Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպիսի՞ն կլինի 2021-ը՝ Սպիտակ մետաղյա Ցուլի տարին

25.12.2020

Նահանջ տարուն հաջորդող տարին խոստանում է լինել հանգիստ: Այն կանցնի աշխատելով՝ ինքներդ ձեր, գործերի, փոխհարաբերությունների վրա: Այն, ինչ ներդնեք այս տարի, կվերադառնա կրկնակի: Ցուլը սիրում է ազնիվներին և պատասխանատուներին: Մի փոքր ջանք թափեք, որպեսզի շահեք այս նշանի համակրանքը, և այն ձեզ կպատասխանի բարեհամբյուրությամբ և ընկերասիրությամբ:

Բիզնեսի և ֆինանսական առումով տարին հաջող կլինի, քանի որ ցուլն արժանպատիվ և հուսալի գործընկեր է, իսկ նյութական բարեկեցությունը կախված է միայն ձեր քրտնաջան աշխատանքից: Բայց Ցուլի սերը դեպի պահպանողականությունը և կյանքում փոփոխություններ չթողնելու նրա ցանկությունը կարող են վնասել դինամիկ զարգացող ընկերություններին, այնպես որ լսեք ինքներդ ձեզ և մասնագետներին ու փորձեք գտնել լավագույն միջոցը: Ցուլը չի հավատում արագ հարստացմանը, նա հաջողության է հասնում իր սեփական ճանապարհով, որտեղ ամեն ինչ ձեռք է բերում քրտնաջան աշխատանքով: Հետեւաբար, չարժե փնտրել հեշտ ուղիներ:

Հարաբերությունների առումով այս տարին այնքան էլ միանշանակ չէ. Ցուլը սիրում է մենություն և դժվարությամբ է նոր մարդկանց թողնում իր կյանք: Փոխարենն ընտանիքում միշտ տիրում է խաղաղությունն ու հանգստությունը: Ամենակարևորը, Ցուլից հույզերի և զգացմունքների բուռն ցուցադրություն մի պահանջեք, քանի որ զսպվածության պատճառով դա նրանց համար հեշտ չէ, և ճնշման ներքո կարող են դուրս հորդել բոլորովին այլ հույզեր:

Ցուլն ինքնավստահ ու հանգիստ նշան է, ուստի տարուց չպետք է ուժեղ ցնցումներ սպասել: Ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքին, աշխատանքին. սա այն ամենն է, ինչը Ցուլն այդքան հարգում է և ամեն կերպ կնպաստի ձեր հաջողությանն այս ոլորտներում:

Ինչպես նշել Ցուլի տարին

Ինչպես արդեն նշել ենք, Ցուլը պահպանողական կենդանի է, ուստի 2021-ի Նոր տարին ընտանիքի գրկում նշելը լավագույն տարբերակը կլինի: Սեղանի վրա պետք է լինի պարզ, բայց առատ սնունդ. միս և կարտոֆիլ, սովորական ձմեռային աղցաններ, թթու, նախուտեստներ, ինչպես նաև շատ բուսական սնունդ: Նախընտրելի է խուսափել արտասահմանյան դելեգատեսներից և էկզոտիկ ուտեստներից: Համարվում է, որ տավարի մսով ուտելիքը կարող են վիրավորել տարվա տիրոջը, ուստի նախապատվությունը պետք է տալ մսի այլ տեսակներին: Խմիչքների շարքում ընդունելի տեղ կգրավեն մրգային խմիչքները, բնական հյութերը, կոմպոտները և հատապտուղների լիկյորները: Պետք չէ մոռանալ նաև աղանդերի մասին. տարվա տերը սիրում է քաղցրավենիք և դրանց սպասում է տոնական սեղանին:

Ի՞նչ ակնկալել 2021-ին. Վագրերը պետք է հետևեն իրենց առողջությունը, իսկ Օձերը՝ խորամանկություն դրսևորեն

Առնետ (1960, 1972, 1984, 1996, 2008, 2020): Փորձեք կենտրոնանալ ձեր կարիերայի վրա. Այս ուղղությամբ ձեզ հաջողություն է սպասվում: Իսկ գործունեության ոլորտի փոփոխությունը կարող է արդյունք տալ բարձր շահաբաժինների և պարգևների տեսքով: Ձեր նախորդ աշխատանքում նույնպես առանց ուշադրության չեք մնա, ինչի հետ կապված կարող են հայտնվել նախանձ մարդիկ: Անտեսեք նրանց և գործեք իմաստուն:

Ցուլ (1961, 1973, 1985, 1997, 2009, 2021): Ցուլը զգուշավորություն կցուցաբերի իր հարազատների հետ հարաբերություններում: Տարին, ընդհանուր առմամբ, հաջող կլինի, բայց դրա համար պետք է ջանք գործադրել և չընթանալ հոսքին համահունչ: Այն ամենը, ինչ հետաձգում եք ավելի ուշ շրջանի, ձեզանից ուշադրություն կպահանջի:

Վագր (1962, 1974, 1986, 1998, 2010): Դուք պետք է համախմբեք բոլոր ուժերը և դրանք ուղղեք ձեր առողջությանը: Ստուգվեք, մի անտեսեք հին ցավերը, հոգ տարեք ձեր նկատմամբ: Առողջության մասին հոգալն այս տարի պետք է լինի ձեր հիմնական անելիքը: Օրգանիզմը շնորհակալություն կհայտնի ձեզ դրա համար:

Նապաստակ կամ Կատու (1963, 1975, 1987, 1999, 2011): Ճիշտ այնպես, ինչպես Վագրը, դուք նույնպես պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը: Ոչ այնքան մանրակրկիտ, բայց ակնհայտորեն չարժե անտեսել: Եթե ձեր կյանքում փոփոխություններ եք նախատեսել, այս տարին հիանալի սկիզբ կլինի: Մի վախեցեք և քայլեր ձեռնարկեք:

Վիշապ (1964, 1976, 1988, 2000, 2012): Սա ձեր տարին է: Ազատ ձեռնարկեք այն ամենը, ինչից վախենում էիք՝ ձեր բախտը կբերի: Սեր, աշխատանք, ճանապարհորդություն. դրական իրադարձությունները ձեզ կձգվեն ինչպես մագնիսի: Բաց մի թողեք ձեր հնարավորությունը:

Օձ (1965, 1977, 1989, 2001, 2012): Չնայած այն փաստին, որ Ցուլը չի սիրում Օձին, վերջինս կկարողանա հնար գտնել և հասնել իր ուզածին: Ամեն ինչ հեշտ չի լինի, բայց օձն իր խորամանկությամբ քաղաքներ կգրավի, էլ չենք խոսում նրա սեփական շահի մասին:

Ձի (1966, 1978, 1990, 2002, 2014): Ցուլը կաջակցի այս նշանի ներկայացուցիչներին: Բայց չպետք է հնազանդորեն նստել ու սպասել, թե երբ ճակատագիրը ձեր փոխարեն որոշումներ կկայացնի: Գործեք, նույնիսկ եթե սխալներ թույլ տաք, ապագայում դուրս կգաք ճիշտ ուղու վրա: Ավելի շատ ժամանակ անցկացրեք բնության գրկում, դա հիանալի միջոց կլինի ձեր առողջությունը բարելավելու համար:

Ոչխար, կամ Այծ (1967, 1979, 1991, 2003, 2015): Լսեք ձեր ներքին ձայնին, դա ձեզ չի հուսահատեցնի, ավելի շատ ինքներդ ձեզ վստահեք: Հնարավոր են փոփոխություններ աշխատանքում, ամեն ինչ կախված է ձեր նկրտումներից: Փորձեք հաղթահարել ծուլությունը. այն այս տարվա լավագույն ուղեկիցը չէ: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքին, որպեսզի սիրելիները մոռացված չզգան իրենց:

Կապիկ (1968, 1980, 1992, 2004, 2016): 2021 թվականի կապիկի աստղագուշակը լի է լավատեսությամբ և դրական նախադրյալներով կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Կենդանակերպի այս նշանի տղամարդկանց և կանանց համար տարվա տերը խոստանում է ավարտել անցյալի խնդիրները, նոր հաջող գաղափարներ, որոնք աջակցություն կստանան, ընդլայնել ընկերական շրջապատը և ամրապնդել ընտանեկան կապերը:

Աքաղաղ (1969, 1981, 1993, 2005, 2017): Աքաղաղի համար 2021 թվականը կլինի ամենաերջանիկ և հաջողակ տարիներից մեկը: Դուք ձեր մեջ կզգաք կենսունակության հսկայական պաշար, որն այնքան շատ էր պակասում նախորդ տարիներին: Դուք կկարողանաք առաջադիմել ձեր կարիերայում և անձնական կյանքում ու ավելացնել ֆինանսական հոսքերը: Լավ տարի է նաև ընտանիք կազմելու, տեղափոխվելու և նոր բիզնես հիմնելու համար:

 Շուն (1958, 1970, 1982, 1994, 2006, 2018): 2021-ի աստղագուշակի համաձայն՝ Շան համար շատ հաջող և բեղմնավոր շրջան է գալիս: Տարվա տերը կօգնի հաջողությունների հասնել մասնագիտական ոլորտում, իսկ անձնականն առանց իր հովանավորության չի թողնի: Շատերը կհիշեն այս շրջանը առասպելական, պայծառ ու հետաքրքիր:

Խոզ (Վարազ) (1959, 1971, 1983, 1995, 2007, 2019)։ 2021 թվականին Խոզի (Վարազ) համար սկսվում է կյանքի նոր փուլ: Եվ գալիք ամառն ու աշունը ձեր կողմից կհիշվեն որպես կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջաններից մեկը: Ցուլի տարին ձեզ համար շատ հաջող ու հետաքրքիր կլինի՝ հիմնականում պայմանավորված նոր, բացվող հեռանկարներով:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5057 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Հոգեբանը նշել է, թե որքան պետք է տևի սեքսը

02.02.2024
Հոգեբանը ցրել է սեքսի մասին տարածված միֆը, որը հանգեցնում է վեճերի։

Զուգագուլպաների 5 տարբերակ, որոնցից ավելի լավ է հրաժարվել

18.01.2024
Դրանք կփչացնեն նույնիսկ ամենաոճային տեսքը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 577 անգամ
22.03.2024
Դիտվել է 257 անգամ
26.03.2024
Դիտվել է 158 անգամ
27.03.2024
Դիտվել է 105 անգամ
28.03.2024
Դիտվել է 89 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster