Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 22-28-ը 2021 թ
22.02.2021
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Խոյ
Ֆինանսներում շատ բան կախված է նրանից, թե որքան լավ են ձեր հարաբերությունները. դա վերաբերում է թե զուգընկերոջը, թե գործընկերներին և թե ձեր ղեկավարին: Եթե կարողանաք բոլորի հետ լեզու գտնել, իսկ իսկական Խոյի համար դա խնդիր չէ, ապա ոչ ոք չի ոտնահարի ձեր շահերը:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Ցուլ
Աշխատանքն ու կարիերան հենց այն են, որոնք այժմ ձեզ ամենից շատ են անհանգստացնում: Ամեն ինչում, ինչ դուք անում եք, սովոր եք հոգի դնել, և ձեզ շատ է անհանգստացնում արդյունքը: Աշխատավայրում գործընկերների հետ շփումներն անամպ կլինեն, ինչը չի կարելի ասել ղեկավարի հետ հարաբերությունների մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Երկվորյակ
Եթե սիրում եք օգնել ընկերներին տարբեր խնդիրներ հաղթահարելիս, ապա այս ժամանակահատվածը ճիշտ ձեզ համար է: Բայց ոչ միայն դուք կօգնեք բոլորին: Անհրաժեշտության դեպքում նրանք ևս աջակցության ձեռք կմեկնեն ձեզ: Այնպես որ, մինչ ձեր ընկերներին նախատելը հիշեք, որ դուք էլ կարող եք օգնության կարիք ունենալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Խեցգետին
Դժվար շաբաթ է սպասվում, հատկապես, եթե այս ժամանակահատվածում փորձեք ձեր վրա վերցնել այն ողջ ծանր բեռը, որն այժմ ընկել է ձեր ընտանիքի և ընկերների վրա: Հիմա ժամանակն է դրսևորել առողջ եսասիրություն և հոգ տանել ձեր մասին: Ավելի շատ հանգստացեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Առյուծ
Շատ Առյուծների ընտանիքներ տարբեր ցնցումներ և բարդություններ կզգան: Սա առաջին հերթին կարող է վերաբերել ամուսնու հետ ունեցած հարաբերություններին: Հնարավոր է հանկարծ դուք իմանաք մի բան, որի մասին չպետք է, որ տեղյակ լինեիք։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Կույս
Ֆինանսներ հավաքելն առաջիկա ձեռքբերումների և նպատակների համար ձեզ հատուկ է: Հատկապես, եթե ձեր կազմած ծրագրերը ծախսեր են ենթադրում: Հիմա խնայողություններ կատարելու ժամանակն է, մանավանդ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ներդրումներ կատարել ձեր բիզնեսում:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Կշեռք
Բաց մի թողեք հետաքրքիր առաջարկը՝ ինչ-որ տեղ գնալ հանգստանալու համար: Կամ էլ կլինի գործնական ուղևորություն, բայց միևնույն ժամանակ հնարավորություն կստեղծվի հեշտությամբ համատեղել օգտակարը՝ հաճելիի հետ, աշխատանքը՝ հանգիստի: Ճանապարհորդությունից հիանալի հուշեր կմնան:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Կարիճ
Լավ ժամանակաշրջան է այն Կարիճների համար, ովքեր մտադիր են որոշակի փոփոխություններ մտցնել իրենց տնային կյանքում՝ վերադասավորել կահույքը, փոխել պաստառները, տեղափոխել տատիկին կամ գնալ իրենց հարազատների մոտ ապրելու: Առջեւում ակտիվ ու դժվարին շփում է սպասվում հարազատների հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Աղեղնավոր
Այս շաբաթը ձեզ կարող է ուրախալի լուրեր պարգևել: Կիրականանա այն երազը, որը երկար եք փայփայել ու որի իրագործմանը շատ եք սպասել: Կարիք չկա տարածվեք ձեր ակնկալիքների մասին, գաղտնիք պահեք բոլորից, քանի դեռ չեք համոզվել ձեր երազանքի իրականացման հարցում:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Այծեղջյուր
Մի կողմից կունենաք գործընկերների հետ լարված հարաբերություններ, մյուս կողմից՝ ծառայողական փոքրիկ սիրավեպ: Դուք կարող եք դառնալ բամբասանքների և դատարկ խոսակցությունների առիթ, հատկապես, եթե ակնհայտորեն ծառայողական սիրավեպ ունենաք: Այնպես որ, փորձեք գաղտնիք պահել ձեր «չարաճճությունները»:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը. Ջրհոս
Գործարար շրջանակների հետ ակտիվ բանակցությունները և համագործակցության տարբեր ծրագրերի քննարկումը դրական արդյունքներ կբերեն: Կայուն դիրքորքշում, սեփականը պնդելու ունակություն և հումորի զգացում. այս արժեքավոր հատկությունները օգտակար կլինեն բանակցություններում:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 22-28-ը․ Ձկներ
Որոշակի լարվածություն կլինի զուգընկերոջ և գործընկերների հետ հարաբերություններում: Այն կբխի հին, երկարատև հակասություններից: Կպարզվի, որ դուք այլևս չեք ցանկանում հետևել ձեր գործընկերների օրինակին, և նրանք նույնպես ձեզ ասելու բան կունենան:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։ Դիտվել է 3748 անգամ
Читать на русском
|