Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

10 մթերք, որոնք ախորժակ են բացում

05.11.2021

Թվում է, թե հենց նոր եք ճաշել, բայց կես ժամ հետո կրկին ուզում եք ուտել: Դա նշանակում է, որ սխալ եք սնվել: Նույնիսկ, եթե սնունդը ձեզ հագեցնող է թվում, դա չի նշանակում, որ երկար ժամանակով կշտացել եք։

Սննդի խնդիրն առաջին հերթին քաղցը հագեցնելն է։ Բայց կան մի շարք մթերքներ, որոնք ավելի լավ կլինի հեռու պահել ձեր ափսեից․ դրանցից հետո, եթե ձեզ անգամ կուշտ զգաք, ապա ոչ՝ երկար։

Այս երեւույթի բացատրությունը կարելի է գտնել, եթե հասկանանք ինքնին հագեցվածության մեխանիզմը: Սոված մարդու մոտ արյան մեջ շաքարի մակարդակը մի փոքր ցածր է։ Եթե դուք օգտագործում եք ցածր գլիկեմիկ ինդեքսով սնունդ, ապա շաքարը բարձրանում է աստիճանաբար։ Եթե ինդեքսը բարձր է, այսպես կոչված, արագ ածխաջրերը, ապա շաքարը կտրուկ բարձրանում է, բայց նաեւ կտրուկ իջնում։ Սա նշանակում է, որ շուտով նորից ուտելու ցանկություն կունենաք։ Այս պարագայում նիհարելու մասին արդեն խոսք չկա, հակառակը՝ ավելորդ կիլոգրամներ են հավաքվում։

Սուշի

Կարծում եք, այս մթերքն ավելի դիետի՞կ է, քան պիցան: Հիասթափեցնենք։ Սուշին 70%-ով սպիտակ բրինձ է: Դրա գլիկեմիկ ինդեքսը 90 է, ինչը շատ բարձր է։ Այո, դուք արագ կկշտանաք, բրինձն ինքնին զանգվածեղ է և հագեցնող։ Բայց շուտով նորից քաղց կզգաք։ Եթե իսկապես այդքան սիրում եք ճապոնական խոհանոց, պատվիրեք սաշիմի կամ միսո ապուր։ Դրանք հարուստ են սպիտակուցներով, որոնք, իսկապես, հագեցնում են, այլ ոչ թե տպավորություն ստեղծում:

Մրգային հյութ

600x400

Ամենաբարձր ինդեքսն, իհարկե, ունեն փաթեթավորված հյութերը։ Եթե նույնիսկ գրված է, որ դրանք առանց շաքարի են, ապա գրեթե հաստատ այնտեղ դա պարունակվում է։ Բայց անգամ ամեն թարմ քամածը չէ, որ օգտակար է։ Եթե դուք այն զտում եք մինչև միայն հեղուկ մնա, ապա թողնում եք միայն շաքար: Չէ՞ որ բոլոր օգտակար սննդանյութերը պարունակում են մանրաթելերի մեջ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս հյութեր պատրաստել խյուսով, իսկ ավելի լավ է՝ առանց շաքարի կոմպոտներ պատրաստել, որպեսզի ծամելու բան լինի՝ այս գործընթացը նույնպես նպաստում է հագեցվածությանը։

Կարտոֆիլ

Ինչ ձևով էլ եփեք՝ ֆրի, պյուրե, պարզապես խաշած, գլիկեմիկ ինդեքսը ոչ մի տեղ չի կորի՝ սկսած 65-ից (կեղևով կարտոֆիլը) և ավելի բարձր։ ԿԿշտանաք արագ, կսովածանաք, շատ ավելի շուտ։

Սպիտակ հաց

Այն պատրաստվում է զտված ալյուրից, ինչը նշանակում է, որ դրա գլիկեմիկ ինդեքսը գերազանցում է սահմանը՝ 100 միավոր: Իհարկե, դա չի նշանակում, որ այն ընդհանրապես չի կարելի ուտել։ Բայց ավելի լավ է փոխարինել հացով, որը հարուստ է մանրաթելերով՝ տարեկան, ամբողջական հացահիկեղեն կամ թեփ:

Համբուրգեր

600x400

Թվում է, շատ լավ հագեցնող սնունդ է: Բայց գաղտնիքը սոուսների և ծանր մսի մեջ է, ինչպես նաև՝ հացի: Այս ամենը գումարային «արագ ածխաջրերի» հարուտ փունջ է, և շուտով դուք կցանկանաք ևս մի քանի այդպիսի բուրգեր ուտել: Ավելի լավ է դրանք ինքներդ պատրաստեք տանը՝ տավարի միսը փոխարինեք թռչնամսով, ավելի շատ բանջարեղեն դրեք, սպիտակ հացի փոխարեն, վերցրեք տարեկանի կամ հացահատիկային, ինչպես նաև՝ բացառեք քաղցր սոուսները։

Ալկոհոլ

Նախ, խմելու ժամանակ միշտ խորտիկ էլ առկա: Սա արդեն իսկ լավ չէ կազմվածքի համար: Երկրորդ՝ ալկոհոլը նվազեցնում է գլիկոգենի մակարդակը և բարձրացնում շաքարինը, որն արագ կիջնի, և դուք նորից քաղց կզգաք։ Հիշեք, որ դուք սովորաբար շատ ավելի շատ եք ուտում, եթե սնվելիս ալկոհոլային խմիչքներ եք օգտագործում: Ի դեպ, ամենաբարձր գլիկեմիկ ինդեքսն ունի գարեջուրը։

Թթու

Խոսքն այստեղ նույնիսկ շաքարի մասին չէ, այլ համեմունքների առատության: Մարինացված վարունգ, թթու կաղամբ․ այս ամենն ակտիվացնում է մարսողական համակարգը և մեծացնում ստամոքսահյութի արտադրությունը՝ բացելով ախորժակը։ Այնպես որ, սա ընդամենը խորտիկ է՝ հիմնական ճաշից առաջ:

Մյուսլի

600x400

Այս մթերքը սխալմամբ համարվում է դիետիկ: Բայց փաստն այն է, որ հացահատիկները շատ բարձր ջերմաստիճանի դեպքում վերածվում են փաթիլների, և դրանց սննդային արժեքը պարզապես սպառվում է: Ի դեպ, մյուսլիի գլիկեմիկ ինդեքսը 80 է, այսինքն՝ նման նախաճաշից հետո նորից ուտել կցանկանաք։ Ի դեպ, սա վերաբերում է բոլոր չոր նախաճաշներին։ Սննդաբանները խորհուրդ են տալիս դրանք փոխարինել վարսակի փաթիլներով կամ թեփով, դրանց կարելի է թարմ մրգեր ավելացնել։

Կարագը և խոզի միսը

Այս բացահայտումը վերջերս են արել Նեապոլի Ֆրեդերիկ II համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ հագեցած ճարպերն ազդում են հիպոթալամուսի՝ քաղցի և հագեցվածության համար պատասխանատու գեղձի վրա: Դրա վրա հատկապես ակտիվ ազդում են խոզի ճարպն ու կարագը։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր պարբերաբար խոզի միս են ուտում և կարագ օգտագործում, ավելի հաճախ են ուտում, և նրանց համար ավելի դժվար է վերահսկել ախորժակը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1945 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 187 անգամ
28.03.2024
Դիտվել է 151 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster