Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սիրահարվել, բայց ոչ սիրել

08.02.2019

Ասում են, որ սիրահարվածության և սիրո միջև կա մեծ տարբերություն: Ասում են, սիրահարվում են երկու շաբաթով, իսկ սիրել կարելի է ողջ կյանքի ընթացքում: Ասում են, սիրահարվածությունը առանց սիրո ոչինչ չի նշանակում և շատ շուտ դառնում է անցյալ:

Սիրել

Սիրել դա շատ-շատ է: Ինչ ասես չեն անվանում այս հասկացությամբ: Եվ երեխաների հանդեպ սերը, և տղամարդու: Եվ ուտելիքի մեջ նախապատվությունը, և հանսգտի համար երկրների ընտրությունը, և հոբբին, և ֆիլմերը: Սակայն «սեր» բառի ամենահասկանալի նշանակությունը` ուրիշ մարդու հանդեպ հիացմունքն է, ցանկությունը լինել նրա կողքին, ունենալ ընդհանուր ինչ-որ բաներ: Ինչպես ասում են` և տխրության, և ուրախության օրերին: Իհարկե դժվարը լինում է սովորաբար տխրության օրերին:

Սիրահարվածությունը ոչ թե ավելի անցողիկ զգացմունք է, ուղղակի այն ավելի շատ կապված է դրական էմոցիաների հետ: Բացասականը հեշտությամբ անցնում է: Սիրահարված մարդը կարծես թե պաշտպանված է ամեն վատ բանից: Իսկ սերը ենթադրում է ցանկություն կիսել և վատը, և լավը: Ինչպես ասում են` ընկերը ծանր պահին է երեևում, նույն էլ ասում են սիրելի մարդու մասին:

Սիրահարվել

600x580

Սիրահարվածները այս աշխարհից չեն: Հաճախ ասում են, որ նրանք ներսից լուսավորվում են՝ նրանցից դուրս է գալիս հզոր էներգիա, դրական լիցքեր, լավ տրամադրություն: Շատ հազվադեպ է, որ այս հիացմունքային վիճակը՝ լի ուրախությամբ և երջանկությամբ տևում է մի քանի ամսից ավելի: Չգիտես ինչու, շատ զույգեր կերպարանափոխվում են համատեղ կենցաղի, երեխաների և ընտանեկան խնդիրների հայտնվելուն պես:

Համարվում է, որ սիրահարվածությունը սիրո նախաբանն է, որը կարող է նաև չստացվել: Միգուցե, իսկ միգուցե սիրահարվածությունը երջանկության պահեր են, որոնք առաջանում են ինչպես հարաբերությունների սկզբում, այնպես էլ հետո՝ լուսավորելով ամեն ինչ փոքրիկ աստղիկների նման: Հիացմունքը, ուրախությունը գտնվելու մարդու կողքին, նրանով հիանալու ցանկությունը, սրանք սիրահարվածության բռնկումներ են: Դրանք օգնում են մոռանալ մնացած ամեն ինչի մասին, բացի սիրահարվածության օբյեկտի, և դա հիանալի է:

Սակայն սիրահարվածությունը ինչ-որ չափով կույր է, հենց նրա համար, որ սիրահարված ժամանակ դուք մոռանում եք ամեն ինչի մասին: Այդ պատճառով հաճախ այսպես է լինում․ ժամանակը անցնում է և դուք սկսում եք նայել այդ մարդուն այլ աչքերով: Այնպիսի տպավորություն է, որ ձեր վրայից հանել են վարդագույն ակնոցները և ձեր առջև ոչ թե սպիտակ ձիով արքայազն է, այլ սովորական մարդ, այնպիսին, ինչպիսին դուք եք և ուրիշները: Սակայն, եթե ի սկզբանե խաբկանքով տարված չեք լինում, խորը հիասթափություն չեք ապրում:

Ասում են, որ սիրահարվածությունը բիոքիմիական գործընթաց է: Միգուցե իրականում մեզ վրա ազդում են գիտության կողմից ինչ-որ անբացատրելի ֆլյուիդներ: Ամեն դեպքում սիրել և սիրահարված լինել ուղղակի հրաշալի է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1629 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես փոխել կյանքը 180 աստիճանով․ 9 խորհուրդ

09.08.2019
Ներկայացնում ենք կյանքի հիմնական իմաստնություններ, որոնք օգտակար կարող են լինել նրանց համար, ովքեր երազում են փոփոխությունների մասին։

Կանացի լինելու գաղտնիքը

28.06.2019
Վարդագույն այտերը և բոլորին ժպտալը, ինչ խոսք, հրաշալի է, սակայն, եթե բացի այդ դուք ոչինչ չգիտեք և չեք կարող, ապա կանացիությունը լիարժեք չէ:

5 հայտանիշ, որոնցով կարելի է հասկանալ` դուք տղամարդուն դուր չեք եկել

23.06.2019
Իրականում առաջին ժամադրությանը մանրակրկիտ նախապատրաստվում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ:

Երկու արտահայտություն, որոնք երջանիկ զույգերը միմյանց ասում են ամեն օր

12.06.2019
Պարզ խոսքեր՝ հավերժ սիրո համար

Ամեն ինչ շատ պարզ է. դուր չի գալիս ինչ-որ բան` փոխիր, մի նվնվա

25.05.2019
Վատ է ձեզ տվյալ մարդու հետ ապրելը` մի ապրեք:

Ինչպես ազատվել առօրեականությունից և կյանքը բազմազան դարձնել

30.04.2019
Գարուն է, սակայն մենք միևնույն է դեպրեսիա մեջ ենք: Սակայն իրականում մենք ուղակի հոգնել ենք առօրեականությունից: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-08-2019 06:09
Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած Շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի մրցաշարին մասնակցության հրավերը՝ ադրբեջանական պատվիրակության պահանջով:
24-08-2019 06:02
Ռուս դերասանուհի 37-ամյա Անաստասիա Մակեեւան աշխարհում առաջինն է, որը մերկացել է Հյուսիսային բեւեռում. ավելին, նա լողացել է օվկիանոսում։
24-08-2019 06:00
Խմելու համար նախատեսված հակաբիոտիկները կարող են մեծացնել աղիքների ուռուցքների որոշ տեսակների զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացություն են կատարել Ջոնս Հոփքինսի համալսարանին առընթեր Բժշկության դպրոցի գիտնականները:
24-08-2019 04:08
Գիտնականները պարզել են, որ կանոնավոր ֆիզիկական բեռնվածություններն զգալիորեն նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկերը. հետազոտության տվյալների համաձայն, նույնիսկ բնակարանի հարդարումը կարող է նպաստել կյանքի տեւողության ավելացմանը:
24-08-2019 03:06
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ցանկանում է վերաձայնագրել իր առաջին վեց ալբոմների հիթերը: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի առավոտյան շոուի եթերում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ

01.08.2019
Oգոստոսին սպասում է արժանի հանգստ, hնարավոր է  ճանապարհորդեք միայնակ:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.08.2019
Դիտվել է 18243 անգամ
19.08.2019
Դիտվել է 1825 անգամ
22.08.2019
Դիտվել է 325 անգամ
21.08.2019
Դիտվել է 305 անգամ
18.08.2019
Դիտվել է 251 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster