Իրինա Շեյքը զարմացրել է երկրպագուներին իր կերպարանափոխությամբ
10.09.2018
32-ամյա մոդելը հայտնվել է Daily Front Row հրատարակության շապիկին կարճ մազերով։
Սովորաբար Իրինան խուսափում է մազերի նման կարճությունից, հակառակը, հաճախ օգտագործում է կեղծամներ՝ վարսերի ծավալն ու երկարությունն ավելացնելու համար։
Ամենայն հավանականությամբ լուսանկարահանումների համար Շեյքն օգտագործոլ է մուգ կեղծամ, իսկ ֆոտոշարքի սև-սպիտակ ոճը փորձարկմանը հաղորդել է յուրահատուկ հմայք։
Ռուս գեղեցկուհու հետ ամսագրի շապիկին հայտնվել է իսպանացի մանեկեն Ջոն Կորտախարենը։
Այն վարկածի օգտին, որ Շեյքը կեղծամ է հագել վկայում է նրա մասնակցությունը The Daily Front Row-ի մրցանակաբաշխությամը, որ օրեր առաջ կայացավ Նյու Յորքում։ Այդտեղ Իրինայի երեկոյան կերպարը ամբողջացնում էին երկար խոպոպները։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4654 անգամ
Читать на русском
|