Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Նորաձևություն է մտել սնկի կաշին․ շուտով բոլորս կկրենք այն

25.03.2021

Համաշխարհային հեղինակություն ունեցող հանրաճանաչ ապրանքանիշերն արդեն պայմանագրեր են ստորագրել անսովոր նյութերի արտադրողների հետ:

Մենք վաղուց սովոր ենք բնական-կաշվին, բայց «բնական»-ին զուգահեռ, ինչի ասես, որ չենք բախվել՝ թե պլաստիկ օգտագործելուց հրաժարում, թե կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք, թե վաճառողների կողմից արհեստական կաշիների լայն առաջարկ։ Այժմ բոլորը քննարկում են նոր փուլը՝ արհեստական կաշին, որն, իսկապես, էկոլոգիապես մաքուր է բոլոր իմաստներով:Hermès նորաձեւության տունը հայտարարել է անսովոր նորույթի մասին. ապրանքանիշը թողարկել է Victoria պայուսակներ՝ պատրաստված սնկի կաշվից: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան. ապրանքի տեսքը չի տարբերվում սովորական պարագաներից: Շոշափելիս, նույնպես, ամեն ինչ նույնն է: Բայց, արի ու տես, որ պատրաստված է սնկային միցելիումից:

600x400

Սա ոչ մի կերպ չի խոսում արտադրողի խնայողությունների մասին. այսպիսի կաշվի աճեցումը ծախսատար գործընթաց է: Միցելիումն աճեցվում է սննդարար միջավայրում, չորացվում և վերամշակվում, այնուհետև փոխանցվում է ապրանքանիշին։ Վերջինս իր հերթին զբաղվում է բավականին աշխատատար փուլերով. կաշին կտրվում, ներկվում և տեղափոխվում է հետագա արտադրության:

600x400

Նման գործվածքների ստեղծման արտոնագիրը գրանցվել է ավելի քան 70 տարի առաջ, սակայն այդ ուղղությամբ աշխատանքը վերսկսվել է բոլորովին վերջերս: Կաշին աճեցնելուն օգնում են սունկ մատակարարող Ֆերմերները:

Այս կաշվի արտադրությունը պահանջում է 50 տոկոսով պակաս ջուր, քան բամբակյա գործվածքների արտադրությունը: Իսկ վերամշակման առումով ամեն ինչ պարզ է. նյութը որոշակի պայմաններում քայքայվում է:

Hermès-ը բոլորովին էլ առաջինը չէ: Անցյալ տարի adidas-ը, Lululemon-ը և Kering-ը պայմանագրեր են կնքել էկո-կաշվի ընկերությունների հետ, իսկ Stella McCartneyHermès-ի հետ գրեթե միաժամանակ ներկայացրեց սնկով կաշվե նեղ տոպեր և տաբատներ:

600x400

600x400

Վաղ է ուրախանալ, որ շուտով բոլոր ապրանքանիշերը կանցնեն սնկից պատրաստված էկո-կաշվի օգտագործմանը: Արտադրողների հետ կնքված պայմանագրերը ապրանքանիշերի համար հսկայական՝ յոթանիշ թվերով դոլարներ արժեն, իսկ արտադրողները դժվար, թե պատրաստ են կարճ ժամանակում ծածկել ողջ պահանջարկը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1421 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը

29.11.2021
Ժամանակն է վերլուծելու սեփական սխալներն ու համապատասխան եզրակացություններ անել։ Սա կօգնի ձեզ ապագայում: 

Քենդալ Ջեները զարդարել է նորաձեւության ամսագրի էջերը

16.11.2021
Հայտնի գործարար և մոդել Քենդալ Ջենները նոր ֆոտոշարքի է մասնակցել Vogue ամսագրի համար։

Լեդի Գագան ֆիլմի պրեմիերային գայթակղիչ հանդերձանքով բոլորի ուշադրությունն իր վրա է գրավել

12.11.2021
Հանրաճանաչ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան օրերս հայտնվել է նոր ֆիլմի պրեմիերային, որտեղ գլխավոր դերն է կատարել։

Էկոլոգիապես մաքուր. Marc Jacobs-ի կաղամբի շորտերը, դդումի կկրծկալը և թխվածքաբլիթներից շապիկը

09.11.2021
Marc Jacobs-ի ուտելի հավաքածուն՝ նորաձևության իսկական սիրահարների համար է։

Քիմ Քարդաշյանը նոր հանդերձանքով նմանվել է վարդագույն ֆլամինգոյի

03.11.2021
Հետևորդներից շատերն անտարբեր չեն մնացել և հիացած են աստղի գեղեցկությամբ։ Զարմանալի չէ, որ գրառումը կարճ ժամանակում հավաքել է ավելի, քան երկու միլիոն հավանում։

Առանց մատների երկար ձեռնոցներ. 2000-ականների ևս մեկ իր, որ արդիական է նոր սեզոնում

21.10.2021
Եվս մեկ մոռացված «շատ սարսափելի» թրենդ, որը վերադառնում է մեր զգեստապահարան: Եվ այժմ այն շատ գրավիչ տեսք ունի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-11-2021 09:25
Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը հերքել է մոդելների սնվելու մասին հայտնի առասպելը։ Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում սննդակարգի խիստ սահմանափակումներ: Նրա խոսքով, նորաձևությունը դարձել է ներառական, և այժմ այս բիզնեսում կարելի է տեսնել տարբեր կանանց։
29-11-2021 09:23
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի մազերի հյուսվածքից պատրաստված գործվածքից:
29-11-2021 09:17
Բանաններն առանձին վնաս են ներկայացնում դրանցում ռադիոակտիվ տարրի պարունակության պատճառով, պատմել են Պեկինի համալսարանի գիտնականները:
29-11-2021 09:12
Որոշ հարավկորեացիներ այնքան լարված են, որ գումար են ծախսում հաստատություններ այցելելու համար, որտեղ կարող են հանգստանալ եւ ոչինչ չանել: Green Lab-ը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել տեղ սրճարանում պառկելու եւ հանգստանալու համար: Այդ դահլիճում հաճախորդները պետք է անձայն ռեժիմով օգտագործեն հեռախոսներն ու զերծ մնան զրույցներից:
29-11-2021 02:32
Շարբաթ Գուլան՝ «կանաչ աչքերով» աֆղանստանցի աղջիկը, որի լուսանկարը հանրաճանաչ է դարձել 1984 թվականին National Geographic ամսագրի շապիկին տպագրվելուց հետո, այժմ ապաստան է ստացել Իտալիայում, ինչի մասին հայտարարել է Իտալիայի կառավարությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ

31.10.2021
Ժամանակն է համախմբվելու և դադարելու բացասական վերաբերմունք ցուցաբերել, հայհոյել ճակատագիրին: Նոյեմբերը փոփոխությունների ժամանակաշրջան է, հիմնականում՝ դրական:

LADYNEWS TV
Բրիտանական «Duran Duran» փոփ խմբը հրապարակել է «Anniversary» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հոլովակում հայտնիներից շատերն են ներկա՝ Բիլի Այլիշ, Քիմ Քարդաշյան, Էլթոն Ջոն, Դենիել Քրեյգը՝ Ջեյմս Բոնդի կոստյումով եւ նույնիսկ Եղիսաբեթ երկրորդը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.11.2021
Դիտվել է 9622 անգամ
29.11.2021
Դիտվել է 6742 անգամ
24.11.2021
Դիտվել է 720 անգամ
25.11.2021
Դիտվել է 477 անգամ
23.11.2021
Դիտվել է 443 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster