2020-ի ամենանորաձև կանացի ակնոցները
13.05.2020
Աքսեսուարները հագուստի ոչ պակաս կարևոր բաղադրիչ են և նույնպես ունեն իրենց նորաձևությունն ու միտումները: Այդ իսկ պատճառով կանանց շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսի ակնոցներին են նորաձև 2020-ին: Արդեն այսօր հայտնվել են հավաքածուներ, որոնք ցուցադրում են, թե ինչպիսին է լինելու նոր սեզոնը։
Մեծ չափ
Մեծ չափի նորաձևությունը, որը հաղթականորեն նվաճեց բոլոր բեմահարթակները, հասավ նաև ակնոցներին: Ամառային սեզոնի ակնոցների իրական հիթը լինելու է մեծ չափը։ Այս դեպքում առաջարկվում են ակնոցների բազմապիսի ձևեր քառակուսի և կլոր, անսովոր երկրաչափությամբ և թիթեռներով և այլն:
Ավելի մեծ չափի ակնոցները կարող են զարդարված լինել ամնենատարբեր տարրերով՝ ծաղիկներ, թիթեռներ, նախշեր և այլ դեկորներ։
Ավիատորներ
«Թռչել» ցանկացողներին նոր սեզոնում առաջարկվում է ընտրել հանրահայտ ավիատորները։ Պետք է խոստովանել, որ սրանք առաջին տարին չեն, որ պահպանում են իրենց դիրքերը նորաձևության Օլիմպոսում, բայց ամեն տարի այն իր ճշգրտումներն է կատարում այս մոդելի նկատմամբ: Եթե դասական ավիատորները բնութագրվում են բարակ մետաղական շրջանակով, սև կամ շագանակագույն ապակիններով, ապա 2020-ի սեզոնը նորաձև կանանց առաջարկում է մոդելներ վառ գունավոր ապակիներով: Նման որոշումը կերպարին կհաղորդի թեթևության, գունագեղություն և անկաշկանդվածություն:
Կլոր ակնոցներ
Մեկ այլ անվերապահ հիթ՝ կլոր ակնոցներ: Այո, միգուցե դրանք բոլորին չէ, որ սազում են, բայց անպայման, գոնե մեկ անգամ փորձեք այս մոդելը: Օվալաձև և եռանկյունաձև դեմք ունեցողներին, անկասկած, կսազի: Ինչ վերաբերում է կլոր ակնոցների չափին, ապա նոր սեզոնն առաջարկում է բազմաթիվ տարբերակներ: Իրականում դրանք կարող են լինել ցանկացած չափի։
Ուղղանկյուն պլաստիկե շրջանակ
Յուրահատուկ նորույթ՝ զանգվածային պլաստմասե թափանցիկ շրջանակ: Պարտադիր չէ, որ այն անգույն լինի, միանգամայն հնարավոր է ընտրել վարդագույն կամ կապույտ գույնի թափանցիկ շրջանակ: Այնուամենայնիվ, անգույն տարբերակը շատ ոճային տեսք կունենա' զուգորդված գունավոր ապակիների և մեծ չափի մոդելի հետ: Նման շրջանակը թեթևություն կտա մեծ ակնոցներին և չի ծանրաբեռնի կերպարը:
Օմբրե
Օմբրեն հաճույք է պատճառում գեղեցիկ տիկնանց նորաձևության մի շարք ուղղություններում'մանիկյուրից, մազերը ներկելուց մինչև գործվածքներ: Հետևաբար զարմանալի չէ, որ նոր սեզոնը մեզ առաջարկում է նաև օմբրե տեխնիկայի միջոցով պատրաստված ակնոցների գունավոր ապակիներ: Օմբրե ապակիները, որոնք կարող են օգտագործվել ցանկացած մոդելի պարագայում, կարող են ունենալ բազմատեսակ գույներ: Ընտրությունն ամբողջությամբ կախված է ձեր ճաշակից և նախասիրություններից:
Կատվի աչք
Կատվի աչքի տեսքով ակնոցները կատարյալ նորաձև տեսք և հմայք կհաղորդեն կերպարին: Այս մոդելը շատ կանացի է, նրբագեղ, շատ գրավիչ և գեղեցիկ է նայվում: Ավելին, այն կարելի է համընդհանուր համարել. կատվի աչքը հիանալի լրացում կլինի ինչպես գործնական, այնպես էլ առօրյա կերպարների համար:
Ստեղծարարություն և ինքնատիպություն
Չի կարելի չհիշել դիզայներների առաջարկած ստեղծարար տարբերակները։ Նոր հավաքածուներում կարող եք գտնել լրիվ անիրական ֆուտուրիստական նորաձև ակնոցներ: Դրանք, իհարկե, բոլորի հարմար չեն: Եվ հարցն, անգամ, դեմքի ձևը չէ, այլ վառ, ստեղծարար կերպար ստանալու խիզախությունը: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ նման մոդելները ևս կգտնեն իրենց երկրպագուներին:
90-ականների նեղ ակնոցներ
Ֆուտուրիստական ակնոցները, անկասկած, համապատախան կլինեն այն ամենի հետ, ինչը հիշեցնում է 90-ականների ոճը: Եթե դրանք սպորտային հավաքածուներ են, ապա անպայման ենթադրում են կանաչ գույն, մարզական տաբատ և սպորտային կոշիկներ:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 3974 անգամ
Читать на русском
|