Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչպես որոշել ձեր տեսակը. պարզեք, թե ինչպիսին է ձեր արտաքինը

23.02.2023

Կան բազմաթիվ հնարքներ, թե ինչպես կարելի է որոշել ձեր արտաքին տեսքը: Այնուամենայնիվ, ամենատարածվածը Դեյվիդ Քիբիի տարբերակումն է։ Ներկայացնում ենք, թե ինչպիսի դասակարգում է նա առաջարկել։

Քիբին ոճաբան է Նյու Յորքից։ Նա գրել է «Մետամորֆոզներ» գիրքը այն մասին, թե ինչպես են դասակարգվում կանացի տեսակները։ Հիմնականը, որի վրա այն հիմնված է Ին-Յանի սկզբունքն է, այսինքն՝ արական և իգական հենքերը։

Ինչպե՞ս որոշել կնոջ արտաքինի տեսակն ըստ Դեյվիդ Քիբիի

Այսպիսով, կան կանանց մի քանի տեսակներ.

1. Դրամատիկ. Սրանք «առնական» կանայք են։ Նրանք հիմնականում բարձրահասակ են և ձգված նեղ ուսերով, բարակ ոսկորներով ու սուր դիմագծերով։ Նրանք տղամարդկային բաղադրիչ ունեն։ Օրինակ, վերջիններիս թվում են Մարլեն Դիտրիխը, Մադոննան, Միլա Յովովիչը և Կիրա Նայթլին:

600x400

2. Ռոմանտիկ. Այստեղ հստակ դրսևորվում է կանացի հիմքը։ Սրանք կլորիկ կանայք են՝ դեմքի և այտերի պարզ օվալով, հաստլիկ շուրթերով, փոքր քթով և մեծ աչքերով։ Վերջիններիս թվում են՝ Մերիլին Մոնրոն, Սքարլեթ Յոհանսոնը, Բրիթնի Սփիրսը և Էմմա Սթոունը։

600x400

3. Բնական։ Կերպար, որը գտնվում է առաջին և երկրորդ տեսակների միջև: Սրանք կանայք են, ովքեր ունեն սիմետրիկ և ուղիղ ուրվագիծեր։ Նրանք սովորաբար կարճահասակ են, իսկ կազմվածքը՝ բավականին սպորտային: Նրանց թվում են ակնպիսի աստղեր ինչպիսիք են՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Լիվ Թայլերը, Քեթրին Զետա-Ջոնսը և Կլաուդիա Շիֆերը։

600x400

4. Դասական. Նրանք միջին հասակի կանայք են՝ կետային դիմագծերով։ Շեշտը դրված է այտոսկրերի վրա, ունեն նաև արտահայտիչ բերան և աչքեր։ Օրինակ՝ Գրեյս Քելլին, Շերոն Սթոունը, Շարլիզ Թերոնը և Քեթրին Դենյովը։

600x400

5. Գամին։ Սրանք դեռահաս աղջիկներ են։ Նրանք ունեն փոքր դեմք և պայծառ աչքեր: Բացի այդ, նրանք դեռահասին հատուկ կազմվածք ունեն։ Օրինակ՝ Վանեսա Պարադին, Օդրի Տաուտուն և Վայնոնա Ռայդերը։

600x400

Ինչպես որոշել դեմքի տեսակը

Այստեղ խոսքը գնում է գույնի տեսակի մասին: Օրինակ, կան մուգ մաշկով և մուգ մազերով կանայք։ Սա վառ հակապատկեր տեսակն է: Իսկ ահա՝ գունատ մաշկ և շիկահեր մազերով կանայք ոչ կոնտրաստային տեսակ են։
Կան նաև բաց շագանակագույն և շիկահեր մազեր՝ դեմքի ընդգծված դիմագծերով՝ սա չեզոք տեսակն է։ Վերցնենք, օրինակ, Ջենիֆեր Էնիսթոնին:

600x400

Տեսակավորում ըստ կազմվածքի

Իհարկե, կա նաև ըստ կազմվածի բաժանում. հիմնականներն են «Ուղղանկյուն», «Ավազե ժամացույց, «Շրջված եռանկյունի», «Եռանկյունի», «Օվալ»։

600x400

Հոգետիպի տեսակ

Կարևորագույն կետերից ևս մեկը տեսակն է ըստ հոգետիպի։ Սա այն տրամաբանությունն է, որով մարդը գործում է։

1. Մարդ, ով գեներացնում է գաղափարներ եւ համախմբում բոլորին իր շուրջը։
2. Մարդ, ով իր գաղափարները տալիս է ուրիշներին։
3. Հարցեր տվող։
4. Մարդ, ով փորձում է պարտադրել իր կարծիքը։

Ըստ Դեյվիդ Քիբիի՝ այս ամենը գումարվում է մեկ ընդհանուր պատկերի մեջ և կնոջն օգնում ստեղծել իր ոճը։ Բացի այդ, իմանալով անձի իր տեսակը, մարդը կարողանում է հասկանալ, թե ինչպես պետք է հագնվել և ընդգծել իր դրական հատկանիշները։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1195 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 608 անգամ
12.04.2024
Դիտվել է 255 անգամ
16.04.2024
Դիտվել է 182 անգամ
17.04.2024
Դիտվել է 128 անգամ
18.04.2024
Դիտվել է 58 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster