Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 12-18-ը 2021 թ

12.07.2021

Հուլիսի 12-18-ը աճող լուսին է: Այժմ ընկերների հետ հանդիպումը ոչ միայն կուրախացնի և հաճույք կպատճառի, այլև կարևոր մտքերի կհանգեցնի: Խոսեք, պատմեք այն մասին, թե ինչն է ձեզ անհանգստացնում, որպեսզի լավ խորհուրդներ ստանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Խոյ

Այն ծրագրերը, որոնք դուք կազմել եք այս ժամանակահատվածի համար, կարող են չիրականանալ: Մտերիմ մարդիկ ձեզ կհիասթափեցնեն: Լուրջ վերաբերվեք այն ֆինանսական առաջարկներին, որոնք այժմ կստանաք: Ձեր անձնական կյանքում, ընդհակառակը, ավելի քիչ մտածեք և ավելի շատ զգացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Ցուլ

Մի վերցրեք ձեր վրա ավելին, քան կարող եք իրականացնել: Սովորեք պատվիրակել, որպեսզի չձախողվեք: Զգույշ եղեք ներդրումներ կատարելիս, դրանցից ոմանք կարող են չհաջողված լինել: Հանգստյան օրերին գնացեք քաղաքից դուրս: Սա կլինի լավագույն լուծումը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Երկվորյակ

Ավելի լավ է հետաձգել կյանքի այն փոփոխությունները, որոնց վրա դուք ապավինել եք առայժմ, ոչ բարենպաստ ժամանակահատված է: Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ լինել գործընկերների հետ: Փորձեք չերկարացնել հակամարտությունը, հակառակ դեպքում ապագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Խեցգետին

Ձեզ կթվա, թե դուք ոչինչ չեք հասցնում: Դա մասամբ ճիշտ է: Հավաքեք ձեզ: Երեխաները կարող են սովորականից ավելի մեծ ուշադրություն պահանջել: Պատրաստ եղեք որոշ գործեր հետաձգել: Առողջության հարցում ավելի լավ է ապահովագրվեք: Վտանգված են կոկորդի և ականջների հատվածները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Առյուծ

Այս ժամանակահատվածում ձեզ հաճելի փոփոխություններ են սպասվում: Այստեղ ոչ մի անակնկալ չկա. դուք իսկապես արժանի եք դրան: Սիրելիի հետ հարաբերություններում շրջադարձային պահ կարող է տեղի ունենալ շաբաթվա վերջին: Վերանայեք հարաբերությունները և ձեր դերը դրանում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Կույս

Արդյունավետ շրջան է: Ավելին, տանը դուք ոչնչի համար ժամանակ չեք ունենա, բայց աշխատանքում՝ ամեն ինչ կհասցնեք: Դրամական պարգևատրումներն իրենց սպասել չեն տա: Աստղերը խորհուրդ են տալիս հիմա ավելի շատ հողի հետ աշխատել։ Դա խաղաղություն և հանգստություն կբերի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Կշեռք

Ինչո՞ւ ձեր սիրուն ռոմանտիկ անակնկալ չմատուցեք: Նա, անկասկած, կգնահատի դա: Այս ժամանակահատվածում կարող է հայտնվել անցյալից եկած մի անձնավորություն, որը հույզերի փոթորիկ կառաջացնի ձեր մեջ: Զգոն եղեք: Հանգիստն ավելի լավ է անցկացնել ակտիվ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Կարիճ

Փողը, որն այլևս հույս չունեիք ստանալու, անսպասելիորեն կգա: Այն խելամտորեն ծախսեք: Հնարավոր է ունենաք ուղևորություններ, որոնք նախկինում նախատեսված չէին: Համաձայնվեք, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանգստանալուն: Ավելի լավ է հիմա դիետա չպահել՝ կարող է վնասել առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Աղեղնավոր

Մի հուսահատվեք, եթե ամեն ինչ չընթանա այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Շուտով կհասկանաք. ամեն ինչ դեպի լավն է գնում: Ձեր անձնական կյանքում դուք պետք է զգոն լինեք. շրջապատում շատ անազնիվ տղամարդիկ կան: Հարյուր անգամ մտածեք՝ նախքան ընտրություն կատարելը: Ժամանակահատվածը բարենպաստ է գործնական հանդիպումների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Այծեղջյուր

Եթե այս օրերին ինչ-որ մեկի հետ վիճեք, փորձեք հնարավորինս արագ կարգավորել հարաբերությունները: Ձգձգված հակամարտություններն այժմ անօգուտ են: Աշխատավայրում ձեր առջև դժվար խնդիրներ կարող են դնել: Նախքան համաձայնվելը կշռեք բոլոր կողմերն ու դեմերը: Հանգստյան օրերին ավելի շատ հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը. Ջրհոս

Սթրեսն ու անհանգստությունն այն են, ինչը հիմա կարող է ձեզ թուլացնել: Փորձեք նվազագույնի հասցնել ձեր մտահոգությունները: Այս ժամանակահատվածում հանդիպումները չափազանց հաճելի կլինեն, իսկ որոշները, նույնիսկ, նշանակալի: Մի մերժեք հյուր գնալու հրավերները՝ հետաքրքիր կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 12-18-ը․ Ձկներ

