Խնձորով սենդվիչներ
25.02.2012
Հանգստյան օրերին առաջարկում ենք պատրաստել այս էկզոտիկ սենդվիչները: Դա շատ ժամանակ չի խլի Ձեր հանգստից եւ միաժամանակ նոր բան փորձած կլինեք: Խրթխրթան հացի, նրբահամ խնձորի եւ «օդեղեն» սպիտակուցի համադրությունը Ձեզ դուր կգա:
Անհրաժեշտ է՝
սպիտակ հաց, 2 խնձոր, 2 ձու, կես թեյի բաժակ շաքարավազ:
Հացը բաժանել 1 սմ հաստությամբ կտորների: Հարել ձվի սպիտակուցը, հարելով քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, մինչեւ զանգվածը պնդանա: Խնձորը քերել, լցնել հացի կտորների վրա: Խնձորի քերուկով պատված յուրաքանչյուր կտորի վրա լցնել երկու ճաշի գդալ ձվի հարած սպիտակուցից: Սենդվիչները ջեռոցում եփել այնքան, մինչեւ սպիտակուցը կարմրի:
Բարի ախորժակ: Դիտվել է 2453 անգամ
|