Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ

01.10.2019

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Խոյ

Բարձրություն հավաքեք՝ թռիչքը հիանալի կանցնի: Հոկտեմբերին մոլորակների դիրքը կօգնի ձեզ լուծել երկարամյա խնդիրները, պլանավորված գործերում ունենալ լավ արդյունքներ և վաստակել ուրիշների հարգանքն ու հիացմունքը: Այն ծրագրերի մասին, որոնք կհայտնվեն այս ժամանակահատվածում, չպետք է պատմեք ուրիշներին. այդպես դուք ավելի մեծ հնարավորություններ կունենաք դրանք 100% իրականացնելու համար։


Բարենպաստ օրերն են` 2, 5, 7, 9, 15, 22

Անբարենպաստ օրերը` 1, 3, 6, 13, 19, 24

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Ցուլ

Հեռու մնացեք բամբասանքներից և ինտրիգներից: Հոկտեմբեր ամսվա ընթացքում ծայրահեղ անկեղծ եղեք ինչպես սիրելիների, այնպես էլ նրանց հետ, ում հետ աշխատանքի կամ հոբբիների բեևումով եք կապված: Մի պահեք նրանցից կարևոր տեղեկատվությունը, առավել ևս ՝ կանխամտածված սուտ մի ասեք: Գաղտնիքը վաղ թե ուշ պարզ կդառնա, այդ ժամանակ ստիպված կլինեք տիտանական ջանքեր գործադրել` հարաբերությունները փլուզվելուց փրկելու համար:

Բարենպաստ օրերն են` 3, 7, 11, 17, 22, 27

Անբարենպաստ օրերը` 1, 4, 9, 13, 18, 25

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Երկվորյակներ

Հիշե՛ք. «Խոսքը ճնճնղուկ չէ՝ բաց թողնես՝ չես բռնի»։ Վիրավորվածությունն ու անճկունությունն, ի վերջո, ձեզ կմղեն գործողությունների՝ բացառապես հիմնված առաջնային զգացնունքների վրա։ Ժամանակին կանգ առնելու, լռելու, հեռանալու ունակությունը, թերևս, ամենակարևորն է այս ամսում։ Միշտ հիշեք, թե ինչն է վտանգված: Այն հեղինակությունը, որը դուք վաստակել եք տարիների ընթացքում, կարող է քանդվել մեկ ակնթարթում. փորձեք զսպել ինքներդ ձեզ և չզարմացնել ուրիշներին անբացատրելի հուզական ազդակներով:

Բարենպաստ օրերն են՝ 1, 6, 9, 12, 17, 21
Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 14, 19, 22, 28

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Խեցգետին

Հավատացեք ձեր վեցերորդ զգայարանին: Հոկտեմբերին դուք կբացահայտեք ընկերների, գործընկերների կամ հարազատների այս կամ այն պահվածքի իրական պատճառները: Հեշտությամբ կկարդաք նրանց մտքերը, ոչինչ ձեզանից թաքցնել չի լինի: Այս ամիս կարող եք և պետք է շփվեք այն մարդկանց հետ, ում նախկինում չէիք հասկանում: Անշուշտ, կգտնեք ընդհանուր լեզու նույնիսկ առավել համառ ու անկաշկանդ անձնավորությունների հետ:

Բարենպաստ օրերն են՝ 1, 3, 6, 10, 15, 19

Անբարենպաստ օրերը՝ 5, 7, 12, 17, 22, 29

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Առյուծ

Հանգստի ժամանակն անցկացրեք ձեր իսկ համար: Հոկտեմբեր ամսվա առանցքային թեմաներից մեկը կլինի ինքնազարգացումը: Այժմ դուք պետք է որքան հնարավոր է ներդրումներ կատարեք ձեր կատարելագործման վրա: Զտել տեղեկատվությունը. միայն այն, ինչն իսկապես օգտակար է, պետք է մտնի ձեր ուղեղ: Ձեռք կբերեք այնպիսի գիտելիքներ, որոնք շատ շուտով արդեն պետք կգան, դուք կփայլատակեք ՝ կարդալով մեծ հաջողությունների հասած մարդկանց մասնագիտական և հոգեբանական գրականությունը կամ ինքնակենսագրությունը:

Բարենպաստ օրերն են՝ 5, 8, 10, 15, 19, 24

Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 7, 13, 17, 22

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Կույս

Ձեր հետաքրքրությունները դրեք առաջին տեղում: Հոկտեմբերին դուք կգտնեք բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք երկար ժամանակ զբաղեցնում էին ձեր մտքերը: Դրա շնորհիվ ձեզ ավելի ազատ ու վստահ կզգաք, կսկսեք ավելի հեշտությամբ նայել որոշ բաների, մի կողմ կթողնեք կասկածները: Կանգնած լինելով լուրջ ընտրության առջև՝ կարող եք հեշտությամբ նկատել ավելորդ տարբերակները՝  նախապատվությունը տալով առավել ողջամիտին:

Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 11, 16, 19, 25

Անբարենպաստ օրերը՝ 8, 13, 18, 23, 29, 30

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Կշեռք

Ավելի շատ ժամանակ անցկացրեք համախոհների ընկերակցությամբ: Գործեք առանց շտապելու՝ խորհելով յուրաքանչյուր քայլի մասին, եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակներին: Շտապողականության և իմպուլսիվության համար դուք կպատժվեք: Պետք է հեռու մնաք քննադատելու հակում ունեցող հարազատներից և ծանոթներից, հակառակ դեպքում նրանք ձեզ դեպրեսիայի մեջ կմղեն իրենց բուռն արտահայտություններով:

Բարենպաստ օրերն են՝ 2, 9, 14, 21, 25, 29
Անբարենպաստ օրերը՝ 5, 8, 11, 17, 23, 27

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Կարիճ

Հեռու մնացեք ձեզ քննադատողներից: Սթրեսը թեթևացնելու համար զբաղմունք ունե՞ք: Եթե ոչ, փորձեք գտնել մեկը՝ հոկտեմբերին դա ձեզ համար շատ օգտակար կլինի: Ուշադրություն դարձրեք նկարչությանը, յոգային, մեդիտացիային, ասեղնագործությանը, հեծանվավազքին: Եթե զգում եք, որ գտնվում եք «անհանգստության» մեջ (հանգամանքներն ամենևին էլ այնպես չեն ընթանում, ինչպես ակնկալում էիք), ապա հանգստացեք և հավատացեք ինքներդ ձեզ․ ի վերջո ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ցանկանում եք:

Բարենպաստ օրերն են՝ 2, 6, 8, 12, 14, 23
Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 16, 24, 28

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Աղեղնավոր

Մի ընկեք ապարդյուն երազանքների մեջ: Մտածեք ապագայի մասին, բայց դեռ ապրեք ներկայով: Աշխատեք ինքներդ ձեզ վրա, եղեք ստեղծագործ, շփվեք մարդկանց հետ և վերակահավորեք ձեր տունը: Այժմ գործնական քայլերը ձեզ շատ ավելին են բերելու, քան օդում ամրոցների կառուցումը: Կտրվելով իրականությունից՝ կարող եք բաց թողնել մի քանի կարևոր և հետաքրքիր իրադարձություններ:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 8, 14, 19, 23
Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 16, 22, 26

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Այծեղջյուր

Ազատորեն զբաղվեք մեծ գործերով: Հետաքրքիր հանդիպումներ ու աստղերի հետ անսպասելի ծանոթություններ են ձեզ սպասվում հոկտեմբերին: Նոր մտերմությունները խոստանում են մեծ հաճույք պատճառել, իսկ աշխատանքը արժանապատիվ վաստակ կբերի: Վստահեք այն մարդուն, ում վիճակված կլինի հանդիպել հոկտեմբերի 7-8-ը: Ամենայն հավանականությամբ, միասին դուք կձեռնարկեք մի գաղափարի իրականացում և հիանալի հաջողություն կունենաք:

Բարենպաստ օրերն են՝ 4, 9, 13, 17, 23, 27
Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 8, 16, 21, 26

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Ջրհոս

Պատրաստ եղեք մեծ զարմանքի: Փորձեք միշտ փնտրտուքների մեջ լինել: Թույլ մի տվեք ինքներդ ձեզ դոփել նույն տեղում, առավել ևս՝ ձանձրանալ: Կարդացեք գրքեր, զրուցեք հետաքրքիր մարդկանց հետ, մտածեք և ստեղծագործեք: Ոգեշնչման պայծառ և հարուստ աղբյուր կգտնեք հոկտեմբերի 14-ին լիալուսնից հետո:

Բարենպաստ օրերն են՝ 5, 7, 13, 18, 23, 28
Անբարենպաստ օրերը՝ 1, 3, 9, 15, 21, 29

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ. Ձկներ

Հոգ տարեք տանը հարմարավետություն ստեղծելու մասին: Ամսվա ընթացքում փորձեք պահպանել ներքին ներդաշնակությունը: Մեդիտացիան, ինքնամարզումը, դասական գրականություն կարդալը և երեխաների հետ շփումը ձեզ կօգնի ապրել ինքներդ ձեզ հետ ներդաշնակության մեջ: Ավելի հաճախ մնացեք տանը․ այժմ տան էներգիան ձեզ ուժ կտա մեծ նվաճումների համար:

Բարենպաստ օրերն են՝ 1, 4, 10, 15, 22, 25

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 16, 19, 29, 30

Օրվա աստղագուշակին ծանոթացեք մեր կայքում՝ այստեղ։

Դիտվել է 10694 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2024 10:44
ԱՄՆ Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնի և Շվեդիայի Լունդ համալսարանի բժշկական հետազոտողների թիմը պարզել է, որ հղիության ընթացքում լուրջ բարդություններ ունեցող կանայք ծննդաբերությունից հետո երկար տարիներ վաղաժամ մահվան ռիսկի են ենթարկվում:
17-04-2024 10:42
Իտալական ռեստորանը մեկ շիշ անվճար գինի է առաջարկում հաճախորդներին, ովքեր ճաշի ժամանակ հրաժարվում են բջջային հեռախոսներից։ Վերոնայում գտնվող Al Condominio ռեստորանի սեփականատեր Անջելո Լելլան ասում է, որ նպատակն է խրախուսել ընթրիքի մասնակիցներին զրուցել միմյանց հետ, այլ ոչ թե անընդհատ նայել իրենց հեռախոսներին:
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 569 անգամ
12.04.2024
Դիտվել է 243 անգամ
16.04.2024
Դիտվել է 151 անգամ
17.04.2024
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster