Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչու լավ չեք ստացվում լուսանկարում. 7 հիմնական սխալ և դրանց լուծումները

23.02.2021

Մեզանից շատերը հաճախ հիասթափվում են նրանից, թե ինչպես ենք երևում լուսանկարում: Հիասթափված՝ մենք խնդրում անել ևս հարյուր լուսանկար, որոնց մեծ մասը նույնպես մեզ չի ուրախացնում:

Եկեք վերլուծենք այն ամենատարածված սխալները, որոնք պատճառ են դառնում, որ լուսանկարներն այնպիսին չլինեն, ինչպիսին կցանկանայինք:


Վատ լուսավորություն

Լույսը հեշտությամբ կարող է մի քանի տասնամյակ ավելացնել երիտասարդ գեղեցիկ կնոջը, և հակառակը՝ օգնել թաքցնել նրա տարիքը: Ուշադրություն դարձրեք աչքերի տակ գտնվող հատվածին և քիթ-շրթունքային ծալքերին. դրանք չպետք է ստվերում լինեն, այլապես «պանդայի էֆեկտը» ձեզ երաշխավորված է: Կարևոր հուշում. քիթը միշտ շրջեք դեպի լույսի աղբյուրը՝ այդպես ձեր դեմքը միշտ թարմ տեսք ունենա:

600x400600x400

Շնչառություն պահելը

Սովորաբար, տեսախցիկի առջև կանգնած, մենք չենք շարժվում և բավականին հաճախ դադարում ենք անգամ շնչել: Դրա պատճառով լուսանկարում մեր հայացքը դառնում է ապակե, ու մենք արձանի տեսք ենք ստանում: Փորձեք տեսախցիկին չնայել և պարզապես շնչել բերանով. ձեր դեմքն անմիջապես կդառնա ավելի հանգիստ, դուք չեք լարվի, իսկ լուսանկարիչը գեղեցիկ կադր կստանա:

600x400600x400

Կրկնակի կզակ

Եթե լուսանկարում հայտնվել է երկրորդ կզակ, դա նշանակում է, որ կզակն ամուր սեղմել եք պարանոցին. այդպես պետք չէ անել: Թուլացնում ենք պարանոցը, կզակն ազատում ենք, գլխի գագաթով ձգվում ենք դեպի վեր: Ի դեպ, ստուգեք, արդյոք ուսերը նույնպես չե՞ք բարձրացնում․ շատերը դա ինքնաբերաբար անում են՝ փոխարենը, ընդհակառակը, դրանք ներքև իջեցնեն:

600x400600x400

Խոշոր ձեռքեր

Հաճախ լուսանկարում մեզ դուր չեն գալիս թվացյալ խոշոր ձեռքերը: Եվ դա այն պատճառով, որ մենք նորից բնորոշ սխալ ենք թույլ տալիս. դրանք սեղմում ենք մարմնին (իսկ եթե մեծ կրծքավանդակ ունեք, ապա դեպի կրծքերը), ինչի արդյունքում ձեր ձեռքերն ու ուսերը հսկայական է թվում: Բավական է լուսանկարվելիս հիշել այս մասին, որպեսզի հետագայում ստիպված չլինեք «ֆոտոշոփ» անել յուրաքանչյուր կադրի վրա:

600x400600x400

Որտեղի՞ց փորը

Դուք ցանկանում եք տեսախցիկի առջև կանգնել ¾-ով, բայց պատահաբար պարզվում է, որ կողքից է ստացվել, իսկ առաջնային պլանում հայտնվել են ձեռքն ու ուսը, որոնք պարզապես «մեծանում» են, քանի որ դրանք ավելի մոտ են տեսախցիկին։ Նույնը կատարվում է փորի հետ, որը նույնպես ավելի մեծ է թվում, քան իրականում: Ի՞նչ անել։ Կրկին, համոզվեք, որ ձեր ձեռքերը սեղմված չեն մարմնին և դեպի տեսախցիկը կողքով մի կանգնեք: Իսկ 3/4 շրջադարձը կատարյալ է մարմնի ցանկացած ձևի և կազմվածքի համար:

600x400600x400

Կարճ ոտքեր

Շատերը սիրում են կեցվածք ընդունել նստած վիճակում: Այս դեպքում ևս հեշտ է թույլ տալ մեկ այլ համընդհանուր սխալ, այն է՝ թաքցնել ոտքերը աթոռի կամ բազկաթոռի տակ: Արդյունքը տխուր կլինի. նկարում կհայտնվեն խոշոր ծնկներ և կարճ ոտքեր: Դրանից խուսափելու համար պետք չէ ոտքերը թաքցնեք ձեր տակը, այլ, ընդհակառակը, պարզել դրանք դեպի տեսախցիկը:

600x400600x400

Արմունկները դեպի տեսախցիկը

Մենք ցանկանում ենք ստանալ գեղեցիկ կադր՝ բռնելով «պատահական» պահ, երբ նրբորեն դիպչում ենք մազերին՝ ուղղելով չենթարկվող մազափունջը: Եկեք անկեղծ լինենք. ամենայն հավանականությամբ, այս դեպքում նկարի կենտրոնական մասում կհայտնվեն ձեր արմունկները (և ոչ թե դուք): Այնպես որ, եթե պրոֆեսիոնալ մոդել չեք, ավելի լավ է նման փորձեր չկատարել և պարզապես արմունկները մի փոքր «թաքցնել» մեջքի ետևում:

600x400600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1146 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումը

14.04.2021
Ինչ էլ անես, ծերացումը գործընթաց է, որից չի կարելի խուսափել, բայց դանդաղեցնել՝ լիովին հնարավոր է:

7 նշան, որ դուք կարող եք ապրել մինչև 100 տարեկան

24.03.2021
Մեզանից յուրաքանչյուրը երազում է երկար կյանք ունենալ: Այնուամենայնիվ, վիճակագրությունը հաստատում է այն փաստը, որ քչերն են ապրում մինչև 100 տարեկանը:

Հագուստի 4 գույն, որոնք տեսողականորեն երիտասարդացնում են

11.03.2021
Ինչպե՞ս ավելի երիտասարդ տեսք ունենալ հագուստի օգնությամբ: Դրանում կօգնեն ոչ միայն համապատասխան մոդելը, ոճը և ուրվագծները, այլ նաև հագուստի գույները:

Ինչպես ներկել հոնքերը մատիտով. փուլային հրահանգներ

25.02.2021
Դիմահարդարները այս խորհուրդները տալիս են նրանց, ովքեր ցանկանում են սովորել դիմահարդարվել: 

Ինչու լավ չեք ստացվում լուսանկարում. 7 հիմնական սխալ և դրանց լուծումները

23.02.2021
Մեզանից շատերը հաճախ հիասթափվում են նրանից, թե ինչպես ենք երևում լուսանկարում: Հիասթափված՝ մենք խնդրում անել ևս հարյուր լուսանկար, որոնց մեծ մասը նույնպես մեզ չի ուրախացնում:

5 միֆ կոսմետոլոգիայի մասին

20.01.2021
Ոչ մեկին չենք հորդորում տարվել գեղեցկացնող ներարկումներով ու պլաստիկ վիրահատություններով, և առավել ևս՝ շտապ ազատվել կնճիռներից, մենք միայն ներկայացնում ենք ժամանակակից կոսմետոլոգիայի հնարավորությունները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2021 11:55
Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշել է ծննդյան 72-րդ տարեդարձը։
16-04-2021 11:54
Ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթը Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո ցանկանում է հանդիպել «արտիստի կամ ստեղծագործ մարդու հետ»: Աղբյուրի խոսքով՝ Ուեսթը ցանկանում է, որ իր հաջորդ կողակցի հետ «կարողանան խոսել միևնույն լեզվով»։
16-04-2021 11:51
Շվեդիայում սերմնաբջիջների խիստ պակաս կա՝ արտամարմնային բեղմնավորման համար, քանի որ պոտենցիալ դոնորները կորոնավիրուսի համավարակի ժամանակ խուսափում են հիվանդանոցներից: 
16-04-2021 11:48
Մարդիկ, ովքեր անտեսում են բերանի խոռոչի հիգիենան, ավելի շատ են ենթարկված տկարամտության ռիկսին, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման: Նման եզրակացության են հանգել Նյու Յորքի համալսարանի գիտնականները:
16-04-2021 11:46
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը երկրորդ անգամ մայր է դարձել։ Երիտասարդ մայրիկն ընտանիքում համալրման մասին հայտնել է ինստագրամյան գրառմամբ՝ որդին ծնվել է հունվարին, ծնողները նրան տվել են Մարկ անունը։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․

01.04.2021
Ապրիլին մեծ հաջողություն կունենաք այն ամենում, ինչ կանեք համախոհների թիմում, այն մարդկանց հետ, ովքեր շատ տարված են կատարվածով:

LADYNEWS TV
Բելգիահայ երգչուհի Kéyoh-ի նոր` «Chica Bomba (feat. Danzel)» երգի տեսահոլովակը լայն տարածում է գտել համացանցում և հայտնվել բելգիական iTunes փոփ-շքերթի 4-րդ հորիզոնականում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.04.2021
Դիտվել է 1625 անգամ
13.04.2021
Դիտվել է 449 անգամ
14.04.2021
Դիտվել է 393 անգամ
10.04.2021
Դիտվել է 379 անգամ
15.04.2021
Դիտվել է 342 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster