Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Եթե ցանկություն չկա տնային գործերով զբաղվելու...

12.04.2019

Հոգու խորքում հույս կա, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն դա կանի կամ այդ խնդիրները իրենք իրենցով կանհետանան: Դուք դրանով փոխանցում եք ձեր ամուսնուն և մտերիմներին ձեր անօգնականությունը և չկայացվածությունը որպես կին: Սակայն դա ձեր պարտականությունն է:

Կարգ ու կանոնը տան մեջ՝ հասուն կնոջ ներքին բնական պահանջմունքն է: Հարմարավետ տունը կանանց կյանքի հիմքն է, որի վրա կառուցվում են երջանիկ, ճիշտ և հասուն հարաբերություններ տղամարդու հետ:

 Կինը, ով չի ցանկանում հարմարավետություն ստեղծել ծուլության կամ հոգնածության պատճառով, արդեն ի վիճակի չէ որևէ բանի, առավել ևս՝ տղամարդու հետ հարաբերություններ կառուցելու: Տունը կնոջ գլխավոր ստեղծագործությունն է, այն պետք է դառնա իր և իր ընտանիքի համար ուժի և ոգեշնչման աղբյուր: Տան հարմարավետությունը, կարգուկանոնը կնոջը տալիս է ուժ, այդ պատճառով նա է ամենաշատը հետաքրքրված դրանում:

 Ձեր տունը ձեր հայելին է: Նրա մեջ ճշտորեն արտացոլվում է այն, ինչով դուք ապրում եք, ինչ մտածում ու զգում եք, այն ցույց է տալիս, թե ուր է հոսում ձեր էներգիան՝ դեպի ընտանիք, թե դրանից դուրս: Եթե ձեր տունը տղամարդկային ձեռքերի կարիք ունի, ուրեմն դուք չեք կարողանում տղամարդու հետ հարաբերություններ կառուցել, ուրեմն դուք չեք կարողանում նրա հետ հաղորդակցվել որպես կին: Ինչ-որ պատճառով դուք որոշել եք հույսը ձեր վրա դնել և ամեն ինչ ձեր հսկողության տակ պահել:

Կենցաղային խնդիրների լուծումն առաջին հերթին ձեր հարաբերություններն են, ձեր կայացվածությունն է որպես կին, ձեր կարողությունը խնդրել և ընդունել օգնություն: Տունը պետք է լինի ձեր ոգեշնչանքը, դուք պետք է այն լցնեք երջանիկ էներգիայով:

Ինչպես դարձնել տունը հարմարավետ

600x580

Սկսել պետք է ոչ թե մաքրությունից, այլ մտքերից: Ի՞նչ եմ ես ցանկանում և ինչպե՞ս եմ ես ցանկանում ապրել: Ինչպե՞ս նախկինում, թե՞...: Առաջին հերթին դուք պետք է վերաբերվեք տանը, որպես կենադանի էակի: Փոխելով վերաբերմունքը տան նկատմամբ, դուք կփոխեք ձեր կյանքը:

Յուրաքանչյուր տնային գործ պետք է գիտակցված լինի: Ամեն ինչ ադուք պետք է սիրով անեք, միայն այդ կերպ է տան էներգետիկան լցվում սիրով, այլ ոչ ծուլությամբ և  դեպրեսիայով: Հենց դրանում է կայանում կնոջ ուժը` տունը պահել կենսունակությամբ լիցքավորված և ոչ դատարկ ու սառը:

Ձեր տանը վերաբերվեք ուշադրությամբ և հարգանքով: Զգացեք այն: Այդ փոխազդեցությունը կնոջ համար կարող է բուժիչ լինել: Տունը կնոջ համար սուրբ տարածություն է, այն տալիս է հանգստություն, ներդաշնակություն: Մի թույլ տվեք ձեզ անփութություն, միշտ մաքուր պահեք այդ տարածքը:

 Կինը օջախ պահողն է, ընտանիքի հիմքը: Չի լինի օջախ, չի լինի ընտանիք: Կլինի համակեցություն կամ տնտեսական ամուսնություն:

 Տան գործը կարող է այլ իմաստ ստանալ և չթվալ այլևս դատարկ: Տնային հոգսերը պետք է լինեն հաճելի առաջին հերթին հենց կնոջ համար: Այդպես նա կիսվում է իր ընտանիքի անդամների հետ սիրով և հոգատարությամբ:

 Երբ  անկողին է հարդուկում, անում է դա սիրով, չէ՞ որ դրա վրա քնելու են ամենահարազատ և թանկ մարդիկ: Եվ մտերիմներն անպայման կզգան դա: Դա անհնար է չզգալ: Ու դուք այլևս չեք անի դա ցուցադրական և զոհաբերությամբ: Դրա մեջ սեր չկա, դա ոչ մեկին պետք չէ:

Տղամարդը միգուցե չնկատի ձեր փռած նոր սփռոցը, բայց նա անպայման կզգա ձեր էներգիան:

Հիշեք ձեզ երեխա ժամանակ, երբ զբոսանքից տուն էիք վազում, ձեր համար էական չէր, թե ինչ սփռոց է փռել մայրիկը, կարևորն այն էր, որ կար հարմարավետություն, որ մայրիկը տանն էր: Ինչպիսի երջանկության, պաշտպանվածության և ուրախության զգացողություն էր դա տալիս: Տղամարդն այդ իմաստով երեխա է. նա գալիս է, և նրա համար էականը հարմարավետություն, հոգատարություն զգալն է:

Կինը չպետք է լինի լվացք անող, հարդուկ անող, նա պետք է տիրուհի լինի: Նա պետք է փոխակերպի իր տունը, խաղա  տարածության մեջ, որը ամբողջովին նրա մտքերի, ցանկությունների և էներգիայի ենթակայության տակ է: Որտեղ յուրաքանչյուր անկյուն տալիս է ջերմության, լույսի, հոգատարության զարմանալի զգացողություն:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 4256 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 475 անգամ
18.04.2024
Դիտվել է 234 անգամ
19.04.2024
Դիտվել է 183 անգամ
23.04.2024
Դիտվել է 114 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster