Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2020 թ
12.10.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Խոյ
Ձեզ սպասվում է չափվորված ժամանակահատված: Սա հանգստի և սիրելիների հետ շփման շրջան է: Ոչ մի դեպքում մի՛ հակաճառեք, այլ, ընդհակառակը, հաշտություն կնքեք: Լավ կլինի հիմա ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր հոբբիին: Մի վախեցեք գումար ծախսել. այն կվերադառնա ձեզ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Ցուլ
Ինչ էլ որ տեղի է ունենում ձեր կյանքում հիմա, մնացեք հանգիստ: Արտաքուստ հանգիստ եղեք, և հաղթող կլինեք: Աշխատանքի վայրում կլինեն չլուծված խնդիրներ, որոնք առաջարկվում է լուծել մինչեւ շաբաթվա վերջը: Հանգստյան օրերին փորձեք վերականգնել ուժերը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Երկվորյակ
Եթե ուզում եք լավ լինի՝ արեք ինքներդ: Տանը ձեզ համբերություն է հարկավոր, որպեսզի չվիճեք սիրելիների հետ: Ավելի լավ է նյութական խնդիրներ չկուտակել: Պե՞տք է պարտք վերցնել: Դա արեք բանկայից վարկ վերցնելու միջոցով:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Խեցգետին
Ժամանակ կգտեք այն ամենի համար, ինչ ցանկանում եք իրականացնել: Նույնիսկ ամենաանիրական ծրագրերը կյանքի կկոչվեն: Հոկտեմբերի 17-ին կարող եք ակնկալել հանկարծակի փոփոխություն դեպի լավը: Ամեն ինչում ուշադրություն դարձրեք մանրուքներին՝ ընդհուպ մինչև ձեր արտաքին տեսքը: Եղեք բարձունքում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Առյուծ
Օգտագործե՛ք ձեր տաղանդն առավելագույնս: Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք ապահով կերպով հայտարարել ձեր մասին: Գործընկերների հետ հարաբերություններում զսպված եղեք. չի բացառվում, որ նրանք պատրաստում են խանգարել ձեզ: Փորձեք ավելի մեղմ լինել սիրելիի հետ, չափավորեք ձեր հպարտությունը: Դա կփրկի ձեր հարաբերությունները:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Կույս
Այժմ կարող եք փորձել տարբեր ոլորտներ: Այս ժամանակահատվածում աշխատանքի փոփոխությունը բարենպաստ է: Եթե ինչ-որ բան չի ստացվում, հետևեք «չկա չարիք՝ առանց բարիքի» նշանաբանին: Շաբաթվա ընթացքում ավելի լավ է թռիչքներ չունենալ: Տեղափոխվեք ցամաքային փոխադրամիջոցներով:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Կշեռք
Այս ժամանակահատվածում կարող եք մի քանի անգամ հայտնվել անհարմար իրավիճակում: Արձագանքեք հումորով՝ արժանապատիվ կեցվածք ունենալու համար: Հավանական են դրամական խրախուսանքներ՝ աշխատավարձի հավելավճարի կամ պարգևատրման տեսքով: միայն թե մի վատնեք դրանք անմիջապես՝ հանպատրաստի գնումների վրա: Նայեք ապագային:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Կարիճ
Մի արագացրեք իրադարձությունները և ինքներդ՝ ձեզ: Ստուգեք բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է լրացնել: 18 թիվը բարենպաստ է սիրային հանդիպումների համար: Այդ օրը ընտրյալի արտասանած բառերը կարող եք ընդունել որպես բացարձակ ճշմարտություն:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Աղեղնավոր
Մի ասեք այն, ինչում վստահ չեք: Ապագայում ձեր խոսքերը կարող են օգտագործվել ձեր դեմ: Առայժմ գաղտնի պահեք նաև ձեր ծրագրերը: Փորձեք տանը չնստել. կարող եք լիարժեք հանգստի գնալ կամ հանգստյան օրերն անցկացնել անծանոթ միջավայրում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Այծեղջյուր
Աշխատավայրում, վերջապես, ձեզ դրսևորելու հնարավորություն կունենաք: Առաջինը եղեք ամեն ինչում. դա կազդի ձեր դրամական պարգևի վրա: Ավելի ինքնավստահ եղեք: Բայց տանը, ընդհակառակը, բախումներից ու վեճերից խուսափելու համար այժմ արժե մեղմություն ցուցաբերել և զիջումների գնալ: Դա կփոխհատուցվի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը. Ջրհոս
Ապագա սիրելիի հետ ճակատագրական հանդիպումը կարող է տեղի ունենալ հենց այս ժամանակահատվածում: Խաչ մի քաշեք ոչ մեկի վրա: Լավ տրամադրություն կունենաք, և արժե այն օգտագործել բարդ հարցեր լուծելու համար: Ուշադիր եղեք սայթաքուն ճանապարհի վրա. լրացուցիչ ապահովությունը չի խանգարի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-18-ը․ Ձկներ
Այս շաբաթը հեշտ չի լինի, բայց ապագայում դուք այն կհիշեք որպես անգնահատելի փորձ: Հաճելի իրադարձությունները կսկսվեն տեղի ունենալ հոկտեմբերի 17-ից հետո: Ինքներդ նախաձեռնեք հանդիպումներ մտերիմների հետ: Աշխատավայրում ավելի քիչ խոսեք:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4229 անգամ
Читать на русском
|