունից ընդամենը մի քանի շաբաթ անց։ 2021 թվականի հոկտեմբերին նշանադրված սիրահարները Սանտա Բարբարայի (ԱՄՆ) դատարանի շենքում երդումներ են փոխանակել փոքրաթիվ հարազատների շրջապատում։
16-05-2022 10:22
Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան քիչ է մեր օրգանիզմը ճարպ ստանում սպիտակուցի հետ մասին, այնքան ավելի ուժեղ է ինսուլինի արտածումը։ Հետեւաբար, խոր կետոզ մտնելու համար մարդը պետք է ավելի շատ ճարպոտ սպիտակուց օգտագործի։ Սննդաբանները նշում են, որ մթերքներից ամենակատարյալը ճարպի եւ սպիտակուցի հարաբերակցության առումով ձկնարդյունահանվող սաղմոնն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.05.2022
Դիտվել է 520 անգամ
11.05.2022
Դիտվել է 462 անգամ
13.05.2022
Դիտվել է 375 անգամ
12.05.2022
Դիտվել է 365 անգամ
16.05.2022
Դիտվել է 273 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster