Մկրատները սրելու հիանալի տարբերակ տնային պայմաններում
20.08.2018
Դանակներ սրել գիտեն բոլորը, իսկ մկրատների պարագայում հարցեր են առաջանում:
Շատերը մտածում են, որ դա անհնար է և շպրտում անօգուտ մկրատը: Սակայն իրականում գոյություն ունի շատ հեշտ և արդյունավետ միջոց:
Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի փայլաթիթեղ և մկրատ:
1. Վերցրեք փայլաթիթեղի փոքր կտոր:
2. Ծալեք այն մի քանի շերտ:
3. Վերցրեք մկրատը և սկսեք կտրել փայլաթիթեղը: Այդպիսի քայլից հետո մկրատը ավելի սուր կդառնա:
Նաև պետք է հիշել, որ մկրատը կարող է վատ կտրել ոչ թե բթացած լինելու պաճառով, այլ փոքր-ինչ թուլացած պտուտակի: Ամուր պտտացրեք այն և խնդիրը կլուծվի:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6490 անգամ
Читать на русском
|