Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Թատրոնը` ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն․ Կարինա Հարությունյան

03.10.2017

Քչերին է հաջողվում իրականություն դարձնել մանկության իրենց երազանքը։ Վերջիններիս թվում, իրավամբ, կարելի է դասել Կարինա Հարությունյանին, ով թեև նախնական կրթությունը ստացավ «Կիրառական ինֆորմատիկայից», սակայն չդավաճանեց դերասան դառնալու իր վաղեմի ցանկությանը։

Ավարտել է Մոսկվայի տնսեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանը, առաջին մասնագիտությամբ` ինֆորմատիկ-տնտեսագետ:

Ընկերները նրան բնութագրում են որպես ուրույն հմայքով օժտված, պայծառ տրամադրությամբ, աշխույժ, աշխատասեր, կազմակերպչական ու առաջնորդական ջիղով անձնավորություն։

 600x580

-Ինչպե՞ս պատահեց, որ մասնագիտությամբ լինելով տնտեսագետ, որոշեցիր դառնալ դերասանուհի։

- Որոշեցի գնալ երազանքի հետևից, ընդունվեցի Աբել Աբելյանի առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան, այնուհետև՝  Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիան։  Երեք տարի է, ինչ  աշխատում եմ  Մայր թատրոնում: Խաղացել եմ  «Անվերադարձ ապագա» (Էդիթ),  «Արշալույսներն այստեղ խաղաղ են» (Ռիտա), «Որբերի ընտանիքը» (Աստղիկ), «Դեպք մետրոյում» (Էլիս) ներկայացումներում, այլ դերեր ևս ունեմ։

 600x580

-Իսկ փոքր տարիքում ո՞ր դերասանուհուն էիր ցանկանում նմանվել, ո՞վ էր քո իդեալը:

- Դերասանական արվեստում իմ իդեալները տղամարդիկ են… Սիրված շատ դերասաններ ունեմ: Ինձ համար լավագույններից են Մարչելո Մաստրոյանին, Մարլոն Բրանդոն, Ալ Պաչինոն, Օլեգ Դալը, Ինոկենտի Սմակտունովսկին…

-Ունեի՞ր սիրված ներկայացում, երբ դեռ դերասանուհի չէիր:

- Շատ տպավորվել եմ, երբ առաջին անգամ հեռուստացույցով դիտեցի Հրաչյա Ղափլանյանի բեմադրած Ուիլյամ Շեքսպիրի «Կորիոլան» ներկայացումը:

 600x580

-Ի՞նչ է տվել քեզ դերասանուհու մասնագիտությունն ու ի՞նչ է այն փոխել քո կյանքում:

- Դերասանուհու մասնագիտությունն ինձ տվել է հնարավորություն լինել արվեստում, ապրել ստեղծագործական կյանքով։

-Քո խաղացած դերերից որո՞նք ես հատկապես հաջողված համարում։

- Յուրաքանչյուր հաջորդը:

 600x580

- Ըստ քեզ` ո՞րն է կայացած դերասան դառնալու բանալին։

-  Որպես  դերասան կայանալու համար պետք են սեր առ թատրոն, աշխատասիրություն, ինչպես նաև` երկար ու ձիգ տարիներ…

- Դերասան դառնալու երազանքդ արդեն իրականություն է, ըստ  «Արմյանկա» ամսագրի՝«Ամսվա լավագույն դերասանուհի» տիտղոսն ունես։ Կցանկանայի՞ր թատրոնից անցնել նաև կինոարվեստ:

- Այո։ Էկրանը մի նոր հնարավորություն է`ուրույն կերպով բացահայտեկու կերպարը։

 600x580

- Հայ դերասաններից, մասնագիտական առումով, ու՞մ ես հատկապես գնահատում։

- Հայ թատրոնը տվել է այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ազատ Գասպարյանը, ով, ի դեպ, եղել է իմ բեմական խոսքի ուսուցիչը:

-Քո երազած դերը

- Ուիլյամ Շեքսպիր` Լեդի Մակբեթ:

 600x580

Լուսանկարները՝  Մերի Սելումյանի

Հարցազրույցը՝ Նորայր Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7921 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022
Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով...

«Հայկական արտադրանքը կարող է լինել որակյալ, ոճային և ցանկալի»․ Shabeeg ապրանքանիշի հիմնադիր

01.06.2022
Օրեց-օր հայկական նորաձևության դպրոցին բնորոշ են դառնում ազգային տարրերի, պատկերների, պատմա-մշակութային ժառանգության բաղադրչների ներառումը հագուստի բազմաժանր նմուշներում։

Ինչ պետք է իմանալ էլոս մազահեռացման մասին

01.04.2022
Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համեմատաբար նոր տեխնոլոգիա է և համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։

Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է. ինչպես պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը

09.02.2022
Վերջին հինգ տարվա ընթացքում իգական սեռի բնակչության շրջանում «անպտղություն» ախտորոշմամբ գրանցված հիվանդների թիվն աճել է գրեթե 19%-ով:

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021
Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ: Սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Մրգային չիպսերի պահանջարկը շարունակում է աճել

24.02.2021
Հատուկ տեխնոլոգիայով մշակված մրգերը կարող են բերանի խոռոչը մաքրել ատամների քայքայման պատճառ հանդիսացող ավելի քան 95 % բակտերիաներից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2022 10:47
Ըստ փորձագետների՝ ծանր աշխատանքային օրվանից հետո, եթե մարդը խոսում է ինքն իր հետ, որպեսզի չմոռանա ինչ-որ պահեր, դա սարսափելի չէ։ Բայց եթե նա ամբողջ օրը խոսում է ինքն իր հետ, ապա անհրաժեշտ է, որ հոգեբույժը բացառի նրա մոտ հոգեկան հիվանդությունը։
29-06-2022 05:13
Անյա Թեյլոր-Ջոյը նախընտրում է չգովազդել իր անձնական կյանքը, սակայն պապարացիներին, այնուամենայնիվ, հաջողվել է նկատել դերասանուհու կերպարի մի շատ զգայուն դետալ՝ նա դուրս է եկել մասնավոր ինքնաթիռից, իսկ մատանի մատին տպավորիչ քարով մատանի է եղել։ Ինքը՝ դերասանուհին, դեռ մեկնաբանություն չի տվել։ Անյա Թեյլոր-Ջոյը և Մալքոլմ Մաքրեյը մեկ տարուց ավելի է, ինչ հարաբերությունների մեջ են:
29-06-2022 04:43
Լիկոպին կարոտինոիդային պիգմենտը, որը երանգավորում է որոշ բույսեր, մասնավորապես՝ լոլիկը, կանխարգելիչ միջոց է շագանակագեղձի, հաստ աղիի եւ կաթնագեղձի քաղցկեղների դեմ:
29-06-2022 04:01
Ալմաթիի դատախազության աշխատակիցները գտել են այն կայքը, որտեղ կանայք հայտարարություններ էին տեղադրում սեփական երեխաներին վաճառելու մասին։ Նույն կայքում տեղի բնակիչները հրապարակել էին հարցում երեխաներ գնելու եւ որդեգրելու ցանկության մասին։
29-06-2022 02:04
Շարունակում են «Բարբի» ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր հայտնվել, որտեղ Մարգո Ռոբին խաղում է աշխարհի ամենահայտնի տիկնիկին, իսկ Ռայան Գոսլինգը՝ նրա ընկերոջ՝ Քենին: Երեկ նրանք նկարահանում են այն տեսարաններից մեկում, որտեղ զույգն անվաչմուշկներով շրջում է Կալիֆորնիայի լողափով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ

01.06.2022
Ընդհանուր առմամբ, հունիս ամիսը, թեև բոլոր նշաններից պահանջում է վերահսկել իրենց և չտրվել սադրանքներին, հեշտ և ուրախ ժամանակ է լինելու, ինչպես և պետք է լինի ամառվա սկիզբը՝ արձակուրդների, նոր ծանոթությունների, վառ գույների և ուրախ իրադարձությունների շրջան։

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2022
Դիտվել է 38885 անգամ
27.06.2022
Դիտվել է 1044 անգամ
23.06.2022
Դիտվել է 325 անգամ
28.06.2022
Դիտվել է 289 անգամ
24.06.2022
Դիտվել է 265 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster