Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 վիրավորական սխալ, որ թույլ ենք տալիս oծանելիք ընտրելիս

24.09.2018

Երբեմն օծանելիքից մեր ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կարդում ենք այլ մարդկանց կարծիքները

Մենք կարդում ենք հիացական արձագանքները, եւ մեր գլուխում ծնվում են որոշակի պատկերներ, թե ինչպիսին կլինի տվյալ բուրմունքը: Սակայն պարզվում է, որ դա բոլորովին այլ է: Զարմանալի չէ, որ հոտառությունն ու նախասիրությունները բոլորի համար տարբեր են: Այն, ինչ մեկին կարող է հաճելի թվալ, մյուսին, ընդհակառակը, գրգռում է: Բացի այդ, մենք կարող ենք փորձել բույրերի տեսականին տարբեր կլիմայական պայմաններում, եւ արդյունքում բույրերը կարող են բոլորովին այլ կերպ ներկայանալ: Ի վերջո՝ տրամադրությունը նույնպես մեծապես ազդում է, թե ինչպես ենք գնահատում բուրմունքը:

Գնում ենք նկարը

600x580

Մենք տեսնում ենք գովազդն ամսագրերում, եւ մեզ թվում է, որ բույրի հետ միային ձեռք կբերենք նոր կյանք: Մենք կարող ենք հայտնվել ծովափում, ստանալ աստվածային գեղեցիկություն, ձեռք բերել բազմաթիվ երկրպագուներ: Բայց դա տեղի չի ունենում, եւ ենք հիասթափվում ենք բույրից, որում ինքը՝ բույրը մեղավոր չէ: Այնպես որ, նայելով նոր օծանելիքի գովազդին եւ ուժեղ ցանկություն ունենալով գնելու այն, հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ ես իրո՞ք ցանկանում եմ այս նոր ապրանքը, թե ավելի լավ է գումարն արձակուրդի վրա ծախսեմ»:

Որսում ենք այլոց երազները

Մենք լսում ենք ինչ-որ օծանելիքի մասին եւ որոշում, որ այն մեզ նույպես դուր կգա: Մինչդեռ, բուրմունքը յուրաքանրյուրի համար բացահայտվում է տարբեր կերպ: Շատ բան կախված է մաշկի քիմիայից, հորմոններից եւ սնունդից: Այսպես որ, արժե մեծ ուշադրություն դարձնել փորձարկմանը: Թույլ տվեք բուրմունքին անցնել բացահայտման երեք փուլով, եւ ամեն անգամ հարցրեք ինքներդ ձեզ. «Դա հենց այն է, ինչ ցանկանում եմ»:

Պատմություններ ենք գնում

600x580

Բույր ստեղծողները հաճախ լեգենդներ են պատմում դրանց մասին, ստեղծման պատմությունը, բաղադրիչների անսովոր ծագումը: Այնուամենայնիվ, նման պատմություններն ապրում են իրենց սեփական կյանքով, իսկ բույրերը՝ իրենց: Օծանելիքներն ընդամենը գործիք են, որոնք ունակ են վառ ազդակ հաղորդել: Մնացած ամեն ինչը ինքներս ենք ստեղծում:

Եթե կարծում եք, որ դուք հենց այդ ազատասեր եւ ինքնավստահ կինն եք, ում ենթադրում է այդ բույրը, ապա հարցրեք ինքներդ ձեզ․ «Կարող եմ դառնալ պատմության հերոսուհին»։ Եթե պատասխանը դրական է, ուրեմն այս օծանելիքը ձեզ համար հարմար է:

Լրացնում ենք հոգևոր դատարկությունը

Ինչ - որ մեկն այն լրացնում է նոր կոշիկներով եւ պայուսակներով (որը նույնպես սխալ է), ոմանք՝ օծանելիքով: Պարադոքսն այն է, որ դատարկությունը, միևնույնն է, կմնան: Եւ մեկ-երկու շաբաթ անց դարձյալ մի նոր բանի կարիք կզգաք։ Դրա մասին շատ հեշտ է խոսել, բայց դժվար է հասկանալ, եթե հատկապես ձեզ է վերաբեվրում:

Այդպիսի իրավիճակում պետք է անկեղծ ու ազնիվ լինեք ինքներդ ձեր նկատմամբ,․երբ ձեզ գայթակղում է առևտուրը՝ հարցրեք ինքներդ ձեզ․ «Ինչո՞ւ է ինձ պետք նոր բուրմունք»։ Իհարկե, խոսքն այն դեպքերի մասին է, երբ արդեն ունեք հարուստ հավաքածու, եւ դուք շարունակում եք գնել օծանելիք՝ լրացուցիչ տարածք զբաղեցնելով բնակարանում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6395 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
16-04-2024 02:34
Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: 43-ամյա աստղը կրկին շլացրել է իր տեսքով: Նա գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կիսակաշվե դասական զգեստով: Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սև հագուստ է կրել:
16-04-2024 01:42
Դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր Սոֆյա Վերգարան ամուսնալուծությունից 8 ամիս անց հաստատել է իր հարաբերությունները հայտնի վիրաբույժի հետ։ Սոցցանցերում Վերգարան առաջին անգամ երկրպագուներին է ներկայացրել իր ընտրյալին։ Նա դա արեց շատ անսովոր ձևով. իր կատարած ծնկի վիրահատության մասին խոսելուց հետո, հայտնին բացահայտել է իր ինտիմ կյանքի որոշ մանրամասներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 398 անգամ
10.04.2024
Դիտվել է 258 անգամ
12.04.2024
Դիտվել է 213 անգամ
16.04.2024
Դիտվել է 85 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster