Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մատնաչափիկի արական տարբերակը. տղան ծնվել է 600 գրամ քաշով

12.06.2021

Մեծ Բրիտանիայի բնակիչուհին աներևակայելի փոքրիկ տղային ժամանակից շուտ է լույս աշխարհ բերել: Բժիշկները նախազգուշացնում են, որ խիստ ցածր քաշը կարող է ազդել նրա առողջության վրա:

Անգլիայի Քորնուոլ կոմսության Կոստանդին մարզում բնակվող չորս երեխաների մայր Ջեմա Ռիչարդսը որդուն լույս աշխարհ է բերել հղիության քսանվեցերորդ շաբաթում: Երիտասարդ մոր խոսքով՝ ինքը նախատեսում էր ամբողջ աշխատանքային օրն անցկացնել աշխատավայրում, բայց հանկարծ որովայնի շրջանում տարօրինակ զգացողություններ է ունեցել: «Անմիջապես սկսեցի կասկածել, քանի որ նման բան նախորդ երեք հղիության ընթացքում չէի ունեցել»,-պատմել է Ջեման: Ամեն դեպքում, բազմազավակ մայրը որոշել է դիմել բժշկի:

Երբ Ջեմման հասնում է հիվանդանոց, նա արյունահոսում էր, իսկ հետո՝ մի քանի ժամ կորցնում է գիտակցությունը: Ուշքի գալուց անմիջապես հետո մանկաբարձները տեղեկացնում են, որ նա պետք է ծննդաբերի:

Ծննդաբերելուց հետո Ջեմման չի կարողացել անմիջապես տեսնել իր երեխային: Զրմանալի չէր, քանի որ տղայի քաշը չէր գերազանցում 600 գրամը: Ես սա այն դեպքում, երբ նորածնների միջինացված քաշը սովորաբար լինում է երեքուկես կիլոգրամի սահմաններում:

600x400

«Կասպերը (այսպես են անվանակոչել երեխային) այնքան փոքր էր, որ նույնիսկ անմիջապես չհասկացա, որ դա երեխա է: Բժիշկները ասում էին, որ նրա ապրելու հավանականությունը 30 տոկոսից ավելին չէ: Բայց ես հույս ունեի ու հավատում էի, որ ամեն ինչ լավ կլինի», - լրագրողներին պատմել է բազմազավակ մայրը:

Մոտակա ժամանակները Ջեման և նրա փոքրիկ որդին կանցկացնեն հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում: Տղայի զարգացման անհատական առանձնահատկություններից բացի, կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով, բժիշկներն արգելում են երեխային ցույց տալ հորը և այլ հարազատներին:

«Ես արդեն շատ եմ կարոտում իմ ընտանիքը, բայց միևնույն ժամանակ չեմ կարող նման ռիսկի ենթարկել Կասպերին: Նա պետք է ուշքի գա, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան», - կիսվել է Ջեման:

Բժիշկները հաշվարկել են, որ տարեկան աշխարհում ավելի քան տասնհինգ միլիոն վաղաժամ նորածիններ են լույս աշխարհ գալիս: Նրանց խոսքով՝ նման երեխաների ծննդաբերությունը բարդ է անցնում։ Այնուամենայնիվ, որակյալ բժիշկների և պատասխանատու ծնողների ջանքերի շնորհիվ, այդպիսի Մատնաչափիկները և փոքրիկ մատիկներով տղաները կարող են շատ առողջ լինել:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 2291 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023
Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 599 անգամ
22.03.2024
Դիտվել է 264 անգամ
26.03.2024
Դիտվել է 168 անգամ
28.03.2024
Դիտվել է 122 անգամ
27.03.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster