Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ․

06.06.2023

2023 թվականի հունիսի 5-ից հունիսի 11-ն ընկած շաբաթը կլինի նվազող լուսնի ազդեցության տակ։ Երկուշաբթին Լիալուսնի հաջորդ օրն է, երբ էներգիան աճում է: Լավ կանցնեն ժամադրությունները, ընկերների հետ հանդիպումները, մարդիկ անկաշկանդ կլինեն։ Բայց կան որոշ առողջական վտանգներ: Շաբաթվա աստղագուշակի համաձայն՝ չորեքշաբթի օրը բոլոր նշանների համար բարդ է լինելու։ Հնարավոր են կոնֆլիկտներ և խոչընդոտներ։ Շատերի համար դրանք կդդրդեն դեպի ավելի լավ կյանք:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Խոյ

Խոյերն այս շաբաթ հնարավորություն ունեն նոր ընկեր ձեռք բերելու, ընդ որում՝ շատ ազդեցիկ և պատրաստ օգնելու ձեզ լուծելու այն խնդիրները, որոնց հաղթահարման համար երկար ժամանակ ու անհաջող պայքարում եք:

Պետք է վախենալ սադրիչ գործընկերներից, ովքեր առիթը բաց չեն թողնի ղեկավարության առջև «սարքելու ձեր գլխին», ինչպես նաև՝ սիրային արկածախնդրություններից։ Վերջինս հատկապես վերաբերում է նշանի միայնակ ներկայացուցիչներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Ցուլ

Ցուլերն այս շաբաթ պետք է լինեն համբերատար և խուճապի չմատնվեն փոքր անհաջողությունների դեպքում: Բոլոր դժվարությունները կվերանան՝ հենց դադարեք արձագանքել դրանց:

Մի խուսափեք հանրային միջոցառումներից. դրանցից մեկում կարող եք շատ շահավետ առաջարկ ստանալ: Այն Ցուլերը, ովքեր ցանկանում են բաժանվել իրենց մենակությունից, պետք է մի փոքր ավելի ակտիվ լինեն՝ ճակատագրական հանդիպումը մոտ է:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ հակված կլինեն ինքնավերլուծության և ինքնաքննադատության և, նույնիսկ, կփորձեն վերացնել իրենց վարքագծի որոշ թերություններ, ինչը համընդհանուր հավանության կարժանանա:

Նրանք, ովքեր կորոշեն կենտրոնանալ բացառապես աշխատանքի վրա, կպարգևատրվեն ըստ արժանվույն, և ոչ միայն բարոյապես: Խորհուրդ չի տրվում այս ժամանակահատվածում խաղադրույքներ կատարել կամ գրազ գալ, ինչպես նաև՝ ալկոհոլ խմել։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Խեցգետին

Խեցգետիններն այս շաբաթ կկարողանան մեծապես բարձրացնել իրենց հեղինակությունն ուրիշների աչքում։ Եվ այնքան էլ էական չէ, թե կոնկրետ ինչը կնպաստի դրան՝ մասնագիտական ձեռքբերումները, համարձակ քայլը, թե սենսացիոն սիրավեպը։

Այնուամենայնիվ, ձեր ներկայիս ողջ ժողովրդականությամբ աշխատեք չեզոքություն պահպանել, մի խառնվեք կոնֆլիկտների ու վեճերի մեջ, մի պարտադրեք ձեր կարծիքը ուրիշներին։ Ավելի լավ է այս շրջանում զերծ մնալ խոշոր գնումներից։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Առյուծ

Առյուծներն այս շաբաթ կցանկանան մոռանալ իրենց «արքայական» կարգավիճակի մասին։ Կառաջանա ոչ թե «առյուծ», այլ «տնային կատվիկ» լինելու ցանկություն, իսկ դա, որքան էլ զարմանալի է, ձեզ շատ հաճելի հույզեր կպարգեւի։

Կհասկանաք, որ ամենևին էլ պետք չէ ամեն ինչ միշտ ձեր վրա վերցնել՝ լուծելով խնդրի բոլոր հարցերը։ Բացի այդ, փորձելով հեզ դեր ունենալ, շատերը կկարողանան գտնել պոտենցիալ կողակից կամ վերացնել տարաձայնությունները ամուսնության մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Կույս

