Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Դեպի առողջ սիրտ. 10 օգտակար խորհուրդ և սովորություն

29.01.2018

Ինչ էլ որ ասեն, ժամանակակից աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունները կանանց մահացության ամենատարածված պատճառն են:

Այդ պատճառով անկախ տարիքից կարելի է և պետք է զբաղվել այս հիվանդությունների կանխարգելմամբ և ցանկալի է դա սկսել երիտասարդ տարիքից: Ահա 10 օգտակար խորհուրդ և սովորություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ զգալ և կանխել սրտային հիվանդությունները:

Եվ այսպես.

Շաբաթական 150 րոպե ֆիզիկական ծանրաբեռնվածություն և մարզանք

Սա նվազագույն ժամանակն է, որը խորհուրդ են տալիս բժիշկները ծախսելու ֆիտնեսի, մարզանքների, բոլոր հնարավոր ֆիզիկական վարժությունների վրա, որպեսզի ձեր սիրտը նորմալ աշխատի:

Կորչի սթրեսը

Սթրեսը կարող է բարձրացնել ձեր զարկերակային ճնշումը, հանգեցնել անոթների պատերի վնասմանը: Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակին բացահայտել սթրեսի նշանները և հոգ տանել արդյունավետ հակասթրեսային ծրագրի մասին, որը իր մեջ կներառի տարբեր միջոցներ՝ սկսած յոգայից մինչև թուլացնող լոգանք:

Ոչ քաղցր գազավորված ըմպելիքներին

Առողջ սիրտ ունենալու համար հարկավոր է թողնել հաճախակի քաղցր գազավորված ըմպելիք խմելու սովորությունը, քանի որ հասուն մարդու համար ավելորդ շաքարավազի նորման 6 թեյի գդալ է, իսկ մեկ շիշ գազավորված ըմպելիքում դրա քանակը հասնում է 9-ի: Հետազոտությունները ցույց են տվել շաքարավազի մեծ քանակի օգտագործման և սիրտ-անոթային հիվանդություններից մահացության կապը: Այդ պատճառով կարևոր է սահմանափակել շաքարավազի օգտագործումը, և քաղցր գազավորված ըմպելիքից հրաժարվելը կլինի դրան ուղղված առաջին քայլը:

600x580

Արյան մեջ շաքարի մակարդակի պարբերաբար ստուգում

Յուրաքանչյուր դեպքում կարևոր է պարբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, առավել ևս 40-անց կանանց, հղիներին: Դա կօգնի ձեզ հետևել առողջությանը և նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը:

Մարմնի առողջ քաշի պահպանում

Հետևեք ձեր մարմնի քաշի փոփոխություններին՝ փորի և կրծքի հատվածում ավելորդ կիլոգրամները կարող են բարձրացնել սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը: Նորմալ քաշը, աստիճանաբար քաշի նվազումը միայն օգուտ կլինի ձեր առողջությանը:

Թարմ մրգեր և բանջարեղեն սննդակարգում

Ձեր սննդակարգում պետք է լինեն որքան հնարավոր է շատ թարմ մրգեր և բանջարեղեն: Մրգերն ամենաօգտակար և քաղցր ընդմիջումն է, իսկ բջջանյութը օգնում է վերահսկել և կանոնակարգել արյան ճնշումը: Բացի վիտամիններից, բջջանյութից և շաքարից, բանջարեղենները և մրգերը պարունակում են շատ հակաօքսիդանտներ, որոնք կանխում են սիրտ-անոթային հիվանդությունները:

600x580

Արյան ճնշումը իմանալը

Իմանալ, թե սովորաբար դուք ինչ ճնշում եք ունենում շատ կարևոր է, քանի որ բարձր ճնշումը չի ունենում վառ արտահայտած նշաններ, իսկ 120/80-ից բարձր ճնշումը արդեն վտանգավոր է սրտի համար:

Միջերկրական խոհանոց

Ձեր սննդակարգ մցրեք որքան հնարավոր է շատ ուտեստներ և մթերքներ միջերկրական խոհանոցից՝ ձուկ, ձիթապտուղ, ձիթայուղ, ընկույզ: Դրանք պարունակում են շատ յուղաթթուներ՝ Օմեգա-3, որոնք օգնում են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

Ավելի քիչ վերամշակված մսամթերք

Նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ վերամշակված մսամթերքի օգտագործումը՝ օրինակ նրբերշիկները, բարձրացնում են սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը:

Ոչ ծխելուն

Ապացուցված է, որ ծխելու և սրտային հիվանդությունների միջև կապը նույնքան ուժեղ է, որքան թոքերի քաղցկեղի հետ: Պասիվ ծխելը նույնպես պետք է նվազագույնի հասցնել, դա կօգնի 30%-ով իջեցնել այդպիսի հիվանդությունների հայտնվելու ռիսկը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 6716 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 380 անգամ
17.04.2024
Դիտվել է 269 անգամ
18.04.2024
Դիտվել է 203 անգամ
19.04.2024
Դիտվել է 170 անգամ
23.04.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster