Բրիտանացի հաղորդավարուհին բարձրացել է հսկայական տորթի վրա, իսկ հետո ամբողջովին մերկացել
19.02.2021
Հեռուստահաղորդավարուհի Ամանդա Հոլդենը Մեծ Բրիտանիայից իր Instagram-ում մի քանի կադր է ներկայացրել ու տպավորել օգտատերերին:
Հեռուստաաստղը վերջերս նշեց իր 50-ամյակը, որի հետ էլ կապված են անսովոր լուսանկարները: Կադրերից մեկում Ամանդա Հոլդենը կեցվածք է ընդունում շքեղ տորթի վրա՝ փայլուն հանդերձանքով, տպավորիչ դեկոլտեով:
Դրանից հետո սոցցանցի էջում հայտնվեց մի նոր լուսանկար, որը ցնցեց մարդկանց: Բրիտանացի հաղորդավարուհին բարձրացել է տորթի վրա և որոշել ամբողջովին մերկանալ: Նա հարմարավետ տեղավորվել է քաղցրավենիքի վրա, իսկ լուսանկարիչը որսացել է կադրը: Իհարկե, նման հակադրությունը չէր կարող անտարբեր թողնել օգտատերերին և գրառումների տակ նրանք թողել են տասնյակ հազարավոր հավանումներ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3456 անգամ
Читать на русском
|