Շատ Կույսեր այս շաբաթ անսպասելի համակրանք կզգան երկարամյա ծանոթի կողմից։ Մյուսները սոցցանցերում երկրպագու կունենան, կամ էլ խոստումնալից ծանոթություն տեղի կունենա սիրավեպի ու ամուսնության հեռանկարով։

Իսկ ահա մասնագիտական և ֆինանսական հարցերում, ամենայն հավանականությամբ, արգելակում կլինի։ Հիմա լավ ժամանակ չէ նոր գաղափարներ սկսելու համար, ուստի ավելի լավ է սպասել։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները կարող են անսպասելի օգնություն կամ խելամիտ խորհուրդներ ստանալ այն անձանցից, որոնցից նման բան ամենաքիչն էին սպասում: Իսկ հաճելի իրադարձությունները դժվար թե դրանով ավարտվեն։

Առաջիկա օրերին կարող է վերակենդանանալ սիրավեպ, որի ավարտի հետ դուք դեռ չեք համակերպվել, կամ կգտնվի արժեքավոր իր, որի կորուստից վշտացրել էիք։ Նշանի ամուսնացած ներկայացուցիչներին երկրորդ կեսից հաճելի անակնկալ է սպասվում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Կարիճ

Կարիճներին այս շաբաթ մի քանի բարդ երկընտրանք է սպասվում։ Նախ, պետք է փնտրեք կյանքի նոր ուղենիշ, քանի որ հին արժեքները կկորցնեն իրենց արդիականությունը:

Երկրորդ՝ մոտակայքում կարող է հայտնվել համարձակ, ամբարտավան, բայց անչափ հմայիչ մարդ՝ առաջացնելով զգացմունքների հակասական շրջապտույտ, և դուք պետք է որոշեք, թե նա ինչ դեր կարող է խաղալ ձեր ապագա ճակատագրում: Մեծ է այս շրջանում վնասվածքներ ստանալու հավանականությունը՝ զգույշ եղեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներին այս շաբաթ հակացուցված է անտեսել սիրելիների խորհուրդները։ Այս խորհուրդը հատկապես տեղին է նրանց համար, ովքեր որոշել են արմատապես փոխել իրենց սովորական կյանքը. օրինակ՝ տեղափոխվել, ամուսնալուծության հայց ներկայացնել կամ, ընդհակառակը, սկսել նոր սիրային հարաբերություններ:

Աշխատավայրում մի վախեցեք բարձրաձայնել նույնիսկ ձեր ամենաանսովոր գաղափարները. դրանցից մեկը, անշուշտ, քայլ կլինի դեպի կարիերայի աճ:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ շատ ակտիվ չեն լինի թե աշխատտանքում, թե անձնական կյանքում և, ընդհանրապես, չեն հասնի իրենց նպատակներին։ Հնարավոր է մի փոքր հոգնածություն հայտնվի․ ըստ երևույթին՝ ամառը համառորեն ձեզ արձակուրդի է հրավիրում:

Եթե գործերից լիովին փախչել չի ստացվում, սովորեք վարվել դրանց հետ այնքան, որպեսզի ամբողջությամբ չմարեն, իսկ մնացած ժամանակը տրամադրեք ինքներդ ձեզ: Եվ մի վախեցեք օգնություն խնդրել նրանցից, ում ինքներդ բազմիցս օգնել եք:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ. Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ կարող են հանգիստ կենտրոնանալ կյանքի իրենց ամենակարեւոր նպատակին հասնելու վրա: Եթե նույնիսկ չհասնեք լիակատար հաջողության, այս ճանապարհով զգալի առաջընթաց կունենաք։

Բախտն այժմ ձեր կողքին է և անպայման կաջակցի: Սա, սակայն, չի վերաբերում անձնական կյանքին։ Վերջերս սկսված սիրավեպը կարող է հայտնվել «տեղապտույտում», և հին ու թվացյալ ամուր հարաբերությունները հանկարծակի կխզվեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ․ Ձկներ

Ձկներն այս շաբաթ պետք է հնարավորինս շատ ուշադրություն դարձնեն իրենք՝ իրենց։ Անպայման գտեք հանգստանալու հնարավորություն. աշխատանքում չափազանց մեծ ոգևորությունն այժմ հակացուցված է և, նույնիսկ, վտանգավոր:

Եվ ամենակարեւորը՝ թույլ մի տվեք, որ այս կամ այն դեպրեսիվ միտքը մաշի ձեզ ներսից՝ խաթարելով հոգեկան անդորրը։ Նրանք, ովքեր պատրաստվում են որևէ կարևոր որոշում կայացնել, չպետք է ապավինեն ուրիշների խորհուրդներին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 879 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը 2023 թ․

27.11.2023
Շաբաթը խոստանում է լինել զբաղված ու բազմազան։ Շաբաթվա սկզբին կարող են դժվարություններ առաջանալ ուրիշների հետ շփվելու հարցում, բայց մի անհանգստացեք, քանի որ շաբաթվա կեսին կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ընտանիքի և ընկերների հետ։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 20-26-ը 2023 թ․

20.11.2023
Այս շաբաթ աստղերը խոստանում են բարենպաստ լինել հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են նոր սկիզբների և ցանկանում են մեծ հաջողությունների հասնել իրենց կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 13-19-ը 2023 թ․

13.11.2023
Շաբաթվա սկզբին դուք կարող եք շատ անելիքներ և անհանգստություններ ունենալ, բայց մի մտահոգվեք, դրանք բոլորը հաջողությամբ կլուծվեն։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 6-12-ը 2023 թ․

06.11.2023
Շատերը կկարողանան իրենց համար նոր հեռանկարներ բացահայտել և օգտվել ավելի լավ կյանքի հնարավորություններից, որոնք կտրվեն ի վերուստ։ Իհարկե, դուք չեք կարողանա այս ամենը ստանալ հենց այնպես:

Շաբաթվա աստղագուշակ․ 2023 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը 

30.10.2023
2023 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած շաբաթը լարված է լինելու, չնայած դրան, շաբաթվա սկիզբը կարող է անսպասելի բարենպաստ նորություններ բերել, ընդհանուր առմամբ, այն շատ արդյունավետ շրջան կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 23-29-ը 2023 թ․

23.10.2023
Առաջիկա շաբաթվա ընթացքում կենդանակերպի բոլոր նշաններին սպասվում է ռոմանտիկ սիրավեպ անծանոթ մարդու հետ, որը հետագայում ձեզ աննշան խնդիրներ կառաջացնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2023 22:27
Prada-ն գլխավորել է 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Lyst-ի վարկածով զբաղեցնելով առաջին տեղը՝ որպես աշխարհում ամենահայտնի ապրանքանիշը: LOEWE-ն բոլորին գերազանցեց երկրորդ եռամսյակում, մինչդեռ Miu Miu-ն վերադարձավ եւ երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը:
30-11-2023 09:29
Մադրիդի համալսարանի մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և կյանքի տևողության միջեւ: Առողջ երկարակեցությանը նպաստող հիմնական գործոնները երախտագիտություն և կարեկցանք ցուցաբերելու ունակությունն է, կենսուրախությունը, աշխուժությունը և, հատկապես, հետաքրքրասիրությունը:
30-11-2023 08:39
Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։ Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է:
29-11-2023 11:02
Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը: Մասնագետները խերհուրդ են տալիս ավելի շատ ջուր և բուսական թեյեր խմել՝ մարմնից տոքսինները հեռացնելու համար։ Որոշ մթերքներից հետո, օրինակ՝ մսից, ծխելն ավելի հաճելի է, իսկ պանիրը, մրգերն ու բանջարեղենն անտանելի են դարձնում ծխախոտի համը։ Գազարը, նեխուրը, վարունգը ևս կօգնեն չհասնել ծխախոտին։
29-11-2023 10:21
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

LADYNEWS TV
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2023
Դիտվել է 17857 անգամ
27.11.2023
Դիտվել է 688 անգամ
30.11.2023
Դիտվել է 288 անգամ
29.11.2023
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster