Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ․

01.12.2020

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ․ Խոյ

Դեկտեմբերին Խոյերը ստիպված կլինեն սովորել, թե ինչպես հավասարակշռել աշխատանքը և անձնական կյանքը: Մեծ վաստակի ցանկությունը զգալի կլինի, բայց չպետք է նաև ձեր երջանկությունը երկրորդ պլան մղեք: Փորձեք հավատարիմ մնալ «ոսկե միջինին», և ամեն ինչ կստացվի:


Բարենպաստ օրերը՝ 2, 6, 13, 19, 24, 30

Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 11, 16, 22, 27

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Ցուլ

Դեկտեմբերը Ցուլերի համար ծանրաբեռնված ամիս կլինի, բայց բոլոր գործերն ավարտելուց հետո այնպիսի հաճույք կզգաք, որը ուժ կպարգևի: Բացի այդ, տարեվերջին հաջող ավարտված ծրագրերը էական դրական ազդեցություն կունենան ձեր ֆինանսական դրության վրա:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 15, 22, 28
Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 13, 17, 24, 29

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Երկվորյակ

Երկվորյակների կյանքում ամեն ինչ կստացվի լավագույն կերպով, բայց պետք է փոքր խնդիրներ ու դժվարություններ ակնկալել: Շրջապատի մարդկանց խորհուրդները կօգնեն լուծել այդ հարցերը, բայց չպետք է 100% հետևեք դրանց՝ ընտրեք ձեր սեփական ուղին:

Բարենպաստ օրերը՝ 1, 7, 11, 15, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 18, 21, 28

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Խեցգետին

Խեցգետինների համար դեկտեմբերը հանգիստ կլինի, բայց աշխատանքում կարող են որոշ դժվարություններ առաջանալ: Ամեն ինչ կախված է միայն ձեզանից, քանի որ գրագետ պլանավորումը և արհեստավարժությունը կօգնեն բարելավել ձեր ֆինանսական դրությունն ու կարիերայի դիրքը:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 16, 22, 25
Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 13, 19, 23, 27

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Առյուծ

Առյուծները դեկտեմբերին կկարողանան վայելել երկար սպասված խաղաղությունն ու կանոնակարգված կյանքը: Ձեզ զգալի ֆինանսական եկամուտ է սպասվում, որը կատարյալ առումով արժե ծախսել ինքներդ ձեզ վրա: Սա ոչ միայն կօգնի ունենալ անմոռանալի տպավորություններ, այլեւ կբարձրացնի ինքնագնահատականը:

Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 19, 22, 29
Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 14, 20, 28, 30

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Կույս

Դեկտեմբերին Կույսերը լի կլինեն ուժով և էներգիայով, որոնք կարող են օգտագործել իրենց ծրագրերը կյանքի կոչելու կամ աշխատավայրում իրավիճակը բարելավելու համար: Հաջողությունը ձեզ հետ է, ինչը նախապատվություն է տալիս նշանի ներկայացուցիչներին: Դուք ինքներդ կզգաք դա, այնպես որ՝ կարող եք սարեր շրջել:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 17, 23, 28
Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 18, 21, 25

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Կշեռք

Դեկտեմբերին Կշեռքներն անսասան կլինեն, քանի որ ոչինչ չի կարող փչացնել նրանց լավ տրամադրությունը: Դուք վստահորեն շարժվում եք դեպի ձեր մասնագիտական նպատակը, և միաժամանակ անկրկնելի լավ հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ:

Բարենպաստ օրերը՝ 5, 8, 11, 15, 19, 22
Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 13, 17, 23, 28

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Կարիճ

Դեկտեմբերին Կարիճները թե աշխատանքային, և թե ընտանեկան կյանքում հույսները պետք է միայն իրենց վրա կդնեն: Այնուամենայնիվ, դուք շատ ուժեղ եք և կկարողանաք հաղթահարել ցանկացած դժվարություն: Ամսվա վերջին իրավիճակը կփոխվի. ձեզանից օգնություն կխնդրեն, մի մերժեք և անպայման աջակցություն կցուցաբերեք:

Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 17, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 15, 19, 25

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Աղեղնավոր

Դեկտեմբերին Աղեղնավորները կկարողանան կազմակերպել իրենց երկար սպասված արձակուրդը, որը կցանկանան կիսել իրենց սիրելիների հետ: Ամեն ինչ կստացվի լավագույն կերպով: Ե՛վ աշխատանքի վայրում, և՛ ընտանիքում ձեր ուշադրության կարիքը կունենան: Հիանալի ժամանակ է ընկերների հետ շփվելու և մարզասրահ հաճախելու համար:

Բարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 14, 17, 22
Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 15, 19, 24, 29

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Այծեղջյուր

Դեկտեմբերին նշանի ներկայացուցիչները կմտածեն իրենց մասնագիտական ու սիրային վիճակի մասին: Դուք կցանկանաք ինչ-որ բան փոխել, բայց հապճեպ որոշումներ մի կայացրեք: Արտաքին տեսքի փոփոխությունները բարենպաստ կանդրադառնան ձեր վիճակի և իրադարձությունների դրական արդյունքի վրա: Իրականացրե՛ք այն, ինչ այդքան երկար եք ցանկանում էիք, մի՛ մերժեք ձեր ցանկությունները:

Բարենպաստ օրերը՝ 1, 3, 11, 17, 22, 27
Անբարենպաստ օրերը՝ 6, 9, 16, 19, 24, 29

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ. Ջրհոս

Դեկտեմբերին այս նշանի ներկայացուցիչները պետք է զսպված լինեն ու աշխատասիրություն ցուցաբերեն: Հանդուրժողականությունն ու նրբանկատությունը կարող են ցանկացած իրավիճակ հօգուտ ձեզ շրջել: Փորձեք չվիճել և հիշել, որ դուք եք վերահսկում զգացմունքները, այլ ոչ թե դրանք՝ ձեզ:

Բարենպաստ օրերը՝ 1, 8, 11, 16, 20, 28
Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 15, 19, 22, 26

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2020 թ․ Ձկներ

Դեկտեմբերը Ձկներին խոստանում է ֆինանսական վիճակի զգալի բարելավում, ինչը կօգնի իրականացնել նրանց վաղեմի ցանկությունները: Այս ընթացքում արժե մնալ հանգիստ և գլխապտույտի մեջ չընկնել, քանի որ ամեն ինչ հեշտությամբ կարող եք ծախսել ավելորդ գնումների վրա, ինչի համար հետագայում մեծապես կզղջաք:

Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 16, 19, 22
Անբարենպաստ օրերը՝ 3, 13, 15, 21, 25, 29

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 7259 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
16-04-2024 02:34
Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: 43-ամյա աստղը կրկին շլացրել է իր տեսքով: Նա գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կիսակաշվե դասական զգեստով: Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սև հագուստ է կրել:
16-04-2024 01:42
Դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր Սոֆյա Վերգարան ամուսնալուծությունից 8 ամիս անց հաստատել է իր հարաբերությունները հայտնի վիրաբույժի հետ։ Սոցցանցերում Վերգարան առաջին անգամ երկրպագուներին է ներկայացրել իր ընտրյալին։ Նա դա արեց շատ անսովոր ձևով. իր կատարած ծնկի վիրահատության մասին խոսելուց հետո, հայտնին բացահայտել է իր ինտիմ կյանքի որոշ մանրամասներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 430 անգամ
10.04.2024
Դիտվել է 261 անգամ
12.04.2024
Դիտվել է 213 անգամ
16.04.2024
Դիտվել է 94 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster