Երևանում ավարտվեց Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը
12.04.2021
Our game կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանը խոշոր՝ 6:0 հաշվով առավելության հասավ Լիբանանի նկատմամբ:
Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև ապրիլի 12-ին կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի' 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը:
Վաստակելով 7 միավոր' մրցաշարի հաղթող դարձավ Լիտվայի ընտրանին: Չկրելով ոչ մի պարտություն և վաստակելով 5 միավոր' Հայաստանի ազգային հավաքականը դարձավ մրցաշարի փոխչեմպիոն: Երրրորդ տեղում՝ 4 միավորով, Հորդանանի ազգային թիմն է։ Իր բոլոր երեք խաղերը պարտությամբ ավարդեց Լիբանանի հավաքականը, որը մնաց առանց միավորների։
Հանդիպման ավարտից հետո կայացավ առաջնության մրցանակաբաշխությունը:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա Շեշկուտեն (Լիտվա), խփած 4 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Ռիմանտե Յոնուսայտեն (Լիտվա), իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Օլգա Օսիպյանը (Հայաստան):
Դիտվել է 1449 անգամ
|