Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

10 լավագույն համադրությունները հագուստի մեջ

12.04.2018

Կատարյալ զգեստապահարան կազմելու համար, պետք է իմանալ, թե ինչպիսի գույներ պետք է համադրել իրար հետ: Ներկայացնում ենք կատարյալ կերպարներ՝ հասարակ գունային համատեղումներ կազմելու համար:

Կարմիր

Եթե դուք հագնում եք կարմիր գույնի հագուստ, պատրաստ եղեք լինել ուշադրության կենտրոնում: Խորհուրդ չի տրվում ամբողջությամբ կարմիր գույն կրել: Իրականում դասական է համարվում կարմիրի և սևի համադրությունը: Այնպիսի իրեր ընտրեք, որտեղ գույները խոշոր գունային բլոկներով են: Օրինակ համադրեք սև տաբաթները և սվիտերը՝ կարմիր բաճկոնի հետ:

600x580

Պաստելային

Համարձակորեն համադրեք պաստելային երանգները: Դրանք նրբություն և սենտիմենտալություն են հաղորդում:

600x580

Սպիտակ

Սպիտակը համադրվում է բոլոր գույների հետ: Առավել գեղեցիկ է այն նայվում կապույտի, կարմիրի և սևի հետ: Casual-կերպար ստեղծելու համար ուշադրություն դարձրեք սպիտակի համադրությանն ավազագույնի կամ շագանակագույնի հետ: Այսպիսի զուսպ գույները հիանալի են աշխատանքային ոճի համար:

600x580

Դենիմ

Երկար ժամանակ դենիմի տարբեր գույների համադրությունը արգելքի տակ էր, այժմ դա կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Մի վախեցեք համադրել ջինսե իրերը: Գլխավոր պայմանը՝ երանգները չպետք է համընկնեն: Օրինակ, կրեք բաց վերնաշապիկ և մուգ կապույտ ջինս:

600x580

Ծովային թեմա

Առաջին սպիտակ-կապույտ գծավոր շապիկը կրել է Կոկո Շանելը անցյալ դարի 30-ականներին: Մուգ կապույտ գծերը մինչև հիմա համարվում են ամենաոճային պրինտերից մեկը: Ծովային թեմայի գունային գամման իր մեջ ներառում է կապույտը, սպիտակը, սևը և կարմիրը: Յուրահատուկ կերպար հաղորդելու համար դիզայներները խորհուրդ են տալիս ավելացնել ոսկե աքսեսուարներ:

600x580

Մանանեխի գույն

Մանանեխի գույնը կատարյալ կերպով համադրվում է շագանակագույնի, փայտագույնի, բեժի, դեղինի հետ: Դասական կերպար ստեղծելու համար կարելի է համատեղել բազային գույների հետ` սպիտակի և սևի: Մեր ընտրությունը մանանեխի և վարդագույնի համադրությունն է: Այսպիսի համադրությունը կարելի է կրել նաևգրասենյակ, միաժամանակ մնալով նուրբ և կանացի:

600x580

Մարսալա

Անհավանական գեղեցիկ գույնը` մարսալան անվանվել է սիցիալական գինու պատվին: Այս երանգը հեշտությամբ համատեղվում է մի շարք այլ գույների հետ: Ավելի լավ է այն համատեղել դասական սևի, սպիտակի և մոխրագույնի հետ: Մարսալան կարելի է նաև համադրել բեժի, կաթնագույնի, սուրճի գույնի հետ:

600x580

Վարդագույն

Նուրբ և կանացի կերպար ստեղծելու համար կրեք վարդագույնը: Այն համատեղվում է սպիտակի, բեժի, երկնագույնի, շագանակագույնի, կապույտի հետ: Ամենագեղեցիկ համադրությունը վարդագույնի և սպիտակինն է: Այսպես կարելի է գնալ և աշխատանքի և գործնական հանդիպման:

600x580

Մոխրագույն

Մոխրագույն չի նշանակում ձանձրալի: Այն կատարյալ հիմք է գրասենյակային ոճի համար, սակայն պետք չէ այն ոտքից գլուխ կրել: Ավելի լավ է նախապատվությունը տալ մոխրագույնի և կանաչի համադրությանը: Մոխրագույնը համատեղվում է կանաչի բոլոր երանգների հետ:

600x580

Կապույտ

Կապույտը գունային պալիտրայի ամենաազնվական գույներից մեկն է: Այն հիանալի համատեղվում է սպիտակի, բեժի հետ: Այն կարելի է նաև համատեղել շագանակագույնի, կարմիրի և դեղինի հետ: Շագանակագույնի հետ համադրությունը ազնվական կերպար կհաղորդի:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6423 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Հագուստի 4 պրինտ, որոնք թրենդային կլինեն 2024 թվականին

14.02.2024
«Կենդանական» գույներից մինչև Լեդի Դիի սիրելի նախշը: Ներկայացնում ենք այն հիմնական միտումները, որոնք դիզայներներն առաջարկել են Նորաձևության շաբաթներում։

Մեգան Ֆոքսի ոճով. նորաձև են դաջվածքներով եղունգները

12.01.2024
Երբ ցանկանում եք դաջվածք անել, բայց չեք ուզում դիմանալ ցավին կամ ներկել ձեր մարմինը, կարող եք համապատասխան մատնահարդարում անել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 597 անգամ
22.03.2024
Դիտվել է 264 անգամ
26.03.2024
Դիտվել է 165 անգամ
28.03.2024
Դիտվել է 122 անգամ
27.03.2024
Դիտվել է 109 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster