Աղցան «Ուրախ ձվիկներ»
03.03.2012
Առաջարկում ենք այս հանգստյան օրերին անպայման ժամանակ գտնել եւ պատրաստել «Ուրախ ձվիկներ» աղցանը: Այն պատրաստելու ընթացքը յուրօրինակ թերապիա կլինի Ձեզ համար:
Վերցնել այնքան հավկիթ, որքան ուզում եք ունենալ «ուրախ ձվիկներ», շատ լավ լվանալ, ծայրերը կոտրել, միջինը դատարկել:
Դատարկ հավկիթները մեկ-երկու րոպեով գցել եռացող ջրի մեջ, հանել, որ ախտահանվեն:
Պատրաստել դոնդողը, թողնել' մի քիչ հովանա: Հավկիթների մեջ ներսի կողմից մի քիչ բուսական յուղ քսել, լցնել գոլ դոնդողը, դատարկել, եւ հավկիթների կաղապարները դնել սառնարանը. դրանց ներսում մի տասը րոպեից դոնդողի բարակ շերտ կձեւավորվի: Սա նրա համար է, որ «ուրախ ձվիկների» արտաքին շերտում դոնդողը շատ լինի, եւ միջին մթերքները չհայտնվեն մակերեսին:
Սառարանից դուրս բերելով' դատարկ հավկիթների մեջ զգուշությամբ լցնել Ձեր սիրելի մթերքները: Մենք լցրել ենք մարինացված եգիպտացորեն, կտրատած երշիկ, լոլիկ, սամիթ: Մթերքներն ընտրելիս ուշադիր եղեք նաեւ գույներին. Հնարավորինս գունային վառ համադրություն ստացեք: Հավկիթների մեջ տեղադրված մթերքների վրա լցնել գոլ դոնդողը, հավկիթները տեղավորել սառնարանում' սառչելու: Հենց որ սառչեն «ուրախ ձվիկները», նրանց հանել կաղապարների միջից' դրանք կոտրելով:
Բարի ախորժակ: Դիտվել է 9844 անգամ
Читать на русском
|