Ստվերաներկի կատարյալ երանգ՝ աչքերի յուրաքանչյուր գույնի համար
10.05.2018
Ճիշտ ընտրված գույնը կատարյալ է որպես բազային և հենց դրա հիման վրա յուրաքանչյուր դիմահարդարում կնայվի գեղեցիկ և կընդգծի ձեր աչքերը:
Շագանակագույն աչքեր
Ձեր բախտը բերել է` շագանակագույն աչքերը հաղթում են ցանկացած երանգի հարևանությամբ: Սակայն ամենաանթերի որոշումը կլինի ոսկեգույն ստևարաներկերը: Ցանկության դեպքում դրանց կարելի է ավելացնել գունային շեշտադրումներ:
Մուգ շագանակագույն աչքեր
Հայացքի խորությունը ընդգծել և «փոս ընկած» փոքր աչքերի էֆեկտից խուսափել կօգնեն մթնշաղի երանգի ստվերաներկերը` հագեցած կապույտը մոխրագույնի ետնատոնով:
Վառ երկնագույն աչքեր
Սպիտակ փայլուն կամ արծաթագույն ստվերաներկերը հիանալի շրջանակում են երկնագույն աչքերը և ընդգծում դրանց գույնը:
Մոխրագույն-երկնագույն
Դա այն դեպքն է, երբ տոնը-տոնին կատարյալ որոշում է` աչքերը թվում են ավելի մեծ, վառ և արտահայտիչ:
Կանաչ աչքեր
Մոխրագույն, նարդոսի կամ բաց մանուշակագույն ստվերաներկերը գեղեցիկ համադրվում են կանաչ աչքերի հետ: Հազվադեպ հանդիպող գույնը պահանջում է ընդգծել դա կոնտրաստային տոնով:
Մոխրագույն աչքեր
Դեղձագույն, մարջանագույն և նույնիսկ նարնջագույն երանգները հիանալի դիտվում են մոխրագույն աչքեր ունեցող կանանց դեմքին: Պիգմենտի հագեցվածությունը փոխհատուցում են բաց գույնը և դա հայացքը դարձնում է անծայրածիր:
Բաց շագանակագույն աչքեր
Շամպայնի կամ ջերմ նյուդ. ընկուզագույն աչքերի գույնը այնքան հազվադեպ է լինում, որ ստվերաներկը չպետք է շեղի ուշադրությունը:
Մուգ մոխրագույն
Շատ հազվադեպ հանդիպող գույն է և շատ հետաքրքիր, առավել ևս, եթե էֆեկտը ուժեղացնել մետաղական փայլ ունեցող մոխրագույն ստվերաներկով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5873 անգամ
Читать на русском
|