Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 9-15-ը 2021 թ․

09.08.2021

Օգոստոսի 9-15-ն աճող լուսին է: Սա լավ ժամանակ է վեհ ու բարոյական գաղափարների հետ կապված նախագծերի իրականացման համար: Այս շաբաթ բարենպաստ է հոգևոր ինքնակատարելագործման համար: Ժամանակաշրջանը լավ հնարավորություններ կբերի նրանց, ովքեր զբաղվում են հետազոտական, առաջադեմ գործունեությամբ: Սա ճիշտ ժամանակն է նորարարական գաղափարներ իրականացնելու համար: Շաբաթվա վերջում դուք պետք է զգույշ լինեք անձնական անվտանգության հարցում:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Խոյ

Նոր աշխատանք փնտրելու կատարկալ ժամանակաշրջան է, եթե հինից գոհ չեք: Կարող եք նաև աշխատավարձի բարձրացում խնդրել: Ստացվող առաջարկներին պետք է զգուշությամբ վերաբերվել: Իսկ նոր ծանոթներին ստուգեք մանրակրկիտ, որպեսզի չսխալվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Ցուլ

Ավելի լավ է մի կողմ դնել բարդույթները՝ ձեր տաղանդները ուրիշներին ցուցադրելու համար. չեք փոշմանի: Գայթակղություն կունենաք գնելու այն, ինչ ձեզ բացարձակապես պետք չէ: Փորձեք հաղթահարել այդ ցանկությունը: Օգոստոսի 11-ին՝ չորեքշաբթի, նպատակահարմար է միայնակ լինել և հանգստանալ բոլոր գործերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Երկվորյակ

Այս շաբաթ անհանգստանալու շատ բան կունենաք: Կարևորը՝ չմտածված գործելը բացառելն է, և սխալներ թույլ չեք տա: Ցանկալի է, որ ձեր կողքին լինեն համախոհներ: Հոգ տարեք ձեր առողջության մասին, մի խուսափեք բուժումից, եթե դրա կարիքը ունեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Խեցգետին

Բոլոր կարևոր աշխատանքային առաջադրանքներն ավարտեք մինչև հանգստյան օրերը: Մի փորձեք փախչել ձեր զգացմունքներից. ավելի լավ է ընդունել դրանք: Ամուսնացածները կարող է դժվարություններ ունենալ հարաբերությունների մեջ: Պարզապես պետք է անցկացնել այս շրջանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Առյուծ

Ցանկացած անհաջողության դեպքում, որը կարող է պատահել ձեզ հետ հիմա, կարևոր է ոչ թե խուճապի մատնվել, այլ գտնել դրանց պատճառը: Այդ ժամանակ կկարողանաք խուսափել խնդիրներից: Դուք կարող եք փորձեր կատարել արտաքին տեսքի հետ՝ այցելք գեղեցկության սրահ: Ուրախացրեք ինքներդ ձեզ այն փոփոխություններով, որոնք նախկինում չէիք համարձակվի անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Կույս

Ձեզ սպասվում է հանգիստ և ուրախ շրջան: Երեխաները լավ նորություններ կբերեն, ինչը ձեզ հպարտանալու առիթ կտա: Ավագ սերունդն ուշադրություն կպահանջի, ստիպված կլինեք հաշտվել դրա հետ: Հիմա ավելի լավ է պարք չտալ նույնիսկ մտերիմ մարդկանց՝ հարաբերությունները փչացնելու վտանգ կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Կշեռք

Ձեզ անհրաժեշտ է ընտանեկան արձակուրդ: Այն պլանավորեք օգոստոսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում: Առայժմ ավելի լավ է աշխատանքը հետին պլան մղել՝ չնայած բոլոր հավակնություններին: Մտերիմ ընկերների հետ հարաբերությունները կարող են բարդ լինել: Ժամանակ տվեք նրանց. թյուրիմացությունները կհարթվեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Կարիճ

Փորձեք խուսափել ձեզ դուր չեկած մարդկանց հետ շփվելուց: Այժմ կարևոր է էներգիա կուտակել և ոչ թե այն մանրուքների վրա վատնել: Այս օրերին ցանկացած արկածախնդրություն ձեզ համար չէ: Հեռու մնացեք ամեն նորից: Ավելի լավ է տան ընդհանուր մաքրում կատարել՝ ավելորդ իրերը դուրս շպրտելով:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Աղեղնավոր

Դուք պատրաստ չեք լինի այն լարված ժամանակաշրջանին, որը ճակատագիրը նախատեսել է ձեզ համար: Այն առանց խնդիրների հաղթահարելու համար որոշումները կայացրեք հանգիստ: Շաբաթ և կիրակի փորձեք անգստանալ: Նախընտրելի է, որ այն լինի պասիվ, քան ակտիվ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Այծեղջյուր

Մի վախեցեք հիմա շատ գումար ծախսել ինքներդ ձեզ վրա. այս շրջանը նախատեսված է դրա համար: Գնեք նվերներ ձեզ համար, անակնկալներ մատուցեք ձեր սիրելիներին: Օգոստոսի 9-ին կամ 10-ին զանգահարեք այն անձին, ում հետ որոշ ժամանակ առաջ դադարել եք շփվել: Նա ձեզանից ազդանշան է սպասում:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Ջրհոս

Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Տանը դուք գլուխ կհանեք առօրյա բոլոր հարցերից, իսկ աշխատանքում կփայլեք ձեր գիտելիքներով: Միայն թե գործընկերների հետ կարող է թյուրիմացություններ առաջանալ՝ ոչ թե ձեր մեղքով, այլ ձեր նկատմամբ նախանձից: Զգույշ եղեք ճանապարհներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը․ Ձկներ

Այս շաբաթը բարենպաստ է փաստաթղթերի ստորագրման և լուրջ որոշումներ կայացնելու համար: Ժամանակաշրջանը բարենպաստ է նաև շփումների համար. նոր ծանոթություններ հաստատեք և թարմացրեք հները. դա ձեր օգտին է: Այլ մարդկանց թուլություններին հանդուրժող եղեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2526 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 11-17-ը 2021 թ

11.10.2021
Այս օրերը բարենպաստ են սովորելու, վերապատրաստվելու, ինքնակատարելագործվելու, այսինքն՝ այնպիսի բաների համար, որոնցից ակնկալում եք հոգևոր աճ և առաջընթաց:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 4-10-ը 2021 թ

04.10.2021
Այս շրջանում վստահ եղեք ինքներդ ձեզ վրա. այդ պարագայում շրջապատը ձեզ կընկալի որպես ուժեղ անհատականություն: Հատկապես այս կանոնը պետք է օգտագործվի աշխատանքային հարցերի լուծման ժամանակ:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը 2021 թ

27.09.2021
Շաբաթը բարենպաստ է ապագայի համար ծրագրեր կազմելու, սպորտի, ֆիթնեսի և կերպարի փոփոխության համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 20-26-ը 2021 թ

20.09.2021
Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը, ավելի լավ է դա անեք հիմա: Գործընթացը կանցնի հարթ, ավելին՝ հավանականությունը, որ այդ փոփոխությունը միայն դեպի լավը կլինի՝ մեծ է:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 13-19-ը 2021 թ

13.09.2021
Այն գործերը, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում տեղից շարժել, կսկսեն առաջ գնալ: Ընդ որում՝ այս շաբաթվա առաջին իսկ օրվանից: Օգտագործեք այս ժամանակը հին խնդիրնրը լուծելու և շուտով նոր նախագծեր սկսելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 6-12-ը 2021 թ

06.09.2021
Ժամանակաշրջանը կարող է ճակատագրական դառնալ: Եթե ցանկանում եք իրականացնել որևէ գաղափար, նախաձեռնեք այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2021
Դիտվել է 1664 անգամ
14.10.2021
Դիտվել է 1020 անգամ
12.10.2021
Դիտվել է 443 անգամ
13.10.2021
Դիտվել է 338 անգամ
15.10.2021
Դիտվել է 332 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster