Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2020 թ․
25.05.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Խոյ
Ճակատագիրը ձեզ հնարավորություն կտա լավ փող աշխատելու, բայց դուք ստիպված կլինեք ամբողջովին նվիրվել դրան: Պատրաստ եղեք գործուղումների, աշխատանքային երեկոների և զբաղված հանգստյան օրերի: Փոխարենն անձնական կյանքում ամեն ինչ հիանալի կլինի: Սիրելի մարդը մշտապես կաջակցի և ձեր կողքին կլինի:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Ցուլ
Մի մոռացեք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ձեզ կօգնեն այս ժամանակահատվածում: Եվ նրանց, ովքեր կփորձեն փայտ մտցնել անիվների մեջ, հեռու պահեք ձեզանից: Աշխատանքի ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, որոշ գործընկերները ձեզ նախանձեն: Այս ժամանակահատվածում կլինեք էներգիայով լի: Օգտվեք դրանից:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Երկվորյակ
Հենց հիմա պետք է փորձեք անսովոր մի բան, որը նախկինում չեք արել: Դա կարող է ձեզ համար նոր հորիզոններ բացել: Մի վախեցեք բաժանվել այն մարդկանցից, ում հետ ճանապարհ չէիք ցանկանա գնալ: Այժմ բաժանումը պակաս ցավոտ կլինի, քան, եթե դա տեղի ունենա ավելի ուշ:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Խեցգետին
Եթե մրցակիցներ ունեիք, հատկապես սիրային ճակատում, ապա հիմա նրանց հետ հաշիվները կմաքրվեն: Դուք բարձրունքում կլինեք: Բայց քիթը մի ցցեք, հակառակ դեպքում հաջողությունն ակնթարթային կլինի: Ձեզ կարող են գործուղման ուղարկել, ավելի լավ է չհրաժարվեք: Աշխատեք պատվով:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Առյուծ
Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս այս օրերին ավելի քիչ ժամանակ հատկացնել աշխատանքին և ավելին շատ՝ ընտանիքին: Մի փորձեք աշխատավայրում բոլորին զարմացնել ձեր քրտնաջան աշխատանքով. ոչ ոք դա չի գնահատի: Շաբաթվա վերջին հնարավոր են սթրեսային իրավիճակներ: Դրանցից վերականգնվել կօգնի հանգստացնող մերսումը կամ սպա կենտրոն այցելությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Կույս
Մայիսի վերջին դուք հնարավորություն կունենաք հանդիպելու մի մարդու, ով արմատապես կփոխի ձեր կյանքը: Բայց նախքան ամեն ինչ թողնելը, կշռեք բոլոր կողմերն ու դեմերը: Ժամանակաշրջանը լավ է նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական վերապատրաստման համար: Տանն ամեն ինչ հանդարտ կլինի, ինչը դրականորեն կազդի ձեզ վրա:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Կշեռք
Հաջողություն է սպասում նրանց, ում մասնագիտական գործունեությունը կապված է ստեղծագործության հետ: Դրանից դուք կարող եք լավ շահույթ ստանալ: Այս ժամանակահատվածում փորձեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումից. նրանք կարող են հիմնովին փչացնել ձեր տրամադրությունը: Ավելի լավ է ուշադրություն դարձնել ընտանիքին:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Կարիճ
Այս շաբաթ կամփոփեք վերջին ամիսների արդյունքները․ առաջին հերթին դա վերաբերում է ձեր սեփական նվաճումներին: Ընկերների հետ հարաբերություններում զգույշ եղեք. ավելրդ բաներ մի պատմեք և մի կիսվեք ձեր զգացմունքներով: Դժբախտաբար, հետագայում դա կարող է ձեր դեմ օգտագործվել:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Աղեղնավոր
Ակնկալվում է հանդիպում հին ծանոթի հետ: Եղեք լիովին զինված. թարմացրեք սանրվածքը և զգեստապահարանը: Այդ հանդիպումը կարող է շարունակություն ունենալ ... Այժմ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել երեխաներին: Աստղերին խորհուրդ է տրվում հետաձգել բոլոր մյուս գրծերը՝ աճող սերնդի մասին հոգ տանելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Այծեղջյուր
Մտերիմ մարդիկ չեն լինի այն, ինչպիսին դուք սովոր եք տեսնել նրանց: Պատրաստվեք ցնցումների: Միայն շաբաթվա վերջը կբերի խաղաղություն. կարող եք հանգստանալ: Աստղերը խորհուրդ չեն տալիս հիմա արձակուրդ վերցնել կամ նույնիսկ պլանավորել: Ավելի լավ ժամանակ է աշխատելու համար՝ ավելի ուշ մտածելով հանգստի մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը. Ջրհոս
Դուք կունենաք այնքան հանդիպումներ և նոր ծանոթություններ, որ դրանք շուտով կհոգնեցեն ձեզ: Այդ մարաթոնի ավարտից հետո թույլ տվեք ձեզ մի փոքր հանգստանալ: Գործընկերները կարող են սկսել բամբասել ձեր թիկունքում: Դրա լավագույն արձագանքը լիակատար անտեսումն է:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 25-31-ը․ Ձկներ
Ձեր սիրելիներից մեկի հետ հարաբերությունների պարզաբանումից հնարավոր չի լինի խուսափել: Բայց դուք ի վիճակի եք վերահսկելու ձեր սեփական հույզերը, ինչը և ձեզ առաջարկվում է անել: Հիմա օգտակար է կատարել բարեգործական աշխատանքներ և ցանկացած լավ արարք: Ձեզ վրա այժմ գումարներ մի ծախսեք, հետաձգեք ավելի ուշ ժամանակների:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4679 անգամ
Читать на русском
|