Նորաձևությունը կանացի հագուստում 2019-ի աշնանը
02.08.2019
Նորաձևությանը հետևելը հնուց ձևավորված միտում է։ Յուրաքանչյուր սեզոնն իր կանոններն է թելադրում, իսկ նորաձևության հետևորդները փորձում են ետ չմնալ։ Ի՞նչ է առաջարկում նորաձևությունը կանացի հագուստի մեջ 2019 թվականի աշնանը։ Ինչպիսի՞ նորաձև միտումներ և նորարարություններ կգրավեն բեմերը։
2019-ի աշնանային սեզոնի հիմնական ուղղությունները
2019-ի աշունն արդեն հանրահայտ է դարձել որպես վերադարձ դեպի անցյալ։ Նորաձևությունը վերադարձել է անցյալ դարի հեռավոր 80-ականները։ Այժմ արդիական են այնպիսի իրեր, որոնք կարող են տանել դեպի ռետրոյի, դիսկոյի և ռոք-ն-ռոլի ժամանակաշրջան։ Նորաձև կիսաշրջազգեստները, տաբատները, լայն ուսերով բաճկոնները այն են, ինչ այժմ պահանջված է։
Ամենատարածված կտորները կլինեն վելվետը և ջինսը։ Կարևոր միջոցոռումներին արդիկան կլինեն շիֆոնից շրջազգեստները․ ընդ որում այս միտումը աշնանից անցնում է նաև ձմռանը։ Այսպիսի զգեստներն ունեն ժամանակակից, ոճային և նորաձև տեսք։
Այս աշնանն ամենատարածված գույներից կլինեն կարմիրը, նարնջագույնը, ինչպես նաև դրանց երանգները։ Հրաշալի կնայվեն արծաթագույն կտրներից կարված զգեստները։ Արդիական թրենդ կլինեն նաև արծաթագույն կտորներից կարված կիսաշրջազգեստները, չնայած, մինչ այս՝ շատերը դրանք համարում էին անճաշկություն։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3996 անգամ
Читать на русском
|