Երիտասարդ սերունդն ամբողջովին դուրս կգա վերահսկողությունից: Եթե երեխաներ ունեք՝ ձեզ համբերություն: Միայնակները կարող են հաճելի ծանոթություն ակնկալել, բայց միայն այն դեպքում, եթե ինքներդ համակերպվեք դրան: Հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք դրսում:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1620 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 20-26-ը 2021 թ

20.09.2021
Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը, ավելի լավ է դա անեք հիմա: Գործընթացը կանցնի հարթ, ավելին՝ հավանականությունը, որ այդ փոփոխությունը միայն դեպի լավը կլինի՝ մեծ է:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 13-19-ը 2021 թ

13.09.2021
Այն գործերը, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում տեղից շարժել, կսկսեն առաջ գնալ: Ընդ որում՝ այս շաբաթվա առաջին իսկ օրվանից: Օգտագործեք այս ժամանակը հին խնդիրնրը լուծելու և շուտով նոր նախագծեր սկսելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 6-12-ը 2021 թ

06.09.2021
Ժամանակաշրջանը կարող է ճակատագրական դառնալ: Եթե ցանկանում եք իրականացնել որևէ գաղափար, նախաձեռնեք այն:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը 2021 թ

30.08.2021
Երազները իրականացնելը, ինչպես նաև ծրագրեր կազմելն այս ընթացքում անցանկալի է: Բայց հնարավոր և անհրաժեշտ է ամփոփել արդյունքները: Ավելի լավ է դա անել գրավոր:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 23-29-ը 2021 թ

23.08.2021
Այս շաբաթ ձեզնից կպահանջվի կենտրոնանալ նպատակի վրա, վերացնել խոչընդոտները և չտրվել ունայնությանը

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 16-21-ը 2021 թ

16.08.2021
Գործերն այնքան շատ կլինեն, որ առանց բաշխելու չեք հաղթահարի: Մի վախեցեք առաջադրանքներն այլ մարդկանց ուղղորդելուց և ուրիշներից օգնություն խնդրելուց: Հակառակ դեպքում, ձեր սեփական էներգիայի պաշարը կհասցնեք զրոյի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2021 10:10
Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ Bloomberg-ի՝ ամենահարուստ ընտանիքների ցուցակը գլխավորում է Ուոլտոն ընտանիքը (238.2 մլրդ ԱՄՆ դոլար), որը համարվում է մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի՝ Walmart-ի սեփականատերը:
20-09-2021 10:03
Ցանկացած տղամարդու հեշտորեն կարելի է վախեցնել ու վանել, եթե հարաբերությունների հենց ամենասկզբում կինը խոսի ամուսնությունից ու երեխաներ ունենալուց: Սովորաբար ուժեղ սեռի ներկայացուցիչներին նման բաները զգաստացնում են:
20-09-2021 10:02
Զայրույթը գրգռման պատասխան արձագանքն է, որը կապված է շրջակա միջավայրի հետ: Արդյունքում՝ թաքցրած զայրույթը կարող է բացասաբար ազդել ինչպես դրա տիրոջ, այնպես էլ նրան շրջապատող մարդկանց վրա:
20-09-2021 09:57
Մասնագետները նշում են, որ բանանները, որոնք ունեն կոր ձեւ, ավելի հասած են, քան ուղիղները։ Բանանի կեղևի նուրբ դեղին կամ ոսգեգույն երանգավորումն օգնում է հասկանալ հասունության աստիճանը: Ոսկեգույն երանգավորմամբ դեղին գույնը ցույց է տալիս, որ պտուղն ամբողջությամբ չի հասել, սակայն համային որակներն այնքան էլ չեն զիջում հասած բանաններին:
20-09-2021 09:15
Հնդկաստանում բնակվող աղջիկ երեխան, որը լույս աշխարհ էր եկել քթի փոխարեն «կնճիթով», ճանաչվել է որպես հինդուիստական աստվածության մարմնացում: Ծնվելուց հետո երեխայի տեսքը վախեցրել է տեղացիներին, բայց հետագայում նրան ճանաչել են որպես փղի գլխով Գանեշայի՝ իմաստության և բարօրության աստծու մարմնացում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2021 թ

01.09.2021
Անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարների տեսլականը համատեղել իմպրովիզացիայի կարողության հետ: Այդ դեպքում ճակատագրի բոլոր անակնկալներն ու շրջադարձերը, նույնիսկ եթե դրանք անմիջական օգուտ չբերեն, հաճելի տպավորություններ կավելացնեն:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.09.2021
Դիտվել է 1150 անգամ
14.09.2021
Դիտվել է 780 անգամ
20.09.2021
Դիտվել է 523 անգամ
17.09.2021
Դիտվել է 505 անգամ
15.09.2021
Դիտվել է 461 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster