Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես հաղթահարել ամառային այտուցումը

18.07.2019

Շոգ եղանակին մեր երիկամներին ու սրտին վիճակված է ջերմակարգավորման լուրջ խնդիրն իրականացնել: Երբ ջերմաստիճանը անցնում է 30 աստիճանը, ապա առողջ մարդը օրվա ընթացքում կարող է արդադրել 1,5 լիտր քրտինք: Միշտ չէ, որ օրգանիզմը ունակ է լինում, և հեղուկի մի մասը մնում է մարմնում: Որպեսզի օգնենք մեր օրգանիզմին, հարկ է աջակցել մեր սրտին ու երիկամներին՝ արյունը և լիմֆատիկ հեղուկը պահելու ավելի շարժունակ վիճակում:

Սնունդը

Այտուցների դեմ պայքարում ամենահամեղ օգնականները թարմ մրգերն ու բանջարեղենն են: Սեզոնային ելակը, թութը, խնձորը, տանձը, վարունգն ու դդմիկը, ձմերուկն ու մորին ձեզ կապահովեն անհրաժեշտ քանակի միկրոէլեմենտներով և վիտամիններով, կապահովեն բնական միզամուղ ազդեցություն և ավելորդ հեղուկը դուրս կհանեն:

Իսկ աղի ու յուղոտ ուտելիքներից ավելի լավ է հրաժարվել կամ քչացնել օգտագործվող ծավալները: Դա հատկապես վերաբերում է արագ սննդին, չիսերին և այլն: Դրանցում մեծ քանակությամբ աղ կա, ինչը հանելը դժվար է և այս պարագայում շոգ եղանակին այտուցումն ամխուսափելի է:

Ջրային հավասարակշռություն

Այտուցման առկայության դեպքում չի կարելի սահմանափակել ծարավի հագեցման ցանկությունը, եթե դրա համար չկա բժշկի հատուկ ցուցում: Եթե դադարեք խմել, ապա արյունը և լիմֆան ավելի կխտանան և հոսքը մարմնով մեկ կդժվարանա: Խմեք մաքուր ջուր՝ յուրաքանչյուր 10 կգ-ին՝ 0.3 լ ջուր հաշվարկով:

Ֆիտոթեյեր

Եթե միզամուղ հաբերի օգտակարությունը վիճարկելի է, ապա ֆիտոթեյերի առումով ամեն ինչ շատ պարզ է: Միզամուղ թուրմերը հեշտորեն և արդյունավետ կօգնեն երիկամներին կատարել իրենց խնդիրը և օրգանիզմից դուրս մղել ավելորդ հեղուկը։ Օգտակար են նաև թրմած գիհի հատապտուղները և սամիթի սերմերը։

Կոշիկներ

Աշխատեք բարձրակրունկ կոշիկ կրել օրական 2-3 ժամից ոչ ավելի։ Կրունկի օպտիմալ բարձրությունը չորս սանտիմետրն է։ Հնարավոր է՝ դուք այլ դրական կողմեր էլ գտնեք աշխատանքի վայրում կոշիկները տափակ կրունկներով փոխարինելու համար։

Կոնտրաստային ցնցող

Օրը մեկ անգամ ձեր ոտքերին «ուրախացրեք» ջրելով կամ ցնցուղով՝ հաջորդելով սառը և տաք ջուրը։ Ցնցուղը նախընտրելի է, քանի որ ազդեցությունը կլինի ոչ միայն ջերմային, այլ նաև մեխանիկական։ Հատկապես ոտքերին ուշադրություն դարձրեք հետևից՝ կրունկներից մինչև ծնկները՝ այդ հատվածը արագ է ուռչում։

Աղով վաննաներ

Ավելի լավ է ծովայինով։ Լավագույն տարբերակը 30-40 րոպե ամբողջությամբ աղի ջրի մեջ ընկղմվելն է։ Եթե այդպիսի հնարավորություն չկա, պատրաստեք փոքրիկ վաննա որքերի համար՝ 15 րոպեով։

Մերսում

600x580

Երբ դժվար օրվա ավարտին ոտքերում ծանրություն եք զգում, կատարեք ոտքերի թեթև ինքնամերսում։ Թեթև շարժումներով շփեք ոտնաթաթերը: Նստակյաց աշխատանքի պարագայում ոտքերը դրեք հատուկ մերսող խալու վրա։ Այն չի փոխարինի ոտքերի լիարժեք մերսմանը, սակայն կազդի ոտքերի ներքին մասի «լճացող» հատվածների վրա։

Վարժություններ

Դուք կօգնեք ջեր ոտքերին հաղթահարել այտուցվածությունը, եթե օրը 4-5 անգամ կատարեք անցումներ կրունկից դեպի ոտնաթաթի ծայրը։ Յուրաքանչյուր անգամը 2-3 րոպեն կարող է բարձրացնել կուտակումը ոտքերից դեպի մարմնի վերին հատված։

Առավոտյան մարզանքի մեջ ներառեք «հեծանիվ» վարժությունը։ Մեջքի վրա պառկած ոտքերով շրջաններ արեք՝ ասես հեծանիվ եք քշում

Եվս մեկ արդյունավետ վարժություն է գետնից ոտքի մատներով թղթի կտորներ հավաքելը։ Այն էներգատար չէ․ կարելի է զբաղվել համակարգչի կամ հեռուստացույի մոտ նստած։

Ֆիզիկական ակտիվություն

Քանի որ այտուցները օրգանիզմում լիմֆային հեղուկի ցածր շարժողության հետևանք է, ապա ցրելով այն՝ դուք կնվազեցնեք այտուցվածությունը, ընդ որում՝ ոչ միայն ոտքերի։ Այս իմաստով օգտակար են հետիոտն զբոսանքները, հեծանիվ քշելը և լողը։ Վերջինս հատկապես օգտակար և հաճելի է շոգ եղանակին։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3689 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 621 անգամ
26.03.2024
Դիտվել է 179 անգամ
28.03.2024
Դիտվել է 140 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster