Եփած ձու՝ սաղմոնով
27.03.2021
Չգիտեք ի՞նչ պատրաստել ընթրիքի համար: Փորձեք եփած ձու՝ սաղմոնով, որը կդառնա ձեր սիրած ուտեստներից մեկը։
Բաղադրիչները․
• Ձու՝ 2 հատ: • Սերուցքային պանիր՝ 30 գր • Սերուցք 33%՝ 10 գ • Ապխտած սաղմոն՝ 50 գ • Հաց՝ 2 կտոր։
Պատրաստման եղանակը.
1. Ափսեի հատակին քսեք սերուցքային պանիրը, այնտեղ կոտրեք 2 ձուն, դեղնուցների վրա լցրեք սերուցքը:
2. Ափսեն դրեք ջրային վաննայի մեջ, ծածկեք կափարիչով և եփեք 7-10 րոպե: Վաննայում ջրի մակարդակը պետք է լինի մինչեւ ափսեի մեջ ձվի մակարդակը:
3. Հանեք ձվերը և վերևից դրեք ապխտած սաղմոնի շերտերը: Մատուցեք թեթևակի տապակած հացի կտորներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2974 անգամ
Читать на русском
|