Սևահերներին սազող շրթներկի գույները
06.04.2018
Մազերի գույնը միակ չափանիշը չէ, որով պետք է ընտրել շրթներկի գույնը: Ոչ պակաս կարևոր դեր են այդ հարցում խաղում աչքերի գույնը և մաշկի երանգը, ինչպես նաև ընդհանուր գունային տեսակը: Իսկ ի՞նչ գույներ են սազում սևահերներին:
Բաց կամ ձիթագույն մաշկ ունեցողներին և շագանակագույն աչքերով սևահերներին կսազեն կարմիրի և մանուշակագույնի մուգ երանգները, օրինակ գինեգույնը և սալորագույնը:
Աչքերի կանաչ գույն ունեցող սևահերներին՝ ձիթագույն մաշկի գույնով, ավելի լավ է կենտրոնանալ ջերմ գունապնակի վրա՝ թրծակավագույն, շագանակագույն, նարնջագույն, դեղձագույնի երանգները:
Բաց մաշկ ունեցող կապուտաչյա և մուգ մազեր ունեցող աղջիկներին սազում են վառ կարմիր, ֆուկսիա, ինչպես նաև վարդագույն և մարջանագույն: Միաժամանակ այս կարգի սևահերներին ավելի լավ է փայլով շրթներկ օգտագործել՝ շուրթերի վրայի թեթև փայլը գեղեցիկ է նայվում մաշկի գույնի հետ:
Մուգ գույնի մաշկի և մուգ մազերի հետ ներդաշնակ կնայվեն վարդագույն և մուգ-կարմիր տոները: Այդպիսի սևահերներին շեշտն ավելի լավ է դնել հագեցած գույների վրա, որոնք ի տարբերություն նուրբ պաստելային գույների, շահեկանորեն կընդգծեն իրենց վառ արտաքինը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6031 անգամ
Читать на русском
|