Նորաձև են բյուրեղներով պայուսակները
07.11.2019
Գլամուրային այս թրենդն արդեն հավանել եմ Ջեյ Լոն և Քիմ Քարդաշյանը։
Եվս մի փոքր, և կսկսվեն ամանորյա տոներն ու կորպորատիվ երեկոները։ Դրանց համար ահա թե ինչ նոր գաղափար են առաջարկում աստղերը՝ նորաձև փոքրիկ բյուրեղապատ պայուսակներ։ Գլամուրային պստլիկներն իրենց յուրահատկությամբ դարձել են վերջին շրջանի թրենդը․ այս անգամ դրանք միաժամանակ չհայտնվեցին նորաձևության շաբաթների մի շարք դիզայներների հավաքածուներում։ Այս անգամ նորաձևության աշխարհը «ցնցեց» ընդամենը մեկ ապրանքանիշ։
Judith Leiber-ի միկրոպայուսակներով կարմիր գորգերով քայլում են Ջենիֆեր Լոպեսը, Նիկի Հոլթոնը (նա անգամ օգնում է մոդելներ նախագծելիս), Գվեն Սթեֆանին, իսկ Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները զվարճալի փոքրիկներին օգտագործում են անգամ առօրյա կյանքում։
Ինչ խոսք, փայլատակող հաճույքը էժան չէ։ Ապրանքանիշը մի քանի հոսքագիծ ունի, և մոտավորապես $790-ով կարելի է գնել ամենասովորական մոդելը՝ անգույն բյուրեղներով։ Իսկ կլաչները, որոնք հայտնվում են աստղերի ձեռքերում, գնային առումով, գործնականում, անհասանելի են․օրինակ, Քիմ Քարդաշյանն իր պայուսակի համար վճարել է կես միլիոն դոլար, իսկ Քայլի Ջեների «փոքրիկն» արժե մոտ $5700։
Բնականաբար այս պայուսակներն արդեն ունեն իրենց նմանակները։ Համանման իրեր կարելի է գտնել Swarovski ապրանքանիշի մոտ, ինչպես նաև ձեռք բերել Ալիէքսպրեսով՝ առնվազն տասն անգամ էժան։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3966 անգամ
Читать на русском
|