Կաթնաշոռով «Խաբկանք»
17.02.2012
Եթե Ձեր սիրելին հրաժարվում է կաթնամթերքից (ինչպես օրինակ իմ դեպքում), իսկ Դուք այնուամենայնիվ կարծում եք, որ նրան հարվավոր է կաթնամթերքի որոշ չափաբաժին (չէ՞ որ այն շատ օգտակար է), այդ դեպքում այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է:
500գ կաթնաշոռ 4 ձու 200 գ շաքարավազ Շոկոլադե բիսկվիթի մեկ շերտ 100գ կարագ 1տուփ վանիլի փոշի
Պատրաստման եղանակը.
Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Կաթնաշոռը խառնեք դեղնուցի և վանիլի հետ: Եթե կաթնաշոռը չոր է, ավելացրեք մի փոքր թթվասեր: Ավելացրեք շաքարավազը և լավ հարեք: Սպիտակուցները առանձին լավ խառնեք և ավելացրեք մնացած մասսային:
Բիսկվիթի պատրաստի շերտը պատառաքաղով տրորեք այնքան,մինչև փշուրներ ստանալը:
Թավան ծածկեք յուղաթղթով, դրեք տրորված շոկոլադե բիսկվիթի ½ մասը: Այնուհետև ավելացրեք կաթնաշոռով զանգվածը: Վերևից ծածկեք շոկոլադե բիսկվիթի փշուրների մնացած մասով:
Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան և թխեք մոտ 20 րոպե: Երբ թխվածքը պատրաստ լինի, հանեք այն ջեռոցից, թողեք սառչի: 20 րոպեից կարող եք մատուցել:
Հավատացնում եմ, որ այն մեծ հաճույքով կուտեն նաև նրանք, ովքեր իրենց ճաշացանկից բացառում են կաթնամթերքը:
Նելլի Ղարիբյան Դիտվել է 5229 անգամ
|