Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը

29.11.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Խոյ

Ժամանակն է վերլուծելու սեփական սխալներն ու համապատասխան եզրակացություններ անել։ Սա կօգնի ձեզ ապագայում: Այժմ կարող եք պլանավորել ձեր արձակուրդը և ամրագրել տոմսեր. հնարավոր է գումար խնայել: Տարիքով հարազատները խնդիրներ կառաջացնեն՝ նրանք հատուկ խնամք կպահանջեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Ցուլ

Անձնական կյանքում ստիպված կլինեք դժվար ընտրություն կատարել՝ հեռանալ, թե մնալ։ Լսեք ձեր սրտին, ոչ թե ընկերներին: Այդ դեպքում չեք կարող սխալվել: Պարտքերը, որոնք դուք կարող եք մարել այս ժամանակահատվածում, չեն ազդի ձեր բյուջեի վրա: Այնպես որ, ավելի լավ է դա անել հիմա, հատկապես, որ ֆինանսները թույլ են տալիս:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Երկվորյակ

Ձեզ կպակասի էմոցիոնալ կայունությունը։ Տրամադրությունը կփոխվի ամեն օր, եթե ոչ ամեն ժամ։ Իրավիճակը կարող է բարելավել ցանկացած ստեղծագործական գործունեություն։ Կարող են առաջանալ առողջական խնդիրններ։ Մի անտեսեք կասկածելի ախտանիշները, ստուգվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Խեցգետին

Ձեզ սպասվում է անմոռանալի շրջան։ Կլինեն շատ հաճելի հանդիպումներ, միջոցառումներ, որոնց անպայման հրավիրված կլինեք։ Ձեր տրամադրությունը վերջապես կլավանա։ Բաց մի թողեք շահեկան առաջարկը: Սկզբում դա ձեզ ռիսկային կթվա, բայց այս անգամ կարող եք ռիսկի դիմել։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Առյուծ

Ժամանակաշրջանն անկայուն է՝ այսօր կարող եք պարգև ստանալ, իսկ վաղը ինչ-որ բանից հիասթափվել։ Ընդունեք ամեն ինչ երախտագիտությամբ, այդ պարագայում ժամանակաշրջանը հեշտությամբ կանցնեք։ Այժմ կարող եք բարեգործություն կատարել. այն ձեզ կփոխանցվի: Ի դեպ, շաբաթվա վերջին ակնկալեք նյութական պարգեւատրում։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Կույս

Զգույշ ընտրեք նրանց, ում հետ կշփվեք այս ընթացքում։ Ցանկացած մարդ կարող է ազդել ձեզ վրա։ Սիրելիի հետ հարաբերություններում աշխատեք լինել ավելի մեղմ, բարեհոգի։ Հպարտությունն ու մեծամտությունը հիմա անօգուտ են։ Ավելի շատ զբասնեք դրսում և հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Կշեռք

Աշխատանքը կլինի առաջին տեղում: Դա վատ չէ՝ դուք կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքով։ Բայց մի մոռացեք նաև ընտանիքի մասին, այլապես կողակիցը կարող է ձեր հանդեպ ոխ պահել: Ուշադրություն դարձրեք ձեր խոսքերին, հատկապես գործընկերների հետ երկխոսություններում: Քիչ պատմեք նրանց ձեր անձնական կյանքի մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Կարիճ

Այս ընթացքում կարող եք ինչ-որ նոր բան սկսել, դրական սովորություն ձևավորել։ Նպաստավոր շրջան է նոր ընկերներ ձեռք բերելու համար: Մի մերժեք ստացված ոչ մի հրավեր: Ձեզ անսպասելի հանդիպում է սպասվում, զգոն եղեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Աղեղնավոր

Առաջիկա օրերին ձեզ շատ մանր գործեր են սպասվում։ Դրանք դժվար չեն լինի, բայց մեծ անհանգստություն կպատճառեն։ Զգույշ եղեք հատկապես ճանապարհներին։ Այժմ կարևոր է բարի գործեր անելը։ Ինչ էլ որ անեք, ամբողջությամբ կվերադառնա ձեզ: Հատկապես ծնողները սպասում են ձեր օգնությանը։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը․ Այծեղջյուր

Հնարավորություն կունենաք օգնել ձեզ շրջապատող մարդկանց։ Օգտագործե՞լ այն, թե՞ ոչ, կախված է ձեզանից: Պլանավորեք կարևոր բաներ. հավանականությունը մեծ է, որ ամեն ինչ հաջող կլինի։ Առայժմ փողը չի բավարարի, և ստիպված կլինեք ձգել ձեր գոտիները: Մի անհանգստացեք, դա երկար չի տևի: Հետաձգեք ծախսերը։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը. Ջրհոս

Որոշ գործեր իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար համբերություն կպահանջվի։ Դժվար կլինի այն Ջրհոսների համար, ովքեր տառապում են միգրենից կամ ստամոքսի ցավերից։ Առանց դեղորայքի անհնարի կլինի։ Որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, դրանից ձեզ ավելի լավ կզգաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը. Ձկներ

Ստիպված կլինեք շատ ժամանակ տրամադրել տնային գործերին։ Սակայն ժամանակաշրջանի վերջում հանգիստ սրտով կուրախանաք ձեր հաջողություններով։ Զգույշ եղեք օգնություն առաջարկող մարդկանց հետ։ Հնարավոր է՝ նրանք անկեղծ չեն։ Պարտքով փող մի վերցրեք, այն շուտ վերադարձնել չեք կարողանա:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ այստեղ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8022 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Էյջիզմի դեմ պայքարող Պաուլինա Պորիզկովան կիսամերկ ներկայացել է նորաձևության արշավում

30.07.2022
57-ամյա սուպերմոդել Պաուլինա Պորիզկովան դարձել է ամերիկյան La Ligne նորաձեւության ապրանքանիշի նոր արշավի հերոսուհին։

Բրիտանական Vogue-ը ներկայացրել է տարվա 25 ամենաազդեցիկ կանանց անունները

21.07.2022
Ցանկում ներառված են ականավոր կանայք, ովքեր հաջողության են հասել կյանքի տարբեր ոլորտներում:

Բեյոնսեի նոր ալբոմի շապիկը, որի վրա նա մերկ կեցվածք է ընդունել, պայթեցրել է համացանցը

02.07.2022
Բեյոնսեն Instagram-ում հրապարակել է իր երկար սպասված նոր ալբոմի՝ Renaissance-ի շապիկը, որը լույս կտեսնի հուլիսի 29-ին. համացանցը պայթեցրել է կիսամերկ երգչուհու լուսանկարը, որտեղ պատկերված է ձիու վրա:

Փարիզի նորաձևության շաբաթ․ հայտնի աստղերը Ami-ի ցուցադրությանը

25.06.2022
Ալեքսանդր Մատիուսին աստղային մասնակցություն էր ապահովել ինչպես բեմում, այնպես էլ դահլիճում:

«Էյֆորիայի» հաղթանակը և Ջենիֆեր Լոպեսի արցունքները. MTV Movie & TV-ի բոլոր հաղթողները

07.06.2022
Սանտա Մոնիկայում կայացել է MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը:

Կանն 2022. կինոփառատոնի հաղթողները և ամենավառ կերպարները

30.05.2022
Ֆրանսիայում ավարտվել է Կաննի 75-րդ կինոփառատոնը։ Մրցույթի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», ժյուրիի կողմից շնորհվել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդի «Վշտի եռանկյունին» երգիծական ֆիլմին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-08-2022 11:39
Քանյե Ուեսթն արձագանքել է իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի՝ կատակերգու Փիթ Դևիդսոնից բաժանվելու մասին լուրերին։ Instagram-ում ռեփերը հրապարակել է The New York Times-ի կեղծ շապիկը հետևյալ մակագրությամբ՝ «Սքիթ Դևիդսոնը մահացել է 28 տարեկանում»։
09-08-2022 11:28
73 տարեկան հասակում մահացել է «Բրիոլին» ֆիլմի աստղ, ավստրալացի երգչուհի և դերասանուհի Օլիվիա Նյուտոն-Ջոնը։
09-08-2022 11:06
Բալը հարուստ է վիտամիններով և այլ սննդանյութերով, ինչը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաև բալի ճյուղերը, տերևներն ու պոչերը: Օրինակ' բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթևացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը:
09-08-2022 10:37
Իտալական Gucci նորաձեւության տունը ընդլայնել է Gucci Dive հավաքածուն՝ ունիսեքս ժամացույցների նոր մոդելներով։ Ապրանքանիշը ձգտում է նվազեցնել շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը, այդ իսկ պատճառով արտադրությունը էկոլոգիապես մաքուր է։
09-08-2022 10:27
Սերենա Ուիլյամսը 14 ամսում առաջին անգամ հաղթեց մենախաղում: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում։ 40-ամյա ամերիկացի թենիսիստուհին 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ Իսպանիայի ներկայացուցիչ Նուրիա Պարիզաս-Դիասի նկատմամբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.08.2022
Դիտվել է 791 անգամ
04.08.2022
Դիտվել է 436 անգամ
03.08.2022
Դիտվել է 330 անգամ
05.08.2022
Դիտվել է 294 անգամ
09.08.2022
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster