«Գահերի խաղի» աստղը՝ նկարահանման ընթացքում ամենամեծ խնդրի մասին
22.09.2020
Հայտնի դերասանուհի Մեյզի Ուիլյամսը, ով հայտնի սերիալում խաղացել է Արյա Սթարքի դերը, պատմել է այն բոլոր դժվարությունների մասին, որոնք նա ունեցել է նախագծի վրա աշխատելիս: Նրա խոսքերը մեջբերել է Express հրատարակությունը:
23-ամյա դերասանուհին պատմել է, որ նկարահանումների ժամանակ իր հիմնական խնդիրն անձրևոտ եղանակին դրսում աշխատելիս թաց ոտքերն էին: Աղջիկը ստիպված էր դա անտեսել, քանի որ նրա համար առաջնայինը ստեղծագործական գործընթացն էր:
Մեյզի Ուիլյամսը նաև խոստովանել է, որ ինքը շատ ուրախ է եղել ամեն տարի վերադառնալ գեղատեսիլ Բելֆաստ, որտեղ նկարահանվում էին «Գահերի խաղի» տեսարանների մեծ մասը:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 3229 անգամ
Читать на русском
|