Առողջության էլիքսիր. առողջացնող խառնուրդ` հնդկաձավար, մեղր, ընկույզ
02.04.2018
Այս կենսաըմպելիքի մեջ մտնող բաղադրիչները կարելի է գտնել յուրաքանչյուր խանութում․
Հնդկաձավար․ երկաթի, միկրո- և մակրո- տարրերի, վիտամինների պահեստ:
Մեղր․ յուրահատուկ մթերք`օրգանիզմը հյուսվածքների մակարդակի վրա առողջացնող հատկություններով:
Ընկույզ․ յուրահատուկ բնական վիտամիններով և յուղաթթուներով հարուստ:
Այս բոլոր երեք բաղադրիչները միասին ունենում են առողջացնող ազդեցություն ամբողջ օրգանիզմի վրա:
Այս խառնուրդը կարող են խմել նրանք, ովքեր հիվանդացել են՝ շուտ ապաքինման համար, նրանք, ովքեր ցանկանում են քաշ ավելացնել, նրանք, ում պակասում է ուժը և էներգիան՝ արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակի արդյունքում:
Եվ ընդհանրապես, այն խորհուրդ է տրվում օգտագործել գարնանը և աշնանը՝ իմունիտետի պահպանման համար:
Պատրաստման եղանակը․
- 1կգ հնդկաձավար - 1 կգ մաքրած ընկույզ - 0.7 կգ մեղր
Հնկաձավարը պետք է լավ աղալ սրճաղացով, ընկույզը անցկացնել մսաղացով: Ամբողջի վրա մեղր լցնել և շատ լավ խառնել: Պահել սառնարանում:
Օգտագործման եղանակը․
Պատրաստի խառնուրդը պետք է ընդունել օրը երեք անգամ մինչև ուտելը, մեկ ճաշի գդալ՝ մեկ ամսվա ընթացքում: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել աղացած ծիրանաչիր կամ չամիչ:
Մեկ կուրսից հետո դուք կզգաք ձեզ առողջ և ուժեղ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5015 անգամ
Читать на русском
|