Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ուրվագիծ

25.09.2025

–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։–Չեմ կարող չհիանալ ու չասել այդ մասին։

Ասաց ու կանգնած տեղում քարացած՝ ակնապիշ նայում էր ինձ։

Բարետես էր, սազող նորաձև հագ ու կապով և բավականին բարձրահասակ։ Բայց որ լայն բացած աչքերով կարծես սկանավորում էր դեմքս, հետո էլ անցավ մատներիս՝ շփոթեցնող ու մի տեսակ պարտավորեցնող թվաց։

–Կարելի՞ է նստել,–անվերջ թվացող զննումից հետո վերջապես հարցրեց երիտասարդը։

–Կներեք, բայց ես մարդու եմ սպասում,–չգիտես ինչու արդարական տոնով պատասխանեցի։

–Միասին սպասե՞նք։

–Շուտով կգա,–շարունակեցի արդարանալ ես։

–Բայց ես, իրոք, չեմ կարող հիմա պարզապես շրջվել ու գնալ։ Ձեր հմայքը կախարդել է։

–Ստիպված եք, որովհետև մարդը, ում սպասում, իմ ընկերն է։

–Պարզապես՝ ընկերը, թե՞․․․

–Որի հետ պատրաստվում ենք շուտով նշանադրվել,–ընդհատված նախադասությունը շարունակեցի ես։

Ասածս կայծակի ազդեցություն ունեցավ․ տղայի ինքնավստահությունը չքվեց, հիացմունքից ճառագող դեմքը շառագունեց, ձայնը նվաղեց։

–Ցավալի է։ Մնում է Ձեզ երջանկություն ցանկանալ,–կարծես ինքն իր համար ասաց երիտասարդը, շրջվեց ու դանդաղ քայլերով հեռացավ։

Ես էլ, սուրճից հերթական կումն ըմպելով, սպասման ձանձրույթից սառած հայացքով հետևում էի հեռացող տղային, մինչև որ նրա ուրվագիծն անհայտացավ տեսադաշտից։

Վերջապես եկավ։ Ինչպես միշտ՝ հևիհև, գործնական տրամադրությամբ, ուշքն ու միտքը՝ հազար տեղ։

–Բարև, քաղցրս, հո շատ չսպասեցրի՞,–հարցրեց իրեն հատուկ կիսաժպիտը դեմքին ու այտիս հերթապահ համբույրը տալով։–Դե, գիտես, դրանցից մինչև կտրվում եմ, ժամեր է տևում։ Հիմա էլ տասը րոպե ունեմ․ սուրճս խմեմ՝ գնամ։

–Դե հա՝ ինչպես միշտ,–ի միջի այլոց արտաբերեցի ես, անկեղծորեն նեղանալով, որ ոչ մազերիս նոր սանրվածքը նկատեց, ոչ էլ՝ երեկ ծննդյանս առթիվ եղբորս նվիրած ականջօղերը։

–Կներես, երեկ չկարողացա գալ։ Էս նախագիծը մնացել է կոկորդիս։ Մի կողմից՝ ժամկետները, մյուս կողմից պատվիրատուներն են խեղդում։ Գիշեր–ցերեկ աշխատում եմ, տեսնեմ՝ կհասցնե՞մ։ Լա՞վ անցավ։ Շա՞տ մարդ էր եկել։

—Մերոնք էին։ Ուրախ անցավ։ Քեզնից էին հետաքրքրվում։

Ու չասացի, որ ամբողջ երեկո տխուր եմ եղել, որ այդպես էլ կարճ ժամանակ անգամ չգտավ մասնակցության համար, որ դա անընդունելի է ու հասկանալի չէ, որ իր հարատև զբաղվածությունն արդեն զավեշտալի է։

–Նախագծիդ համար շատ մի անհանգստանա, ինքդ էլ գիտես, որ ինչպես միշտ՝ ժամանակին ու տեղը–տեղին կհասցնես,–փորձեցի ոգևորել։

–Ամեն ինչ պիտի անեմ, որ գոհացնեմ։ Ախր, գործը գործ է բերում։

Մի քանի բան էլ իր առաջիկա նախագծերից ոգևորված պատմելուց հետո, կտրուկ նայեց ժամացույցին, «ես թռա» ասելով՝ հերթապահ համբույրը տվեց ու գնաց։

–Ազատվեմ՝ կզանգեմ,–նետեց հընթացս։

Չիմացա՝ մոռացավ ծննդյանս նվերը տա՞լ, թե՞ մտքով էլ չէր անցել։

Մի տեսակ չէի ուզում լքել այս սրճարանը, երկրորդ բաժակը պատվիրեցի, իսկ հայացքս ինքնաբերաբար հեռվում փնտրում էր երիտասարդի ուրվագիծը։

Անուշ Ավանյան

Դիտվել է 1038 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-01-2026 11:29
Ընդամենը մեկ չափաբաժին լոբազգի օգտագործելու դեպքում «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջնում է 5-6%-ով: Այս միացության մակարդակը նորմավորելու համար բավարար է օգտագործել ընդամենը մեկ չափաբաժին լոբի, ոլոռ կամ ոսպ: Լոբազգիները ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և դանդաղ են մարսվում: Ճիշտ է, լոբազգիներն ունեն նաև տհաճ կողմնակի ազդեցություններ, որոնցից են որովայնի փքվածությունը, բարձր գազաարտադրությունը և դիարեան: Սակայն ժամանակի հետ այդ տհաճ ախտանիշներն անհետաում են:
20-01-2026 11:27
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։ Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։ Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով...»:
20-01-2026 11:09
Բելլա Հադիդը հրապարակայնորեն խոսել է Dolce & Gabbana նորաձևության տան դեմ՝ մեղադրելով ապրանքանիշին «տարիներ շարունակ ռասիզմի, սեքսիզմի, մոլեռանդության և քսենոֆոբիայի» մեջ՝ Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը սպիտակամորթ մոդելներ ներկայացնելու համար։ 29-ամյա սուպերմոդելը խոսել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ապրանքանիշը քննադատության է ենթարկվել Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը մասնակցել են բացառապես սպիտակամորթ մոդելներ։
20-01-2026 06:33
Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ 26-ամյա Բրուքլինը, որը երկար ժամանակ օտարացած է եղել իր ծնողներից, առաջին անգամ անկեղծորեն խոսել է իրենց հակամարտության պատճառների մասին։ Նա հրապարակել է «Պատմություններ» շարք, որտեղ մեղադրել է ծնողներին իր ողջ կյանքի ընթացքում չափազանց վերահսկողական լինելու մեջ և պնդել, որ նրանք մանիպուլյացիաներ են անում հասարակական կարծիքի հետ՝ ստեղծելով «ամուր ընտանիքի» կեղծ պատկերացում։
20-01-2026 01:20
Չինացի Ծյան Յուեցինգը յոթ երեխաների մայր է և ապրում է Վենչժոու քաղաքում։ Ըստ 101-ամյա կնոջ՝ նա սիրում է ուշ քնել, գիշերը հեռուստացույց դիտել և քաղցրավենիք խորտիկներ ուտել։ Հարազատների պատմելով՝ նա հաճախ արթուն է մնում մինչև ժամը 2:00-ն և արթնանում է մոտավորապես 10:00-ին։ Ծյան առավոտը սկսում է մի բաժակ կանաչ թեյով, իսկ նրա առաջին կերակուրը սովորաբար ուշ նախաճաշն է կամ բրանչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.01.2026
Դիտվել է 1072 անգամ
14.01.2026
Դիտվել է 394 անգամ
16.01.2026
Դիտվել է 336 անգամ
15.01.2026
Դիտվել է 326 անգամ
20.01.2026
Դիտվել է 114 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster