Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2021 թվականի կարմիր գորգի ամենատպավորիչ կերպարները

06.01.2022

Այս շարքում նրանք են, ովքեր աչքի են ընկել նմամատիպ ձևվածքների, հյուսվածքների և բացվածքների հրավառության մեջ:

Անյա Թեյլոր-Ջոյը Dior Couture-ով

Անյա Թեյլոր-Ջոյը «Թագուհու քայլը» ֆիլմում փայլուն դերի համար «Ոսկե գլոբուսը» ստացավ՝ ոտքից մինչև գլուխ զմրուխտի մեջ։ Լյուքս զգեստը հիշեցնում էր ինչպես Հոլիվուդի ոսկե դարը, այնպես էլ 1970-ականների նորաձևությունը։ Այս կերպարի վրա Մարիա Գրացիա Չիուրին աշխատել է Անիի ոճաբան Լոու Ռոչի հետ համատեղ: Շլացուցիչ կերպարի ոչ պակաս կարևոր բաղադրիչ էին Tiffany & Co-ի զարդերը, որոնք ընդհանուր վերցրած 36 կարատ էին:

600x400

Զենդայան Balmain-ով

2021 թվականի Աֆրոդիտեն Զենդայան է, որը Վենետիկի կինոփառատոնում կրում էր Balmain-ի կաշվե զգեստ: Շնորհիվ «խոնավ» էֆեկտի և երանգի, որը նրբորեն ընտրված էր մաշկի գույնին համապատասխան, դերասանուհուն նայելիս բառացիորեն ներշնչվում ես. ինչո՞վ Բոտիչելիի «Վեներան» չէ:

600x400

Բիլլի Այլիշը Oscar de la Renta-ով

Բիլլի Այլիշի կերպարը 2021 թվականին զգալիորեն փոխվել էր։ Փոխակերպման կարեւոր փուլերից էր երգչուհու հայտնվելը Met Gala-ին՝ հին Հոլիվուդին բնորոշ շղարշե զգեստով։ Որպես ուղենիշ՝ Oscar de la Renta-ի դիզայներները վերցրել էին Մերիլին Մոնրոյի հանդերձանքը 1951 թվականի Օսկարի արարողության ժամանակ:

600x400

Լեդի Գագան Schiaparelli-ով

ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ օրհներգը երգելու պատիվը ստացել էր Լեդի Գագան։ Հմայիչ կատարման համար երգչուհին ընտրել էր Schiaparelli-ի զգեստ՝ ծավալուն կարմիր կիսաշրջազգեստով։ Ավելի ուշ հարցազրույցներից մեկում Գագան նշել է, որ զգեստը պատրաստված էր փամփուշտի համար անխոցելի նյութից։ Ոսկեզօծ բրոշը պատրաստված էր աղավնու տեսքով՝ ավելի ճիշտ՝ խաղաղության աղավնին էր։

600x400

Ջենիֆեր Լոուրենսը Dior Couture-ով

2021 թվականին Ջենիֆեր Լոուրենսը փոխեց իր ոճաբանին. այժմ կարմիր գորգին նրան նախապատրաստում է Քեյթ Յանգը, ով նաև պատասխանատու է Մարգո Ռոբիի, Դակոտա Ջոնսոնի և Միշել Ուիլյամսի արտաքինի համար։ Լոուրենսի այս կերպարում հատկապես դուր է գալիս շքեղ զգեստի համադրությունը հանգիստ հավաքված մազերի հետ։

600x400

Զոի Կրավիցը Saint Laurent-ով

Զոին հավերժական տեղ ունի best dressed ցուցակներում: Սիրված են նրա թե՜ ամենօրյա կերպարները՝ ջինսերով և երկար վերարկուներով (իսկ այժմ՝ Չենինգ Թաթումի հետ գրկված), թե՜ այնպիսի համարձակ տեսքով, ինչպիսին Saint Laurent-ի այս շղթայական զգեստն է: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հավաքածի մեջ ներառնվել է թանկարժեք քարերով զարդարված սթրինգ: Իսկական սրտակեր!

600x400

600x400

Իզաբել Հուպերը Balenciaga-ով

Ֆրանսիացի դերասանուհին այնքան տպավորիչ տեսք ուներ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա, որ մենք նույնիսկ չզարմացանք, երբ հետո Իզաբել Հուպերին տեսանք Balenciaga-ի գովազդային արշավում. ուրիշ ո՞վ, եթե ոչ նա:

600x400

Թիլդա Սուինթոնը Haider Ackermann-ով

Սովորաբար դերասանուհին հավատարիմ է less is more կանոնին, բայց ցանկության դեպքում կարող է հագնել կանաչ մանյակներ, վառ նարնջագույն կիսաշրջազգեստ, վարդագույն բաճկոն և միևնույն ժամանակ խիստ և դյութիչ տեսք ունենալ։ Արդեն մի քանի տարի է, ինչ Սուինթոնի զգեստապահարանում այս կարգի հավասարակշռության պատասխանատուն նրա մտերիմ ընկերուհի Հայդեր Աքերմանը է։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1853 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 407 անգամ
17.04.2024
Դիտվել է 274 անգամ
18.04.2024
Դիտվել է 209 անգամ
19.04.2024
Դիտվել է 174 անգամ
23.04.2024
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster